Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ¬ՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

          

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

      2020 թվականի N ...... -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱ­ՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի հավելվածի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համա­լիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռք­բերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ու վարման կարգը հաստատելու մասին» N 921-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարու­թյան ռազմ­արդյունաբերության պետական կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրա­պետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյու­նաբերության կոմիտե» բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի «Պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 10-ի N 433 Գ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1302-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետում «պաշտպանության նախարարությանը» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեին» բառերը.

2) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 3-րդ կետում «Պետական նյութական» բառերը փոխարինել «Նյութական» բառով:

3) Հավելվածի 2-րդ և 3-րդ գլուխները շարադրել նոր խմբագրությամբ.

 

«II. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

  1. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության) պետական պատվիրատուի ներկայացուցչությունը ռազմարդյունաբերական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում (այսուհետ` կազմակերպություն) ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգումն ու ընդունումն իրականացնող մարմին է և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կառուցվածքային ստորաբաժանում՝ Որակի վերահսկողության վարչություն (այսուհետ` պատվիրատուի ներկայացուցիչներ):
  2. Պատվիրատուի ներկայացուցիչներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամաններով, սույն կարգով, ստանդարտացման ազգային մարմնի կողմից գործողության մեջ դրված ստանդարտներով և այլ իրավական ակտերով:
  3. Այն դեպքերում, երբ այլ Պատվիրատուն կամ կազմակերպությունը չունեն պատվիրատուի ներկայացուցիչներ, կարող են Կոմիտեին սահմանված կարգով դիմել այդ կազմակերպություն պատվիրատուի ներկայացուցիչներ գործուղելու՝ ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգման և ընդունման, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման համար: Նշված ներկայացուցիչների վրա տարածվում են սույն կարգով նախատեսված պատվիրատուի ներկայացուցիչների բոլոր իրավունքներն ու պարտականությունները:
  4. Պատվիրատուի ներկայացուցիչների հիմնական նպատակը ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգումն ու առաքման կազմակերպման վերահսկումն է խաղաղ և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ:
  5. Պատվիրատուի ներկայացուցիչներն իրենց նպատակին համապատասխան ունեն հետևյալ խնդիրները՝

1) կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգումը և ընդունման իրականացումը` նորմատիվատեխնիկական փաստաթղթերին համապատասխան.

2) կազմակերպություններում ռազմական ապրանքի և գույքի արտադրության տեխնոլոգիական գործընթացի պատշաճ իրականացման վերահսկումը.

3) կազմակերպություններում հզորությունների պահպանման ու զարգացման ապահովման մասնակցությունը.

4) իրենց իրավասության սահմաններում ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի իրականացման ապահովումը կազմակերպություններում.

5) կազմակերպություններում զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային առաջադրանքների մշակումներին մասնակցությունը և իրեն վերաբերող մասով հանձնարարված խնդիրների իրականացման գործընթացի ստուգումը:

 

III. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

  1. Պատվիրատուի ներկայացուցիչներն իրենց հիմնական նպատակին և խնդիրներին համապատասխան իրենց իրավասության սահմաններում իրականացնում են հետևյալ գործառույթները`

1) կազմակերպություններում աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգում.

2) կազմակերպություններում ռազմական ապրանքի և գույքի նյութատարության և աշխատատարության ուսումնասիրում.

3) ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման նպատակով կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի կատարման ընթացքի, պատրաստի արտադրանքի ընդունման ու առաքման ստուգում.

4) կազմակերպությունում ռազմական ապրանքի և գույքի տեխնիկական մակարդակի, որակի, հուսալիության, դիմացկունության, տեխնոլոգիականության և այլ հատկանիշների վերլուծությանը վերաբերող քննարկումներին (անհրաժեշտության դեպքում նաև՝ քննարկումների կազմակերպում) և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին, նաև բանակցություններին մասնակցություն.

5) կազմակերպություններում հատուկ գիտահետազոտական ու փորձա­կոնստրուկ­տորական մշակումների գծով կատարվող աշխատանքների ընթացքի, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմատեխնիկական միջոցների փորձնական նմուշների փորձարկումներին մասնակցություն և դրանց գնահատում.

6) կազմակերպություններում նոր ստեղծված, արդիականացված և նորոգված ռազմական ապրանքի և գույքի փորձարկումներին մասնակցություն և դրանց գնահատում.

7) կազմակերպություններում կատարվող աշխատանքներն ու փորձարկումների արդյունքների` տեխնիկական առաջադրանքներին համապատասխանության ստուգում.

8) ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգման նպատակով պարբերական, տիպային, ստուգիչ և հատուկ փորձարկումներին մասնակցություն.

9) կազմակերպություններում արտադրված կամ նորոգված, երաշխիքային ժամկետում գտնվող սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների և խափանումների դեպքերում վնասապահանջների (ռեկլամացիաների) պատճառների ուսումնասիրման, դրանց վերացման միջոցառումներին մշակման մասնակցություն և ստուգում.

10) կազմակերպությունների տեխնոլոգիական հագեցվածության, զարգացման հարցերի վերաբերյալ և նյութատեխնիկական բազայի կատարելագործման քննարկում­ներին մասնակցություն.

  1. Պատվիրատուի ներկայացուցիչներն իրավասու չեն ընդունել ռազմական նշա­նա­կության արտադրանքը հետևյալ դեպքերում`

1) բացահայտվում է արտադրվող ռազմական նշանակության արտադրանքի անհամա­պատասխանությունը տեխնիկական պայմաններին.

2) կազմակերպությունը շարունակում է թողարկել ռազմական նշանակության արտադրանք, հանգույցներ, ագրեգատներ և դետալներ` առանց պայմանագրով կամ այլ երկկողմանի փաստաթղթով նախատեսված ժամկետներում դրանցում սկզբունքային փոփոխություններ մտցնելու, ինչպես նաև` երբ չեն կատարվում արտադրանքի որակի բարելավմանն ուղղված համատեղ որոշումները.

3) ռազմական նշանակության արտադրանքի փորձարկումների արդյունքները բացա­սական են.

4) խախտվում են արտադրությունում տեխնիկական փաստաթղթերով սահմանված տեխնոլոգիական գործընթացները.

5) ռազմական նշանակության արտադրանքի շահագործման ընթացքում բացա­հայտվում են վթար առաջացնող (շարքից դուրս գալու) թերություններ, եթե այդպիսի թերություններ կան նաև արտադրության փուլում գտնվող ռազմական նշանակության արտադրանքում:

11․Պատվիրատուի ներկայացուցիչները ռազմական նշանակության արտադրանքի ընդունումը դադարեցնելու մասին անմիջապես գրավոր տեղյակ են պահում կազմակերպության ղեկավարին և պատվիրատուին: Ռազմական նշանակության արտադրանքի ընդունումը վերսկսվում է բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ պատվիրատուի հետ համաձայնեցված միջոցառումներն իրականացնելուց հետո:

12․ Պատվիրատուի ներկայացուցիչները օրենքով սահմանված կարգով պատասխա­նատվություն են կրում ռազմական նշանակության արտադրանքի ընդունումն անհիմն ուշացնելու և դրա որակը ոչ ճիշտ գնահատելու համար:

  1. Կազմակերպությունների ղեկավարների պարտականությունները, ինչպես նաև նրանց և Պատվիրատուի ներկայացուցիչների փոխհարաբերությունները կարգավորվում են կազմակերպությունների և պատվիրատուների միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան կնքված պայմանագրով:

14.Կազմակերպությունների ղեկավարները օրենքով սահմանված կարգով պատասխա­նատվություն են կրում չլրակազմված և տեխնիկական փաստաթղթերին չհամապա­տասխանող ռազմական ապրանքների և գույքի մատա­կա­րարման դեպքում:

  1. Պատվիրատուի ներկայացուցիչներն իրենց աշխատանքները կազմակերպում են կազմակերպություններում հաստատված ներքին կանոնակարգին համապատասխան:
  2. Կազմակերպության և Պատվիրատուի ներկայացուցիչների միջև ծագած տարա­ձայնությունները, կապված ռազմական ապրանքների և գույքի մշակման, պատրաստման, նորոգման, մատակարարման, որակի և այլ հարցերի հետ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    19.10.2020 - 04.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5788

Տպել

Առաջարկներ`

Narine Grigoryan

20.10.2020

Նախագծի 2-րդ կետով առաջարկվում է փոփոխություններ նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի «Պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 10-ի N 433 Գ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1302-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ, որն ընդունվել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «զ» ենթակետի հիմքով, ինչի կապակցությամբ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում վերոնշյալ հոդվածին, որի 3-րդ կետը ենթակետեր չունի։ Առաջարկում եմ նախագծում նախատեսել նաև Որոշման նախաբանում փոփոխություն կատարելու վերաբերյալ դրույթ ՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «զ» ենթակետը փոխարինելով օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «է» ենթակետով։

Տեսնել ավելին