Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
  • Որոշման N 3 հավելվածի 45-րդ կետում լրացնել 7-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«7) Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում տեղում ուսումնասիրության ժամանակ վերանորոգում է ընթանում, ուսումնասիրության վայրը փակ է, չի ներկայանում  իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը կամ վերջիններիս կողմից լիազորված  անձը:»:

  • Որոշման N 5 հավելվածի 20-րդ կետում լրացնել 9-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«9) Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում տեղում ուսումնասիրության ժամանակ վերանորոգում է ընթանում, ուսումնասիրության վայրը փակ է, չի ներկայանում  իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը կամ վերջիններիս կողմից լիազորված  անձը:»:

  • Որոշման N 5 հավելվածի Ձև 2-ի 8-րդ կետում, Ձև 8-ի 9-րդ կետում, Ձև 9-ի 9-րդ կետում «գործունեության տեսակները համապատասխանում են» բառերից հետո լրացնել «,Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բժշկական օգնության և սպասարկման պայմաններին (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, հիվանդանոցային),» բառերը:
  • Որոշման N 6 հավելվածի Ձև 1-ում և Ձև 2-ում «ձևը» բառը փոխարինել «պայմանը» բառով, «արտահիվանդանոցային, հիվանդանոցային» բառերը փոխարինել «բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, հիվանդանոցային» բառերով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    25.09.2020 - 11.10.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7468

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ