Լրամշակման փուլում է
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈւՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևալ բովանդակությամբ 1.3-րդ կետով.
«1.3 Նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար՝ |
բազային տուրքի 8- ապատիկի չափով» |
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» և «ժգ» ենթակետերով.
«ժբ) նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում օտարերկրյա պետություններում վավերական` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար |
73 |
«ժգ) Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար |
30 |
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
15.09.2020 - 30.09.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Հանրային կառավարում
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 7105
Տպել