Հիշել նախագիծը

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենք

««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակն է սահմանել դրույթներ, որոնք հնարավորություն կտան իրավասու մարմնին իրականացնել կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի արագ և արդյունավետ կառավարում՝ պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար:

 

  • Քննարկվել է

    30.09.2020 - 15.10.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 405

Տպել

Առաջարկներ`

Narine Grigoryan

05.10.2020

Հաշվի առնելով Նախագծով առաջարկվող կարգավորումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի թիվ 517-Ն որոշման մեջ կիրառվող «ռադիոհաճախականության շերտեր» եզրույթը, առաջարկում եմ Նախագծով նախատեսել նաև վերջինիս հասկացությունը։ Միաժամանակ հաշվի առնելով, որ Նախագծով տրվում է «ռադիոհաճախականություն» եզրույթի բացատրությունը, կարելի է դիտարկել նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 17․1 հոդվածում, մասնավորապես՝ 2-րդ և 4-րդ մասերում «ռադիոհաճախակության» բառից հետո «(ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածի)» արտահայտության առկայությունը։

Տեսնել ավելին