Հիշել նախագիծը

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՈՐՈՇՈՒՄ

 ______ __________________ 2020 թվականի N ____-Ն

  ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

   1) կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը՝ համաձայն հավելված N 1-ի.

   2) քարտեզագրման և չափագրման ժամանակ գծային չափերի նկատմամբ պահանջվող ճշտության բնութագրերը՝ համաձայն հավելված N 2-ի.

   3) համայնքի վարչական սահմանների ուղղման, թաղամասի տեղադիրքի ուղղման, թաղամասի սահմանների ուղղման նախագծերի ձևերը՝ համաձայն հավելված N 3-ի:

  1. Սահմանել, որ՝
  • Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից ընդունված կամ կազմված օրթոֆոտոհատակագծերը սույն որոշմամբ սահմանված կարգով համայնքի վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի սահմանների ուղղման նախագծերը Կոմիտեի տարածքային ստորաբաժանում փոխանցելուց հետո համարվում են կադաստրային քարտեզի տեղեկատվության թեմատիկ շերտ.
  • համայնքի վարչական սահմանների ուղղման նախագծերը, կադաստրային թաղամասերի տեղադիրքի և սահմանների ուղղման նախագծերը կազմվում են՝ հիմք ընդունելով առնվազն 30 սմ ճշտությամբ օրթոֆոտոհատակագծերը.
  • օրթոֆոտոհատակագծերի հիման վրա ուղղված համայնքների վարչական սահմանները, թաղամասերի և անշարժ գույքի միավորների սահմանները համարվում են մոտավոր.
  • կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալի ուղղմամբ պայմանավորված համայնքների քաղաքաշինական, հողաշինարարական, հողհատկացման փաստաթղթերով ամրագրված ելակետային տվյալները (նյութերը), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող որակավորված անձի (այսուհետ` որակավորում ունեցող անձ) կողմից կազմված հատակագծերում ամրագրված կոորդինատները համարվում են փոփոխված։
  • համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված են համարվում նաև այն հողամասերը, որոնք չեն փոխանցվելու ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այդ թվում` պետական կազմակերպություններին` սահմանված կարգով նշված սուբյեկտների հողհատկացման հիմքերի վերականգնման կամ հողամասերի սահմանների ճշտման արդյունքում:
  1. Նկատի ունենալով կադաստրային քարտեզներում հայտնաբերված անշարժ գույքի միավորների սխալների ուղղման հետևանքների հետ կապված ռիսկայնությունը, ինչպես նաև սույն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնով սահմանված կարգով սխալների ուղղման գործնական կիրառման ուսումնասիրման և վերլուծության ու դրանց արդյունքում հնարավոր ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունը՝ կադաստրային քարտեզներում հայտնաբերված անշարժ գույքի միավորների սխալները ուղղվում են առանց բոլոր սուբյեկտների համաձայնությունների մինչև 2021 թվականի մայիսի 1-ը միայն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Շահումյան, Տափերական, Նոր Կյանք, Փոքր Վեդի և Լուսառատ համայնքներում:
  2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Կոմիտեի ղեկավարին՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը իրականացնել կադաստրային քարտեզներում հայտնաբերված անշարժ գույքի միավորների սխալների ուղղման հետ կապված ուսումնասիրություններ, վերլուծել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ սույն որոշմամբ հաստատված կարգի լրամշակման անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրառման ապահովման վերաբերյալ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

_________________ ____-ի N ______-Ն որոշման

 

 ԿԱՐԳ

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում է կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի և սահմանների, կադաստրային քարտեզի տեղեկատվության բազային կամ թեմատիկ շերտերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները:
  2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

Կադաստրային քարտեզ` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով սահմանված քարտեզ (հատակագիծ).

Կադաստրային քարտեզի կրկնօրինակ` կոնկրետ օրվա դրությամբ առկա բոլոր տվյալներով վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզի հատվածի կրկնօրինակ.

Թաղամաս՝ կադաստրային թաղամաս՝ կադաստրային քարտեզում առանձնացված տարածք, որը բնության մեջ սահմանազատվում է փողոցներով, ճանապարհներով, երկաթգծերով, գետերով, ջրանցքներով, բնական լանդշաֆտի կամ բնության մեջ հստակ առանձնացված (այդ թվում հողամասերի) սահմանագծերով.

Համայնքի վարչական սահմանների ուղղման նախագիծ՝ կադաստրային քարտեզի կրկնօրինակի վրա Կոմիտեի կողմից կազմված համայնքի վարչական սահմանների ուղղման նախագիծ.

Թաղամասի տեղադիրքի ուղղման նախագիծ՝ կադաստրային քարտեզի կրկնօրինակի վրա Կոմիտեի կողմից կազմված թաղամասի տեղադիրքի ուղղման նախագիծ.

Թաղամասի սահմանների ուղղման նախագիծ՝ կադաստրային քարտեզի կրկնօրինակի վրա Կոմիտեի կողմից կազմված թաղամասի սահմանների ուղղման նախագիծ.

Մոտավոր սահման՝ օրթոֆոտոհատակագծերի հիման վրա համայնքների վարչական սահմանների, թաղամասերի սահմանների և անշարժ գույքի (հողամասի) միավորի սահմանների սխեմատիկ արտապատկերում կադաստրային քարտեզների վրա` առանց սահմանային ճշգրիտ չափագրումների.

Ճշգրիտ սահման՝ հողամասի սահման, որոնք չափագրվել են մինչև 12 սմ ճշտությամբ գեոդեզիական սարքավորումների (գլոբալ նավիգացիոն արբանյակային մասնագիտացված համակարգեր, էլեկտրոնային տախեոմետրեր և այլ ավելի բարձր ճշտությամբ տեղորոշման համակարգեր) միջոցով։

Օրթոֆոտոհատակագիծ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգին կապակցված և թվայնացված օդալուսանկար կամ արբանյակային նկար։

Իրադրության հատակագիծ՝ նոր առաջացող և (կամ) ուրվագծի փոփոխության ենթակա բոլոր հողամասերն ու շինություններն ընդգրկող մեկ ընդհանուր հատակագիծ: Իրադրության հատակագծում պետք է արտացոլվեն ուղղման ենթակա հողամասերի և շինությունների մակերեսները, սեփականության սուբյեկտը, նպատակային և գործառնական նշանակությունները։

Հաշվառված հողամաս՝ հողամաս, որի վերաբերյալ տվյալները (սուբյեկտ, նպատակային նշանակություն, գործառնական նշանակություն կամ հողատեսք) արտացոլվում են կադաստրային քարտեզի համապատասխան թեմատիկ շերտում, սակայն առկա չեն դրա նկատմամբ իրավահաստատող փաստաթղթեր կամ գրանցված իրավունքներ:

  1. Եթե կադաստրային քարտեզներում համայնքի վարչական սահմանների և թաղամասերի սահմանների ուղղման աշխատանքների ընթացքում օրթոֆոտոհատակագծերով հնարավոր չէ ուղղել համայնքի վարչական սահմանները կամ դրանց հատվածները կամ թաղամասերի սահմանները, ապա պետական բյուջեի միջոցների հաշվին՝ որակի տեխնիկական հսկողությամբ, իրականացվում է գեոդեզիական հանութագրման աշխատանքներ:
  2. Սույն կարգով սահմանված կադաստրային քարտեզներում համայնքի վարչական սահմանների և թաղամասերի տեղադիրքի կամ սահմանների ուղղման հետ միաժամանակ իրականացվում են կադաստրային քարտեզի թեմատիկ շերտերի տեղադիրքի կամ սահմանների ուղղում։
  3. Համայնքների վարչական սահմանների և կադաստրային թաղամասերի ճշգրտումից հետո արխիվային փաստաթղթերում առկա տվյալների հիման վրա կադաստրային քարտեզներում ճշտվում են նաև հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները, ինչպես նաև սեփականության ձևերը:
  4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ բաժիններով նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում ճշգրտված կադաստրային քարտեզները (վեկտորային ֆորմատով) ու դրանց հիման վրա կազմված հողային հաշվեկշիռների նախագծերը հողերի ընթացիկ հաշվառում իրականացնելու նպատակով տրամադրվում են համայնքների ղեկավարներին՝ անվճար:
  5. Կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների ուղղման հետ միաժամանակ կարող են ուղղվել նաև թաղամասերի տեղադիրքերը, որի դեպքում համայնքի ղեկավարի համաձայնեցմանն է ներկայացվում այդ ուղղումներով կադաստրային քարտեզի հատվածի մեկ ընդհանուր նախագիծ։
  6. Սույն որոշմամբ սահմանված կարգով համայնքի վարչական սահմանների կամ կադաստրային թաղամասերի սահմանների ուղղման նախագծերը փոխանցվում է Կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում Կոմիտեի ղեկավարի հրամանով՝ կադաստրային քարտեզով վարման անցնելու օրվա նշումով:

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ

 

  1. Կադաստրային քարտեզներում համայնքի վարչական սահմանի ուղղումներն իրականացվում են համապատասխան համայնքի ղեկավարի դիմումի հիման վրա՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) ամրագրված նկարագրությունները և օրթոֆոտոհատակագծերը (եթե առկա է)։
  2. Կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանները կամ դրանց առանձին հատվածներն ուղղվում են Օրենքով ամրագրված նկարագրություններին համապատասխան` սահմանակից համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների փոխադարձ համաձայնությամբ: Ընդ որում, մինչև սույն կարգի ընդունումը համաձայնեցված սահմանագծերը համարվում են սույն կարգի պահանջներով համաձայնեցված, եթե դրանք համապատասխանում են Օրենքով ամրագրված նկարագրություններին։
  3. Եթե կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների ուղղման աշխատանքների ընթացքում պարզվում է, որ ուղղման արդյունքում այն չի համապատասխանելու Օրենքով ամրագրված նկարագրությանը, ապա Օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով Կոմիտեի կողմից սահմանակից համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնեցված տվյալները փոխանցվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, իսկ կադաստրային քարտեզի այդ հատվածի ուղղումը կատարվում է Օրենքում փոփոխություն կատարելուց հետո: Մինչև սույն կետով նշված Օրենքի փոփոխությունների կատարումը այդ հատվածներում հատկացումներ չեն իրականացվում։
  4. Կադաստրային քարտեզներում համայնքի վարչական սահմանների ուղղման աշխատանքների ավարտից հետո ուղղումներով կադաստրային քարտեզի հատվածի նախագիծը՝ համադրված օրթոֆոտոհատակագծերով, թղթային և էլեկտրոնային տարբերակով (ՓիԴիԷֆ (PDF) ֆորմատի ֆայլերով) տրամադրվում է համայնքի ղեկավարին և տեղադրվում Կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման e-cadastre.am կայքի հատուկ բաժնում:

Համայնքի ղեկավարը սույն կետով նշված փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրյա ժամկետում Կոմիտե է ներկայացնում այդ համայնքի, ինչպես նաև սահմանակից համայնքների ղեկավարների գրավոր համաձայնությունը կամ առարկությունը՝ առարկության դեպքում տալով նաև առաջարկություններ։ Չհամաձայնեցված հատվածների համար, առաջարկություններին համապատասխան, Կոմիտեի կողմից կազմվում է սահմանի ուղղման նոր նախագիծ և կրկին ներկայացվում համաձայնեցման։ Համայնքի ղեկավարների կողմից կրկին փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում չհամաձայնեցված հատվածների մասով հարցը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի փետրվարի 7-ի N 67-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի քննարկմանը։

Մինչև սույն կետի 2-րդ պարբերությամբ նշված գրավոր համաձայնությունների ներկայացնելը համադրվող տարածքներում հողամասի հատկացումներ չեն իրականացվում, և այդ տարածքները համարվում են վիճելի։

  1. Համայնքների վարչական սահմանների ուղղման հետևանքով համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող նոր հողամասերը, որոնք գտնվել են համայնքների նախկին վարչական սահմաններում և չեն հանդիսանում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականություն ու ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 93 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով սահմանված հողամասերի ցանկում, դասվում են համայնքային սեփականության հողամասերի շարքին՝ որպես պետության կողմից անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցված հողամասեր։
  2. Համայնքների վարչական սահմանների ուղղման հետևանքով համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող հողամասերը, որոնք Օրենքով ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում, սակայն նախկինում գտնվել են համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում, և դրանք չեն հանդիսանում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականություն, դասվում են պետական սեփականության հողամասերի շարքին։
  3. Սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը (հողատեսքը) սահմանվում է դրանց փաստացի օգտագործման նշանակությանը համապատասխան (ըստ օրթոֆոտոհատակագծերի և սահմանակից հողամասի նշանակության), եթե չկան այդ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը (հողատեսքը) սահմանող փաստաթղթեր։

 

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ

 

  1. Կադաստրային քարտեզներում կադաստրային թաղամասերի (այսուհետ՝ թաղամաս) տեղադիրքի սխալի կամ սահմանի ուղղումներն իրականացվում են համապատասխան համայնքի ղեկավարի դիմումի հիման վրա՝ հիմք ընդունելով օրթոֆոտոհատակագծերը՝ կադաստրային թաղամասերի սահմանագծերը համապատասխանեցնելով օրթոֆոտոհատակագծերում պատկերված ճանապարհային ու երկաթուղային ցանցերին, փողոցներին, ջրանցքներին, ցամաքուրդներին և բնական արգելքներին (ձորեր, ձորակներ, հեղեղատներ, գետեր, գետակներ, ջրբաժաններ և այլն):
  2. Թաղամասերի տեղադիրքի ուղղումներն իրականացվում են առանց դրանց գծային չափերի, երկրաչափական տեսքի և մակերեսների փոփոխման՝ հնարավորինս համապատասխանեցնելով օրթոֆոտոհատակագծով պատկերված տեղանքին։
  3. Թաղամասերի տեղադիրքի կամ թաղամասի սահմանների ուղղման աշխատանքների ավարտից հետո ուղղումներով կադաստրային քարտեզի հատվածի նախագիծը՝ համադրված օրթոֆոտոլուսանկարով, թղթային  և էլեկտրոնային տարբերակով (ՓիԴիԷֆ (PDF) ֆորմատի ֆայլերով) տրամադրվում է համայնքի ղեկավարին։

Համայնքի ղեկավարը սույն կետով նշված փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրյա ժամկետում Կոմիտե է ներկայացնում գրավոր համաձայնություն կամ առարկություն՝ առարկության դեպքում տալով նաև առաջարկություն։ Չհամաձայնեցված հատվածների համար Կոմիտեի կողմից կազմվում է սահմանի ուղղման նոր նախագիծ և կրկին ներկայացվում համաձայնեցման։

  1. Թաղամասի սահմանի այն հատվածը, որը հանդիսանում է նաև համայնքի վարչական սահմանի հատված, ուղղվում է սույն կարգի 2-րդ բաժնով սահմանված կարգով։
  2. Եթե թաղամասերի տեղադիրքի ուղղումից հետո անհրաժեշտություն է առաջանում կատարել նաև թաղամասի սահմանների ուղղում, ապա համայնքի ղեկավարի համաձայնությամբ թաղամասերի տեղադիրքի ուղղման աշխատանքներից հետո կազմվում են նաև թաղամասի սահմանների ուղղման նախագծեր։
  3. Եթե թաղամասի սահմանի ուղղման հետևանքով իրավունքի պետական գրանցում ստացած՝ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց տրամադրված հողամասի մակերեսը նվազելու է, ապա սույն կարգի 18-րդ կետի 1-ին պարբերությամբ սահմանված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև այդ հողամասերի վերաբերյալ կազմված առանձին ցուցակ, որտեղ նշվում են այդ հողամասերի ծածկագրերը, գրանցված և փոփոխված մակերեսները, նպատակային և գործառնական նշանակությունները (հողատեսքերը), սեփականատերերը (օգտագործողները): Հողամասի մակերեսների նվազման վերաբերյալ համայնքի ղեկավարը տեղեկացնում է իրավունքի պետական գրանցում ստացած հողամասի սեփականատերին (օգտագործողներին)։
  4. Համայնքների վարչական սահմանների և թաղամասերի սահմանների ճշգրտված քարտեզները (հատակագծերը) տեղադրվում են Կոմիտեի ինտերնետային կայքում՝ մեկ ամիս ժամկետով, և այդ մասին տեղեկացվում են համայնքների ղեկավարները:

 

  1. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄԸ

 

  1. 23. Կադաստրային քարտեզներում անշարժ գույքի միավորների հետ կապված սխալները ըստ բնույթի դասակարգվում են.

1) սխալներ, որոնք չեն փոփոխում գույքի պատկանելությունը և որակական ու քանակական բնութագրերը,

2) սխալներ, որոնք առաջացնում են գույքի պատկանելության և (կամ) որակական և (կամ) քանակական բնութագրերի փոփոխություն:

  1. 24. Կադաստրային քարտեզներում անշարժ գույքի միավորների հետ կապված սխալները կարող են առաջացած լինել.

1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման նպատակով կատարված սխալ (գծային չափի կամ տեղադիրքի կամ երկրաչափական տեսքի սխալ) քարտեզագրման աշխատանքների արդյունքում,

2) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման նպատակով կատարված քարտեզագրման աշխատանքներից հետո նոր առաջացած անշարժ գույքի միավորի չտեղադրման կամ ոչ ճիշտ տեղադիրքով տեղադրության կամ ոչ ճիշտ չափերով տեղադրության կամ պետական գրանցման համար ոչ ճիշտ տվյալներով (գծային չափ, տեղադիրք, մակերես, երկրաչափական տեսք) հատակագծերի ներկայացման արդյունքում:

  1. 25. Կադաստրային քարտեզներում անշարժ գույքի միավորների հետ կապված սխալները ըստ տեսակի դասակարգվում են.

1) անշարժ գույքի միավորը կադաստրային քարտեզում արտացոլված չէ,

2) անշարժ գույքի միավորը կադաստրային քարտեզում արտացոլված է սխալ տեղադիրքով,

3) անշարժ գույքի միավորը կադաստրային քարտեզում արտացոլված է սխալ գծային չափերով,

4) անշարժ գույքի միավորը կադաստրային քարտեզում արտացոլված է սխալ երկրաչափական տեսքով,

5) կադաստրային քարտեզում պատկերված անշարժ գույքի միավորի չափերը և երկրաչափական տեսքը չի համապատասխանում իրավունքների պետական գրանցման վկայականում նշված չափերին և երկրաչափական տեսքին,

 6) կադաստրային քարտեզում հողամասի նպատակային և (կամ) գործառնական նշանակությունը չի համապատասխանում իրավունքի պետական գրանցում ստացած և իրավունքի ձեռքբերման փաստաթղթերով սահմանված հողամասի նպատակային և (կամ) գործառնական նշանակությանը,

7) կադաստրային քարտեզում սխալ է նշված անշաժ գույքի միավորի սուբյեկտը:

  1. 26. Կադաստրային քարտեզներում հայտնաբերված այն սխալները, որոնք գտնվում են հավելված N 1-ով սահմանված թույլատրելի շեղումների սահմաններում և ուղղվող հողամասի սահմանը սահմանազատված է բաժանիչ կառույցով (պարսպով) կամ այլ բաժանագծով, ապա այդ դեպքում ուղղումները կատարվում են առանց համաձայնությունների:
  2. 27. Կադաստրային քարտեզներում հայտնաբերված այն սխալները, որոնք գտնվում են հավելված N 1-ով սահմանված թույլատրելի շեղումների սահմաններում, և հողամասը չունի սահմանազատված սահմանագիծ, ապա այդ դեպքում ուղղումներ չեն կատարվում:
  3. 28. Այն տարածքներում, որոնց վերաբերյալ առկա են օրթոֆոտոհատակագծեր, կադաստրային քարտեզներում անշարժ գույքի միավորների սահմանների, տեղադիրքի, երկրաչափական տեսքի և այլ ուղղումներն իրականացնելիս դրանք պարտադիր համադրվում և համեմատվում են օրթոֆոտոհատակագծերի հետ:
  4. 29. Կադաստրային քարտեզներում անշարժ գույքի միավորների գծային չափերի կամ տեղադիրքի կամ երկրաչափական տեսքի կամ արտացոլման հետ կապված սխալների ուղղումները կատարվում են հետևյալ սկզբունքով.

1) եթե  անշարժ գույքի միավորների գծային չափերի կամ տեղադիրքի կամ երկրաչափական տեսքի ուղղումներն իրականացնելիս փոփոխվում է միայն համայնքի կամ պետության անվամբ հաշվառված հողամասի (բացառությամբ փողոցներով, ճանապարհներով, երկաթգծերով, գետերով, ջրանցքներով, բնական լանդշաֆտի կամ բնության մեջ հստակ առանձնացված սահմանագծերով սահմանազատված համայնքային կամ պետական հողամասերի) տվյալները կամ այլ անձին պատկանող հողամասի տեղադիրքը և ուղղման համար ներկայացված կամ առկա հատակագծերը համապատասխանում են օրթոֆոտոհատակագծին, ապա ուղղումներն իրականացվում են առանց համաձայնությունների՝ Կոմիտեի նախաձեռնությամբ,

2) եթե  անշարժ գույքի միավորների սահմանների գծային չափերի կամ տեղադիրքի կամ երկրաչափական տեսքի ուղղումներն իրականացնելիս փոփոխվում է նաև այլ հողամասի տվյալները, այդ թվում՝ ոչ սահմանակից,  բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի, ապա տվյալ ուղղումը կարող է կատարվել ուղղման արդյունքում փոփոխվող հողամասի սեփականատերերի և հողամասի նկատմամբ այլ իրավունքներ ունեցող անձանց համաձայնությամբ, ընդ որում, ուղղվող անշարժ գույքի միավորը ընդհանուր սեփականություն հանդիսանալու դեպքում համապատասխան ուղղումը կատարելու համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի համաձայնությունը: Եթե հողամասը հանդիսանում է մեկից ավելի միավորների սեփականատերերի ընդհանուր գույք, այդ դեպքում պահանջվում է յուրաքանչյուր միավորի սեփականանատերերից մեկի համաձայնությունը,

3) իրավունքի պետական գրանցում ստացած անշարժ գույքի միավորը կադաստրային քարտեզում առանձին ծածկագրով տեղադրված չլինելու դեպքում այն կադաստրային քարտեզում տեղադրվում է կադաստրային գործում առկա փաստաթղթերի, իսկ առկայության դեպքում նաև օրթոֆոտոհատակագծի հիման վրա՝ գրանցված տվյալներին հնարավորինս համապատասխան:

4) եթե կադաստրային գործում առկա տվյալներով կամ օրթոֆոտոհատակագծերի հիման վրա հնարավոր չէ ճշտել գրանցված հողամասի տեղադիրքը, ապա այդ հողամասերի ցանկը՝ համապատասխան առկա տվյալներով ներկայացվում է համայնքի ղեկավարներին դրանց տեղադիրքը ճշտելու նպատակով։ Իրավունքի պետական գրանցում ստացած այն հողամասերը, որոնց տեղադիրքը հնարավոր չի եղել պարզել, ցուցակով տրամադրվում են Կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը` դրանց նկատմամբ հետագա իրավունքների պետական գրանցում իրականացնելիս իրադրության հատակագիծ պահանջելու համար:

5) քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող և իրավունքի պետական գրանցում չստացած հողամասերը կադաստրային քարտեզում առանձին ծածկագրով տեղադրված չլինելու դեպքում այն կադաստրային քարտեզում տեղադրվում է կադաստրային գործում առկա և (կամ) հողամասի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի տվյալներին հնարավորինս համապատասխան:

  1. 29-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված համաձայնությունը համարվում է նաև տրված համաձայնություն այն մասին, որ հետագայում իրենց անշարժ գույքերի նկատմամբ գործարքներ իրականացնելիս պետք է ներկայացվեն նոր չափագրման փաստաթղթեր կամ իրադրության հատակագիծ։
  2. Կադաստրային քարտեզներում անշարժ գույքի միավորների սուբյեկտի սխալների ուղղումները կատարվում են գրանցված կամ կադաստրային գործում առկա և (կամ) հողամասի նկատմամբ գրանցման կամ հաշվառման համար ներկայացված իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի տվյալներին համապատասխան: Ընդ որում`

1) քաղաքացու կամ իրավաբանական անձի անվամբ հաշվառված հողամասը, եթե դրա նկատմամբ գոյություն չունի իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր, որպես համայնքային սեփականություն գրանցման կամ հաշվառման համար իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ է նշված հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշումը.

2) պետական սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2 -ի N 93 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված հողամասը համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցված լինելու դեպքում, այն որպես պետական սեփականություն գրանցելու կամ հաշվառելու համար իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ է համայնքի ավագանու որոշումը նշված հողամասը համայնքի սեփականություն չհանդիսանալու վերաբերյալ:

  1. Կադաստրային քարտեզներում գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի ուղղումներն իրականացվում են կադաստրային քարտեզագրման և հողային ֆոնդի սկզբնական ու ընթացիկ հաշվառման նյութերում ամրագրված գյուղատնտեսական հողատեսքերին համապատասխան, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման պահանջներով փոփոխված լինելու դեպքում, նաև՝ դրանց համապատասխան:
  2. Իրավունքի պետական գրանցում ստացած հողամասերի՝ նպատակային և (կամ) գործառնական նշանակությունների ուղղումները կադաստրային քարտեզներում կատարվում են գրանցված և հողամասի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի տվյալներին համապատասխան, իսկ դրանց անհամապատասխանության կամ տվյալների բացակայության դեպքում՝ գրանցված շինությունների նպատակային նշանակության և օգտագործման տեսակին կամ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված տվյալին համապատասխան: Ընդ որում, եթե կադաստրային քարտեզի բազային շերտի ուղղման արդյունքում որոշակի ծածկագրով անշարժ գույքը չի փոխում իր նպատակային նշանակությունը, իսկ մակերեսների փոփոխության դեպքում առկա են համապատասխան իրավահաստատող փաստաթղթեր, ապա ուղղումը կատարվում է առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն կամ N 1918-Ն որոշումների պահանջների համաձայն հողամասի նպատակային նշանակության փոփոխության:
  3. Իրավունքի պետական գրանցում չստացած հողամասերի՝ կադաստրային քարտեզներում հողամասերի նպատակային և (կամ) գործառնական նշանակությունների ուղղումները կատարվում են հողամասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով հողհատկացման հիմքերը վերականգնելու կամ հողամասի սահմանները ճշտելու մասին համայնքի ղեկավարի որոշումների հիման վրա:

Սույն կետով նախատեսված որոշումների մեջ պարտադիր պետք է նշվեն դրույթներ այն մասին, որ կադաստրային քարտեզում տվյալ հողամասի նպատակային և (կամ) գործառնական նշանակությունը սխալ է նշվել, ինչպես նաև տեղեկություններ հողամասի ճիշտ նպատակային և (կամ) գործառնական նշանակության մասին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

_________________ ____-ի N ______-Ն որոշման

 

ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԾԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՃՇՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

Չափվող մեծության անվանումը

Սահմանային սխալի մեծությունների բնութագրերը տեղանքում (սմ)

Միջին քառակուսային սխալը mt (սմ) հատակագծի վրա

Մ1:2000

Մ1:5000

Մ1:10 000

Կապիտալ շինությունների պարիսպների անկյունները, հորերի կենտրոնները, ուրիշ հստակ ճանաչվող առարկաները

0.02 –0.03

40-60

100-150

200-300

Ասֆալտապատ ճանապարհի հատման կետերը, գյուղերի թաղամասերի հատման կետերը, առուների և ուրիշ հաստատուն օբյեկտների եզրագծերը

0.04 – 0.05

80-100

200-250

400-500

Վարելահողի սահմանները, գրունտային ճանապարհների, անտառուղիների հատումները և ժամանակի ընթացքում քիչ փոփոխվող ճանաչման այլ օբյեկտները

0.06 – 0.1

120-200

300-500

600-1000

Անտառի, արոտատեղերի, ինչպես նաև ուրիշ փոփոխվող և հստակ չճանաչվող օբյեկտների եզրագծերի կետերը

0.11 – 0.15

220-300

550-750

1100-1500

 

 

 

Գեոդեզիական չափագրումների ու դիտարկումների ընթացքում տեղանքի ռելիեֆի բացարձակ բարձրությունից ու թեքությունից կախված զգալի են պրոյեկտված գծերի ու իրական՝ բնության մեջ չափագրված տվյալների միջև տարբերությունները: Այդ տարբերությունները բերում են նաև փաստացի օգտագործման և քարտեզով տրված հողամասերի մակերեսների տարբերությանը: Քարտեզում գծերի երկարությունները հաշվարկվում են ծովի մակերևույթից: Բնության մեջ այն ստացվում է տեղանքի միջին բարձրությունից կախված ուղղումը հաշվելով.

∆D = [(HxS)/R)]/[(R+S)/(R+S)2]                 (1)

Որտեղ՝

∆D-ն չափագրված գծի ուղղումն է ծովի մակերևույթի վրա,

H-ը տեղանքի միջին բարձրությունն է ծովի մակերևույթից,

S-ը չափագրված գծի պրոյեկցիան է տեղանքի միջին բարձրությունում,

R-ը Երկրի միջին շառավիղն է ընդունված մեր տարածաշրջանում 6374500 մետր:

Օրինակ` եթե 1150 մետր տեղանքի միջին բարձրության վրա հողամասի կողմի չափագրված գծի արժեքը 100 մետր է, 

ապա համաձայն (1) բանաձևի ∆D ուղղումը կստացվի՝ -0.018 մ ծովի մակերևույթի վրա:

100 մետրանոց գծի երկարությունը  կախված տեղանքի թեքության աստիճանից հաշվարկվում է՝

D = S + S sin a                       (2)

Որտեղ՝

D-ն գծի երկարությունն է տեղանքի տրված թեքության վրա,

S-ը չափագրված գծի պրոյեկցիան է տեղանքի միջին բարձրությունում,

a -ը տեղանքի թեքության անկյունն է:

Օրինակ` եթե 1150 մետր տեղանքի միջին բարձրության վրա հողամասի կողմի չափագրված գծի արժեքը 100 մետր է, 

ապա համաձայն (2) բանաձևի

D-ն տեղանքի նշված թեքություններում կստացվի.

H=1150

Չափված հորիզոնական գիծը էլեկտրոնային տախեոմետրերով (մետր)

 

Գծի ուղղումը բերված էլիպսոիդալ հարթության

(մետր)

 

Գծի երկարությունը թեքությունից կախված

 
 
 

30'

10

20

30

50

100

 

150

200

 

100

-0.018

100.873

101.745

103.490

105.234

108.716

117.365

 

125.882

134.202

 

 

 Գեոդեզիական աշխատանքների ընթացքում տարբեր հանգամանքներով պայմանավորված, ցանկացած չափագրում ուղեկցվում է որոշակի սխալներով: Հաշվի առնելով կադաստրային քարտեզագրման և թվայնացման ժամանակ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով առաջացած սխալները, տարբեր մակերեսներ և երկրաչափական պատկերներ ունեցող հողամասերի չափագրման դեպքում, կախված չափագրվող հողամասի սահմանակետերի քանակից (սահմանանիշերով չամրացված հողամասերի դեպքում) մակերեսի թույլատրելի սխալի մեծությունը հաշվարկվում է հետևյալ սկզբունքով`

  1. Բնակավայրի տարածքում.

ա. մինչև 8 սահմանակետեր ունեցող հողամասերի չափագրման դեպքում`

մինչև 1000 քառ. մետր մակերես ունեցող հողամասերի չափագրման դեպքում թույլատրելի սխալի առավելագույն չափը ընդունել 1.25 % (12.5 քառ. մետր), իսկ 1000 քառ. մետր մակերեսը գերազանցող հողամասերի չափագրման դեպքում, 12.5 քառ. մետրին ավելացնելով 1000 քառ. մետր մակերեսը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 0.3%:

Օրինակ` 2400 քառ. մետր հողամասի մակերեսի հաշվարկման դեպքում կստացվի հետևյալ թույլատրելի սխալի չափը.

1000 մ2 x 1.25% = 12.5 մ2,

2400 մ2 - 12.5 մ2 + 1400 մ2 x 0.3% = 12.5 մ2 + 4.2 մ2 = 16.7 մ2:

բ. 8 և ավելի սահմանակետեր ունեցող հողամասերի չափագրման դեպքում`

մինչև 1000 քառ. մետր մակերես ունեցող հողամասերի չափագրման դեպքում թույլատրելի սխալի առավելագույն չափը ընդունել 1.5 % (15.0 քառ. մետր), իսկ 1000 քառ. մետր մակերեսը գերազանցող հողամասերի չափագրման դեպքում, 15.0 քառ. մետրին ավելացնելով 1000 քառ. մետր մակերեսը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 0.5%:

Օրինակ` 3200 քառ. մետր հողամասի մակերեսի հաշվարկման դեպքում կստացվի հետևյալ թույլատրելի սխալի չափը.

1000 մ2 x 1.5%=15.0 մ2,

3200 մ2 - 15.0 մ2 + 2200 մ2 x 0.5% = 15.0 մ2 + 11.0 մ2 = 26.0 մ2:

  1. Բնակավայրից դուրս տարածքներում.

ա. մինչև 8 սահմանակետեր ունեցող հողամասերի չափագրման դեպքում`

մինչև 10 000 քառ. մետր մակերես ունեցող հողամասերի չափագրման դեպքում թույլատրելի սխալի առավելագույն չափը ընդունել 1.2 % (120 քառ. մետր), իսկ 10 000 քառ. մետր մակերեսը գերազանցող հողամասերի չափագրման դեպքում, 120 քառ. մետրին ավելացնելով 10 000 քառ. մետր մակերեսը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 0.25%:

Օրինակ` 24000 քառ. մետր հողամասի մակերեսի հաշվարկման դեպքում կստացվի հետևյալ թույլատրելի սխալի չափը.

10 000 մ2 x 1.2% = 120.0 մ2,

24 000 մ2 - 120.0 մ2 + 14000 մ2 x 0.25 % = 120.0 մ2 + 35.0 մ2 = 155.0 մ2:

բ. 8 և ավելի սահմանակետեր ունեցող հողամասերի չափագրման դեպքում`

մինչև 10 000 քառ. մետր մակերես ունեցող հողամասերի չափագրման դեպքում թույլատրելի սխալի առավելագույն չափը ընդունել 1.5 % (150 քառ.մետր), իսկ 10 000 քառ. մետր մակերեսը գերազանցող հողամասերի չափագրման դեպքում, 150 քառ. մետրին ավելացնելով 10 000 քառ. մետր մակերեսը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 0.4%:

Օրինակ` 36200 քառ. մետր հողամասի մակերեսի հաշվարկման դեպքում կստացվի հետևյալ թույլատրելի սխալի չափը.

10 000 մ2 x 1.5%=150.0 մ2,

36 200 մ2 - 150.0 մ2 + 26 200 մ2 x 0.4% = 150.0 մ2 + 104.8 մ2 = 254.8 մ2:

  • Քննարկվել է

    01.09.2020 - 16.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10464

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

02.09.2020

Ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի «կադաստրային քարտեզներում հայտնաբերված անշարժ գույքի միավորների սխալները ուղղվում են առանց բոլոր սուբյեկտների համաձայնությունների» համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված պահանջներին՝ սեփականության իրավունքները կարող են սահմանափակվել հստակ թվարկված դեպքերում, որոնց ՀՀ կառավարության որոշումները բացակայում են: Մասնավորապես, իրավունքները կարող են սահմանափակվել ՀՀ օրենքներով, դատարանի որոշումներով, հանրային գերակա շահերի նպատակով: Բացի այդ, առանց սեփականատերի համաձայնության ուղղումները կարող ենք լուրջ խնդիրներ հարակից այլ տնտեսական գործունեության կամ փոխկապակցված այլ սեփականության հետ դառնան անհամադրելի: Օրինակ՝ 2 հատ հողատարածք, որոնք ունեն միևնույն սահմանը և 1 հողատարածքի փոփոխությունը կարող է խնդիրներ առաջացնել, որպես միասնական սեփականություն վաճառելու և/կամ տնտեսական գործունեություն իրականացնելու համար:

Արտակ Պողոսյան

02.09.2020

Ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան:

Տեսնել ավելին