Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-------------------- 2020 թվականի N ------ Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման հավելվածի՝                 

1) 2-րդ կետի «բ» ենթակետը «զավակներին» բառերից հետո լրացնել «, ծնողներին, ամուսնուն (կնոջը)» բառերով.

2) 2.1 կետում «կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերով.

3) 2.2 և2.4 կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության» բառերը.

4) 2.3 կետում՝

ա. «սեպտեմբերի 10-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ը» բառերով,

բ. լրացնել նոր նախադասություն`

«Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 20-ը նախարարություն են ներկայացնում սույն կարգի 2.1 կետով սահմանված ուսանողների խմբերի վերաբերյալ տվյալները` համապատասխան ֆինանսական միջոցներ ստանալու համար:»:

5) 2.5-րդ կետից հանել «, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդի համայնքում» բառերը,

6) 4-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասություն.

«Սույն կետի պահանջները չեն տարածվում ՀՀ պաշտպանության նախարարության հետպայմանագիր կնքած սովորողների վրա՝ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում:».

7) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Առաջին կուրսում պետական կրթաթոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերում ընդունված բոլոր ուսանողներին:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման հավելվածի`

   1) 13-րդ կետում «կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերով.

    2) 15-րդ, 16-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության» բառերը.

    3) 98-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի» բառերը.

    4) 99-րդ կետում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.

   5) 105-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր»  բառերը փոխարինել «ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը),մինչև 27 տարեկան զավակները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ոստիկանության կամ» բառերով.

   6) 114-րդ կետում՝

ա. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը հանել.

բ. «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

գ. «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

  • Քննարկվել է

    11.09.2020 - 27.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6083

Տպել