Հիշել նախագիծը

ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ (ԿԱՄԱՎՈՐ) ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ (ԿԱՄԱՎՈՐ) ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչների ատեստավորման գործընթացի բարելավումը, համակարգում առկա որակյալ ուսուցիչների բացահայտումը և խրախուսումը, երիտասարդ և մոտիվացված մասնագետների մուտքը դպրոց ապահովելը:

 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ուսուցիչների ատեստավորման ներկայիս համակարգը չի արտացոլում ուսուցիչների որակական հատկանիշները և հիմնված չէ արդյունքի գնահատման վրա: Այն փաստացի ոչ թե գնահատում է ուսուցչի համապատասխանությունը մասնագիտությանը, այլ արձանագրում է վերապատրաստմանը մասնակցության փաստը: Որպես արդյունք` չկա ատեստավորումը չանցած լինելու հետևանքով աշխատանքից ազատված ուսուցչի գեթ մեկ դեպք: Միևնույն ժամանակ ուսուցիչների ցածր աշխատավարձը խոչընդոտում է նոր ուսուցիչների համակարգ մուտք գործելուն: Առկա վիճակը և ներկա խնդիրները գնահատելու համար հիմք են ընդունվել ինչպես գործող իրավական ակտերի վերլուծությունները, այնպես էլ ոլորտը բնութագրող վիճակագրական ցուցանիշների, իրականացված տարբեր հետազոտությունների տվյալները։ Փորձնական ծրագրում մանրամասն ներկայացված է առկա իրավիճակը, ձևակերպված են խնդիրները։

 

 

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Խնդիրը լուծելու նպատակով մշակվել և ներկայացվել է արդյունքի վրա հիմնված ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր համակարգը, որը հնարավորություն կտա բարելավել ուսուցիչների ատեստավորման ներկայիս համակարգը:

  1. Կարգավորման առարկան

Ներդնել փորձնական ծրագիր՝ խրախուսելու ուսուցիչների մասնագիտական զարգացումը և աշխատավարձերի բարձրացումը, նպաստելով դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը։ Ըստ այդմ առաջարկվում է հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար իրականացնել այլընտրանքային կամավոր ատեստավորում՝ մշակված ընթացակարգով և ժամանակացույցով և աշխատավարձի բարձրացման հնարավորությամբ:

Ատեստավորման այս եղանակը հնարավորություն կտա բացահայտել և խրախուսել որակյալ ուսուցիչներին և նրանց աշխատավարձը մոտեցնել հանրապետության միջին աշխատավարձին: Արդյունքում այս համակարգը հնարավորություն կտա ապահովել նոր ուսուցիչների մուտք դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կամավոր ատեստավորման ներդրմամբ փոխարինել ուսուցիչների ատեստավորման առկա՝ փաստաթղթային համակարգը նոր՝ արդյունքի վրա հիմնված ատեստավորման եղանակով:

 

                                                 ՏԵՂԵԿԱՆՔ 1

ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ (ԿԱՄԱՎՈՐ) ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սեփական նախաձեռնությամբ (կամավոր)  ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի ընդունման կապակցությամբ իրավական ակտերի ընդունման կամ վերանայման անհրաժեշտություն կառաջանա փորձնական ծրագրի ավարտին` 4-5 տարի հետո. անհրաժեշտ կլինի վերանայել հանրակրթության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության N 1745-Ն որոշումը:

 

                                                   

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ (ԿԱՄԱՎՈՐ) ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սեփական նախաձեռնությամբ (կամավոր)  ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում է  նախատեսվում. հաշվարկ հիմնավորումը ներկայացված է:

 

  • Քննարկվել է

    29.09.2020 - 15.10.2020

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10503

Տպել

Առաջարկներ`

Ժաննա Բարսեղյան

15.10.2020

Խնդրում եմ պարզաբանել, թե ինչով է բացատրվում բնագիտական առարկաներից միայն աշխարհագրության դուրս մնալը առարկայացանկից: Առաջարկում եմ առաջին տարում ատեստավորումը անցկացնել նաև 10-12-րդ դասարաններում աշխարհագրություն առարկան դասավանդող ուսուցիչների համար:

Քրիստինե Ներսիսյան

30.09.2020

Բարև Ձեզ .առաջարկում եմ նախագծում զետեղել թեստի կառուցվածքի մասին ընդհանուր տեղեկություն ,ինչպես նաև հարցազրույցի մասին:Եվ ո՞վքեր կարող են ընդգրկվել ատաստավորման հանձնաժողովում:

Նախշուն Մանուկյան

30.09.2020

Բարև ձեզ։Նախ ցանկանում եմ առաջատար մասնագետները լավ վերապատրաստեն սկսնակներիս։

Տեսնել ավելին