Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Ինգա Վարդանյան 06.11.2020 12:14:20 Շնորհակալություն բավականին մեծ աշխատանք կատարելու համար: Ես մի քանի հարց ու դիտարկում ունեմ. 1.6-րդ կետում ՙՙպարբերաբար՚՚ արտահայտությունը կարիք ունի հստակեցման՝ նշվի քանի օրվա մեջ: Ընդունվել է:
2 Ինգա Վարդանյան 06.11.2020 12:14:31 2.50-րդ կետում կարծում եմ կարիք կա, որ ստորագրի նաև մասնակիցը, համաձայն լինելու դեպքում: Չի ընդունվել:
3 Ինգա Վարդանյան 06.11.2020 12:14:40 3.56-րդ կետում կարծում եմ պետք է տարանջատել բողոք չունենալու դեպքը և իզուր ժամանակ չկորցնել, սպասելով նախատեսած 1 ժամը: Չի ընդունվում:
4 Ինգա Վարդանյան 06.11.2020 12:14:48 4.57-րդ կետում հարկավոր է նշել հարցաշարի հարցերի քանակը, ինչպես նաև հարցաշարը հարկավոր է հրապարակել դպրոցի պաշտոնական կայք էջում թե ոչ: Չի ընդունվում:
5 Ինգա Վարդանյան 06.11.2020 12:14:55 5.65-րդ կետի համար, եթե պահանջվում է և արձանագրություն և ձայնագրություն, ապա խնդրում եմ տրամադրել այդ արձանագրության ձևը:
6 Ինգա Վարդանյան 06.11.2020 12:15:02 6.66-րդ կետում կարելի է ավելացնել մասնակցի ստորագրությունը, համաձայնության դեպքում: Չի ընդունվում:
7 Ինգա Վարդանյան 06.11.2020 12:15:09 7.68-րդ կետը կարիք ունի շարադրանքի՝ հանձնաժողովի բոլոր անդամների կողմից դրված միավորների գումարը բաժանել 50-ի/5*10/, թե յուրաքանչյուրի տոկոսային թվեը գումարել և բաժանել 5-ի: Չի ընդունվում:
8 Ինգա Վարդանյան 06.11.2020 12:15:17 8.71-րդ կետում անհասկանալի է ՙՙմրցույթում հաղթող է ճանաչվում...՚՚: պետք է գումարել գրավորի և բանավոր միավորները, թե միայն հարցազրույցի փուլի արդյունքներն են հաշվի առնվում:
9 Ինգա Վարդանյան 06.11.2020 12:15:24 9.71-րդ կետում ՙՙկազմակերպվում է նոր քվեարկություն՚՚ անհասկանալի է. նախքան այդ քվեարկություն չի եղել՝ որտեղից նոր քվեարկություն: Իսկ եթե ենթադրվում է ինչ որ քվերկություն, ապա անհրաժեշտ է քվեաթերթիկի ձևը սահմանել կարգում: Ընդունվել է:
10 Ինգա Վարդանյան 06.11.2020 12:15:32 10.Դարձյալ 71-րդ կետումՙՙառավելագույն հավասար միավորներ՚՚ քվեարկության ժամանակ հավաքում ենք ձայներ կամ քվեներ, կարծում եմ կարիք կա լրամշակման: Ընդունվել է:
11 Ինգա Վարդանյան 06.11.2020 12:15:39 11.76-րդ կետի ՙՙանհատական քվեաթերի՚՚ ձևին արդեն անդրադարձել եմ, բայց մնաց անհասկանալի, թե երբ են դրանք կիրառվում: Ընդունվել է:
12 Ինգա Վարդանյան 06.11.2020 12:15:46 12.Խնդրում եմ նաև կարգում նշել, թե ձայնագրությունները որքան ժամանակ է հարկավոր պահպանել դպրոցում առանձնացնելով բողոքարկման դեպքի առկայությունը և բացակայությունը: Ընդունվել է:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: