Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 27.08.2020 11:26:49 Եղանակային պայմանները ցույց տվեցին, որ ժամանակավրեպ էր հարատապ 2020 թվականին Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն սահմանելը, իսկ այդ որոշումով պայմանավորված ոչ մի ըական գործընթաց չձեռնարկեց Շրջակա միջավայրի նախարարությունը, ուստի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ոչ թե պետք է նման փոփոխություն նախաձեռնել, այլ ըստ էության միջոցառումների ծրագիր նախատեսել՝ հիմնավորման մեջ նշելով մինչ այս կատարած աշխատանքները: Հակառակ դեպքում ուղակի պետք է, վերը նշված կառավարության որոշումն անվավեր ճանաչել Որոշման մշակման և ընդունման համար հիմք է հանդիսացել Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կողմից հիդրոդերևութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության վերաբերյալ ներկայացված պաշտոնական տեղեկատվությունը: Այն միտված է սակավաջրության հետևանքով ստեղծված իրավիճակում կանխել ջրօգտագործողների շահերի բախումները և մեղմել ջրային ռեսուրսների վրա ակնկալվող բացասական ազդեցությունը` հատկապես ջրապահանջի բավարարման ժամանակ, ինչպես նաև գտնել համապատասխան լուծումներ՝ առավել արդյունավետ օգտագործելու սահմանափակ ջրային ռեսուրսները: Նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված համաշխարհային օդերևութաբանական դիտարկումների ցանցը վերջին 4-5 ամիսներին աշխատել է և շարունակում է աշխատել ոչ լիակատար, ինչի արդյունքում հիդրոօդերևութաբանական կանխատեսումների մոդելների մեջ հաշվարկային տվյալները մուտքագրվում են ոչ ամբողջությամբ, ինչն էլ իր հերթին էականորեն ազդում է հատկապես միջնաժակետ և երկարաժամկետ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների արդարացման որակի վրա։ Պայմանավորված այդ հանգամանքով, ներկա դրությամբ ճշգրիտ հիդրոօդերևութաբանական կանխատեսումներ հնարավոր է կատարել առավելագույնը 10 օրվա վաղօրոքությամբ։ Ելնելով վերոգրյալից հայտնում եմ, որ Կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն հաստատելու մասին» 597-Ն որոշման ուժը կորցրած ճանաչելը նպատակահարմար չէ, քանի որ միջնաժակետ և երկարաժամկետ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների ապահովման անհնարինության պարագայում որոշմամբ սահմանված կարճաժամկետ ժամանակահատվածում համապատասխան տեղեկատվության առկայությունը թույլ կտա որոշում կայացնողներին կատարել գյուղատնտեսության ճիշտ պլանավորում, ռեսուրսների ճիշտ օգտագործում, պաշտպանիչ միջոցառումների իրականացում, ռիսկերի գնահատում և դիմակայելու պատրաստվածության աստիճանի բարձրացում: