Հիշել նախագիծը

«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

2016 թվականի հոկտեմբերի 18-ին  ՀՀ  ընդերքի մասին օրենսգրքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում՝ օրենսգրքի 15-րդ հոդվածով ամրագրվել է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգի սահմանումը:

Ներկայումս ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման թափոնների դիտանցումը իրականացվում է տարերայնորեն, նույնիսկ շատ դեպքերում չի իրականացվում և այն օրենսդրորեն կարգավորված չէ:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կլրացվի այդ բացը և կկարգավորվի ընդերքօգտագործման թափոնների դիտանցման իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Դիտանցումը ընդերքօգտագործման թափոնների կառավարման համակարգի բաղկացուցիչ համակարգերից մեկն է: Իսկ սույն նախագծի ընդունումը ՀՀ կառավարության որոշման տեսքով ընդերքօգտագործողներին հնարավորություն կտա ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցում իրականացնել կանոնակարգված ձևով, ավելի անվտանգ կերպով շահագործել դրանք, կանխել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, գնահատել ռիսկերը և ներկայացնել առաջարկություններ ընդերքօգտագործման թափոնների կառավարումն ավելի արդիական և կանխատեսելի դարձնելու համար:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում:

  1. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

        Ներկայացված որոշման նախագծի ընդունումով  կկարգավորվի  ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների դիտանցման հետ կապված իրավահարաբերությունները:

  • Քննարկվել է

    07.02.2017 - 22.02.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Արտակարգ իրավիճակներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9230

Տպել