Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի (այսուհետ՝ երկրորդ էներգաբլոկ) շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանը՝ համաձայն հավելվածի:
  2. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը`

1)       իրականացնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկի (այսուհետ՝ առաջին էներգաբլոկ) մեքենայական արտադրամասի տեղակայանքների, համակարգերի և սարքավորումերի ապամոնտաժում, մեքենայական արտադրամասում ապահովելով ազատ տարածք` երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքների կատարման համար.

2)       առաջին էներգաբլոկի այն տեղակայանքները, համակարգերը և սարքավորումները, որոնք պիտանի են հետագա օգտագործման համար, օգտագործել որպես երկրորդ էներգաբլոկի պահեստամասեր՝ երկրորդ էներգաբլոկի հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների շրջանակներում.

3)       երկրորդ էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարումն ապահովելու նպատակով իրականացնել առաջին էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի պահման ավազանի վերանորոգման և արդիականացման աշխատանքները.

4)       սույն կետի 1-ին և 3-րդ ենթակետերն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի և Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության կողմից սահմանված անվտանգության պահանջները.

5)       սույն կետի 2-րդ ենթակետն իրականացնելիս ապահովել առաջին էներգաբլոկի ապամոնտաժված տեղակայանքների, համակարգերի և սարքավորումների գույքագրումը:

  1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 48 արձանագրային որոշման 8-րդ հարցով հավանության արժանացած Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարության արդիականացված նախագիծը:
  • Քննարկվել է

    16.06.2017 - 10.07.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7714

Տպել