Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Արտակ Պողոսյան 08.09.2020 01:30:25 Հարգելի գործընկերներ, ներկայացված նախագիծը ողջունելի և բավականին արդիական ու ժամանակին է: Միևնույն ժամանակ, ներկայացված նախագիծը հանրության մեծ զանգվածին ավելի հասկանալի և ընդունելի լինի, առաջարկում եմ կից ներկայացնել փորձագետների առաջարկությունները և վերլուծությունները: Միաժամանակ, կարևորելով այս նախաձեռնությունը, շատ կարևոր է հասկանալ հետագա տարիների համար միջնաժամկետ ծախսային ծրագրերում և տարեկան բյուջեում ինչ ծախսեր են ընդգրկվելու և ինչ ֆինանսական միջոցների մասին է խոսքը գնում: Ուստի, կարևոր է նաև համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան նախագծին կից ներկայացնել ազդեցության գնահատումը: Ընդունվել է ի գիտություն
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: