Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ԹԻՎ 645-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 25-ին ըն­դուն­ված` «Հայաստանի Հան­րա­պե­­տու­թյան հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն ՀՀ օրենքով ՀՀ հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով պայ­մա­նավորված ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունների կատարումն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ըն­դուն­վել է Հայաստանի Հան­­րա­պե­­տու­թյան հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն ՀՀ օրենքը:

Բացի այդ, 2019 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկ­ված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը (ուժի մեջ է 2021 թվականի հունվարի 1-ից), որի համա­ձայն 2021 թվականի հուն­վարի 1-ից ուժը կոր­ցրած է ճանաչվելու ՀՀ հարկային օրենս­գրքի 11-րդ բաժնի թիվ 1 հավելվածը։

Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 2-րդ կետում նշված է, որ շինու­թյունների ըստ ավարտվածության աստիճանի դասակարգումը վերաբերում է ՀՀ հարկային օրենսգրքի թիվ 1 հավելվածով նախատեսված շինություններին:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­­­մանել, որ ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 2-րդ կետում նշված շինու­թյունների ըստ ավարտվածության աստիճանի դասակարգումը վերաբերում է Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահ­մանելու մասին ՀՀ օրենքով նախատեսված շինություններին:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավա­րու­թյան 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 2-րդ կետում նշված հղումն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 2-րդ կետում նշված կար­գա­վո­րումը համապատասխանեցնել 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրա­կան կարգավորումներին:


 

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախա­գծի ընդուն­­ման առն­չությամբ այլ իրա­վա­կան ակ­տե­­րի ընդուն­­­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն չի առա­­ջա­նում:

 

 

 

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 ընդունմամբ պետական եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

  

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման մեջ փոփո­­խություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախա­գծի ընդուն­­մամբ պե­տա­­կան եկա­­մուտ­ների նվա­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունե­նա:

 

  • Քննարկվել է

    10.09.2020 - 25.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4986

Տպել