Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արամ Խերանյան 29.08.2020 23:15:11 Պարտադիր արտոնություն տալ մեղու տեղափոխող մեքենաներին
2 Նազելի Սարուխանյան 30.08.2020 10:26:46 Իսկ գույքահարկը բավական չէ??
3 Նարեկ Սարուխանյան 30.08.2020 10:29:54 Այս օրենքից կտուժեն բոլորը,տաքսիների և երթուղայինները վարձավճարները կշատացնեն...
4 Նարեկ Սարուխանյան 30.08.2020 10:29:54 Գույքահարկը բավական է
5 Մկրտիչ Կարապետյան 30.08.2020 10:33:22 50 դրամը յուրաքանչյուր կիլոմետրի համար լրիվ անտրամաբանական մեծ գումար է (տաքսու գումարի կեսը): Օրինակ՝ եթե մարդը Գորիսում գործ ունի, Երևանից գնալ-գալու համար մոտ 500*50=25000 դրամ լրացուցիչ վճար պետք է անի: Եթե ամսվա մեջ մի քանի անգամ գնա գա, լրացուցիչ մի ամսվա աշխատավարձ պետք է վճարի?: Միանշանակ դեմ եմ:
6 Սևադա Աղաջանյան 30.08.2020 17:35:55 Ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանվում է անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 (հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամը ներառյալ: ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅՍՏԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾԵԼ ԵՄ 1000 ԿՄ, ՊԻՏԻ ՎՃԱՐԵՄ 50 000 ԴՐԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐ ? Ճիշտ եմ հասկացել ???
7 Ավետիս Դոյմաջյան 01.09.2020 23:43:42 Տեխնիկապես շատ դժվար է լինելու դա վերահսկել 1կմ???։ Ճանապարհների վերանորոգման ծախսերը պետք է ներառված լինեն վառելիքի գնի մեջ։ Ծանր մեքենաները ավելի շատ են վնասում ճանապարհները, միևնույն ժամանակ ավելի շատ վառելիք են ծախսում, թեթև մեքենաները ավելի քիչ են վնասում/ծախսում։ Սակայն բոլոր տեսակի մեքենաները օգտագործում են ճանապարհները: Ինչ վերաբերվում է օտարերկրյա մեքենաներին կարելի է սահմանել հաստագրված վճար սահմանին: