Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ի 2020 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի «Աուտիզմի ազգային հիմնադրամ» հիմնելու մասին» N 488-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«27․ Խորհուրդը բաղկացած է 18 անդամից: Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացմամբ`

1) մեկին` Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկնոջ գրասենյակից.

2) երեքին` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից.

3) մեկին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից.

4) մեկին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից.

5) մեկին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից (համաձայնությամբ).

6) երկուսին` «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունից (համաձայնությամբ).

7) երկուսին` «Առաջինը երեխաներին» հասարակական կազմակերպությունից (համաձայնությամբ).

8) չորսին` «Աուտիզմ հաղթահարում» հասարակական կազմակերպությունից (համաձայնությամբ).

9) մեկին` «ՎիվաՍել-ՄՏՍ» փակ բաժնետիրական ընկերությունից (համաձայնությամբ).

10) մեկին` «Գրանդ Հոլդինգ» իրավաբանական անձանց միությունից (համաձայնությամբ)․

11) մեկին՝ «ԱՐԲԵՍ» առողջության կենտրոնից (համաձայնությամբ):»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

  • Քննարկվել է

    26.10.2020 - 10.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 336

Տպել