Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառման նպատակով լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության ձևը, հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 1-ի N 181-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրաման

 

 

ՆԱԽԱԳԻԾ
 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
 
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
 
 
 
Հ Ր Ա Մ Ա Ն

 

 

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 181-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված Հավելված N 1-ի 105-րդ կետը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել`

1) պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառման նպատակով լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման կարգը` համաձայն հավելված N 2-ի:

2. Սահմանել, որ պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործընթացների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը հանդիսանում են սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված հաշվետվության անբաժանելի մասը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թ. ապրիլի 1-ի «Պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառման նպատակով լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության ձևը, հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի հունիսի 3-ի N 451-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 181-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Վ. Արամյան

 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ ֆինանսների նախարարի
2017 թ. թիվ 
-Ն հրամանի

 

 

«Հաստատում եմ» 1)

___________________________________________

(պատվիրատուի ղեկավարի անունը, ազգանունը)

___________________________________________

(ստորագրությունը)

 

«___»____________________ 20__ թ.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

 

1. Պատվիրատուի անվանումը ____________________________________________________________

2. Պայմանագրի (կցվում է) կնքման ամսաթիվը ____________________________________________

3. Պայմանագրի համարը (ծածկագիրը) ___________________________________________________

4. Գնման առարկայի անվանումը __________________________________________________________

5. Պայմանագրի գումարը ________________________________________________________________

6. Պայմանագրի ընդհանուր գումարը ______________________________________________________

7. Պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում կանխավճարի չափը __________

8. Պայմանագրի ֆինանսավորման աղբյուրը` ______________________________________________

8.1 Պայմանագիրը պետական բյուջեից ֆինանսավորվելու դեպքում`

Բաժին _________ Խումբ _________ Դաս _________ Ծրագիր _________

9. Պատվիրատուին սպասարկող գանձապետարանի ստորաբաժանման կոդը ________________

10. Գնման ձևը (ընթացակարգ) ___________________________________________________________

11. Մեկ անձի կիրառման հիմքը ___________________________________________________________

12. Գնման ընթացակարգի ընտրության հիմնավորումը _____________________________________

13. Պայմանագրի կատարման վերջնաժամկետը ___________________________________________

14. Պայմանագիր կնքած անձի`

14.1 անվանումը ________________________________________________________________________

14.2 հարկ վճարողի հաշվառման համարը _________________________________________________

14.3 բանկային հաշիվը __________________________________________________________________

Ընդ որում հավելված N 1-ով սահմանված` հաշվետվության ձևը լրացվում է հետևյալ կերպ`

1) գնման գործընթացի մասին հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) հաստատվում է պատվիրատուի ղեկավարի կողմից, եթե այն կազմվում և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվում թղթային եղանակով: Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու (գանձապետական ԿԼԻԵՆՏ-ԹՐԵԺԵՐԻ (CLIENT - TREASURY) էլեկտրոնային համակարգ մուտքագրվելու) դեպքում այն չի հաստատվում պատվիրատուի ղեկավարի կողմից և դրա կազմման ու ներկայացման պահանջները սահմանվում են էլեկտրոնային եղանակով ներկայացվելու կանոններով:

2) Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում հաշվետվության 1-ին կետում լրացվում է միայն Պատվիրատուի կոդը, ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման:

3) Հաշվետվության 5-րդ և 6-րդ կետերում պայմանագրի գումարները, իսկ 7-րդ կետում կանխավճարի չափը լրացվում են միայն թվերով: Ընդ որում, եթե պայմանագիրը կնքվել է ընդհանուր արժեքով, սակայն տվյալ տարում նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան պայմանագրի գինն է, ապա հաշվետվության 5-րդ կետում լրացվում է տվյալ տարում նախատեսված միջոցների հաշվին կնքված պայմանագրի գումարը, իսկ 6-րդ կետում` պայմանագրի ընդհանուր գումարը:

4) 11-րդ կետում լրացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան կետը, որի հիմքով գնումը կատարվել է մեկ անձից գնման ձևով։

5) 12-րդ կետը լրացվում է 11-րդ կետի լրացման դեպքում` նշելով գնման ընթացակարգի ընտրության հիմնավորումը, առկայության դեպքում նաև այն իրավական ակտը, որի հիման վրա տվյալ գնումը կատարվել է մեկ անձից գնման ձևով։

6) 13-րդ կետում լրացվում են ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման` պայմանագրով նախատեսված վերջնաժամկետները։

7) 14.2 կետը չի լրացվում, եթե պայմանագրի կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողի հաշվարկային հաշիվ չունեցող անձը, իսկ ֆիզիկական անձի հետ պայմանագիր կնքելու դեպքում լրացվում է վերջինիս անձնագրի համարը և սերիան:

8) Սույն հաշվետվությունը կազմելիս վերջինիս լրացմանը վերաբերվող կետերը օրինակելի ձևից հանվում են:

 

 

 
Հավելված N 2
ՀՀ ֆինանսների նախարարի
2017 թ. թիվ 
-Ն հրամանի




 

Կ Ա Ր Գ

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման հետ կապված հարաբերությունները:

 

II. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորություններ առաջացնող գնման գործարքը հաշվառելու նպատակով պատվիրատուի ղեկավարը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում, գործարքի հաշվառման էլեկտրոնային համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով լիազորված մարմին է ներկայացնում գնման գործընթացի մասին հաշվետվությունը և կնքված պայմանագրի (գործարքի) պատճենը: Պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում սույն կետով նախատեսված փաստաթղթերը լիազորված մարմին ներկայացվում են գրավոր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթաշրջանառության համար սահմանված կարգով:

3. Պետական բյուջեից դրամաշնորհի, այդ թվում` սուբվենցիայի ձևով հատկացվող միջոցների հաշվին գնման գործարքների հաշվառման նպատակով պատվիրատուի ղեկավարը գնման գործընթացի մասին հաշվետվությունը և կնքված պայմանագրի (գործարքի) պատճենը օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում լիազորված մարմին է ներկայացնում գրավոր եղանակով:

4. Լիազորված մարմնի կողմից սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը գնահատվում, հաշվառման վերցվում կամ մերժվում են դրանք ստանալուն հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում` հիմք ընդունելով սույն կարգի 5-րդ կետով սահմանված գնահատման չափորոշիչները:

5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի գնահատման չափորոշիչներն են`

1) պայմանագիրը (գործարքը) կնքելու նպատակով կիրառված գնման ձևի և հրավերում առկա տվյալների համապատասխանությունը գնումների պլանին.

2) գնման ընթացակարգի կազմակերպման և անցկացման շրջանակում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունների` տեղեկագրում, ինչպես նաև էլեկտրոնային գնումների համակարգում հրապարակված լինելու առկայությունը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետով սահմանված պայմանների առկայությունը հրավերում և կնքված պայմանագրում (գործարքում):

6. Պայմանագիրը (գործարքը) հաշվառման չվերցնելու դեպքում լիազորված մարմինը գրավոր դիմում է պատվիրատուին՝ արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու կամ արձանագրված թերությունները վերացնելու համար: Պատվիրատուն պահանջվող պարզաբանումը տրամադրում է գրավոր՝ լիազորված մարմնի գրությունը ստանալու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

7. Լիազորված մարմինը սույն կարգի 6-րդ կետում նշված գրությունը ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է պատվիրատուի ներկայացրած պարզաբանումը և կարող է ընդունել այն, եթե`

1) պատվիրատուն գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա հիմնավորում է անհամապատասխանության արձանագրման անճշտությունը.

2) անհամապատասխանությունը վերաբերում է պայմանագրի կազմման կարգին և պատվիրատուն ներկայացվող պարզաբանմամբ շտկում է այն.

3) պատվիրատուն համաձայնում է անհամապատասխանությանը և հավաստում, որ տեղ գտած անհամապատասխանությունը չի հանգեցրել գնման ընթացակարգի կամ դրա արդյունքների փոփոխմանը, ինչպես նաև գնման գործընթացի մասնակիցների շահերի ոտնահարմանը:

8. Պատվիրատուի ներկայացված պարզաբանումը չընդունելու դեպքում սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում լիազորված մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է պատվիրատուին, որը կարող է պայմանագրի (գործարքի)՝ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանության մասին հարցը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը, որի ընդունած որոշումը լիազորված մարմնի համար վերջնական է:

 

  • Քննարկվել է

    22.06.2017 - 11.07.2017

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4252

Տպել