Հիշել նախագիծը

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Арарат Papoyan 01.09.2020 19:53:45 4. 21-րդ հոդվածի 4-րդ կետում առաջարկում եմ ,, վերջին վեց ամսվա ընթացքում մասնակցել են --- որևէ ինքնակարգավորվող մարմնի կողմից անցկացված վերապատրաստման դասընթացին---,, ժամկետը երկարացնել մինչև 1 տարի՝ որպեսզի հավակնորդը դասընթացներից հետո կարողանա 3-4 անգամ մասնակցել քննությունների:
2 Арарат Papoyan 01.09.2020 19:53:45 5. 23-րդ հոդվածի 7-րդ կետում գրված ՝ ,, արժեքի վրա ազդող խախտում (խախտումներ) է կատարել,, ձևակերպումը անորոշություն է և լրամշակման կարիք ունի: Հարց է առաջ գալիս՝ ինչ չափով (0,001 % նույնպես արժեքի վրա ազդող խախտում է), որն է դրա որոշման մեխանիզմը՝ ում կողմից, ինչ մեթոդիկայի կիրառմամբ և այլն:
3 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 01:24:54 Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը Նշվածին անրադառձել էինք նաև 20.11.2018թ. հանրային քննարկմանը ժամանակ https://www.e-draft.am/projects/1372/digest/: Այժմ կրկին անգամ ներկայացնում ենք մեր դիրքորոշումը այս հոդվածի մասին: Գույքի գնահատումը՝ ինչպես շարժական, այնպես էլ անշարժ, ՀՀ-ում գործող իրավական ակտերով և օրենքներով, հանդիսանում է նաև դատական փորձաքննության տեսակ և այն կատարվում է դատական փորձագետների կողմից, որն էլ իր հերթին՝ դատավարական գործընթացում, նախաձեռնողի համար, կարող է հանդիսանալ ապացույցներից մեկը և բնականաբար, դատական փորձաքննության շրջանակներում կատարված գույքի գնահատումները ներկայումս կատարվում են և կատարվելու են ինչպես գործող “Անշարժ Գույքի Գնահատման Մասին Օրենք”-ի դրույթների, այնպես էլ սույն օրենքի նախագծում մեջ բերված դրույթների համաձայն՝ ընդունվելու և օրինական ուժի մեջ մտնելու դեպքում: Հիշեցնենք նաև, որ փորձաքննության նշանակման և փորձագիտական եզրակացության շրջանակներում գնահատում իրականացնելու նախաձեռնողներ՝ բացի դատական, նախաքննության և հետաքննության մարմիններից կարող են հանդես գալ և այլ անձինք մասնավորապես Հարկադիր Կատարողները, Մաքսային Կոմիտեն, Ապահովագրական ըներությունը, Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն, Ֆինանսական Համակարգի Հաշտարարը, որոնց ՀՀ-ում արդեն իսկ գործող օրեսնդրությամբ տրված է նման իրավասություն: Նշված ոլորտում, մեր ունեցած երկարամյա փորձից ելնելով, կարող ենք խորին համոզմամբ պնդել, որ սույն օրենքի նախագծը՝ ներկայիս իր ձևակերպմամբ, ուժի մեջ մտնելու դեպքում, կխաթարի ՀՀ-ում գործող դատական փորձագետների կողմից կատարվող փորձաքննությունների շրջանակներում՝ շարժական գույքերի գնահատումներով, նախաքննական մարմինների համար ապացույցներից մեկը հանդիսացող եզրակացությունների ձեռք բերումը, եթե չասենք, որ ոլորտը կբերի մեղմ ասած կոլապսի, քանի որ նշված փորձագետները, սույն օրենքի ուժով, այլևս իրավունք չեն ունենալու շարժական գույքի գնահատումներ իրականացնելու՝ որովհետև օրենքը ուժի մեջ մտնելու պահի դրությամբ ուղղակի չեն ունենալու գնահատողի որակավորման վկայականներ, նման մտահոգություն և այլ բազում հիմնավորումներ մեր կողմից հայտնվել է դեռևս օրենքի նախագծի մշակման և վերամշակման տարբեր փուլերում, և ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ներկայացվել է օրենքի նախագիծը մշակողներին: Եվս մեկ անգամ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ սույն օրենքի նախագծով, ՀՀ-ում գործող դատա-ապրանքագետ փորձագետներին (նման փորձաքննություններ իրականացնում են ՀՀ Արդարադատության Նախարարության Փորձագիտական Կենտրոնը, ՀՀ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչություն, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Փորձաքննությունների Ազգային Բյուրո), որոնք տևական ժամանակ (տասնամյակներ) զբաղվել են միայն շարժական գույքի գնահատմամբ և բնականաբար անշարժ գույքի ոլորտին վերաբերող հարցերին տիրապետոլու որևէ պարտավորվածություն, ինչպես նաև մասնագիտական գիտելիքներ չեն ունեցել, ներկայումս պարտադրվելու են որակավորման վկայական ստանալու համար մասնակցել որակավորման քննության, որի շրջանակներում առաջադրված հարցերը վերաբերելու են անշարժ գույքի ոլորտին:
4 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 01:24:54 Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները «Գնահատող՝ ֆիզիկական անձ, որն ունի գնահատողի որակավորման գործող վկայական և հաշվառված է լիազոր մարմնի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում նաև հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ։» Գնահատող սահմանումը սխալ է շարադրված։ Գնահատման որակավորման քննությունները հաղթահարելուց հետո անձը ստանում է գնահատողի որակավորում։ Փաստաթուղթ, որը հաստատում է նրա գնահատող լինելը։ Ինքնակարգավորվող մարմնին անդամակցումը ոչ մի ձևով չի կարող անձի որակական, մասնագիտական ցուցանիշ հանդիսանալ, հետևաբար չի կարղ նման սահմանում լինել։ Գնահատող լինել կամ չլինելը ոչ մի կերպ չի կարող կապվել որևէ միության անդամակցության և անձի քաղաքացիության հետ: Երկրորդ, անհասկանալի է թե, որն է հիմավորումը, որ այլ երկրի քաղաքացին ՀՀ օրենքով ճանաչվում է գնահատող առանց Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսանալու։ Հետաքրքիր է, որն է առավելությունը օրինակ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող գնահաողի։ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԵՐՊ Գնահատող՝ ֆիզիկական անձ, որն ունի գնահատողի որակավորման գործող վկայական:
5 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 01:24:54 Հոդված 3. Գնահատման մասին օրենսդրությունը և Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները «Գնահատման uտանդարտ` գնահատման իրականացման, գնահատումը կանոնակարգող, համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ պարունակող Գնահատման ստանդարտների միջազգային խորհրդի կողմից ընդունված գնահատման միջազգային ստանդարտներ և Հայաստանի Հանրապետության գնահատման ենթաստանդարտներ։» Նախ նշենք, որ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՆ ընդունված են աշխարհի մի շարք զարգացած երկրներում, իսկ Հայաստանի Հանրապետությունում այն թարգմանել և մշակել է «ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ» Հասարակակա Կազմակերպությունը, որին ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ կողմից միջազգային պայամանագրի շրջանակներում շնորհվել է այդ իրավունքը։ Գնահատման միջազգային ստանդարտները ավելին քան բավարար են գնահատման գործունեությունը կարգավորելու համար։ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԸ ՆՇՎԱԾՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԵՐՊ Գնահատման uտանդարտ` գնահատման իրականացման, գնահատումը կանոնակարգող, համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ ցուցումներ պարունակող Գնահատման ստանդարտների միջազգային խորհրդի կողմից ընդունված գնահատման միջազգային ստանդարտներ։ Գնահատման գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, գնահատման միջազգային ստանդարտներով (ԳՄՍ), գնահատման մեթոդական ուղեցույցներով և այլ նորմատիվ իրավական ակտերով։ Օրենքի նախագծի մի շարք հոդվածներում «ենթաստանդարտ» տերմինը փոխարինել «մեթոդական ցուցումներ» տերմինով, ինչպես նաև տալ սահմանում մեթոդական ցուցումներ հասկացությանը։
6 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 01:24:54 Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները «Որակավորման հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության ոլորտում մասնագիտական որակավորման քննությունները անցկացնող, այդ թվում որակավորման քննությունների հարցաշարերը, առաջադրվող հարցերը և խնդիրները կազմող հանձնաժողով:» «Մասնագիտական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության ուսումնասիրություն իրականացնող, գնահատման գործունեություն իրականացնող անձանց և գնահատողների կողմից սույն օրենքի, գնահատման ստանդարտների ու օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող և գնահատման հաշվետվությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք տրամադրող հանձնաժողով։» Գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, որակավորում իրականացնող լիազոր մարմինը, գնահատման կազմակերպությունները և գնահատողները ունեն իրավունքներ, պարտականություններ և պատասխանատվություն, հետևաբար անհրաժեշտ է օրենքով սահմանել մասնագիտական և որակավորման հանձնաժողովների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը։ Գնահատողը օրենքի ուժով իրավունք ունի բողոքարկել մասնագիտական և որակավորման հանձնաժողովների որոշումները, եզրակացությունները և դատական կարգով ապացուցել իր կողմից իրականացված գնահատման անսխալությունը, հետևաբար մասնագիտական և որակավորման հանձնաժողովի ամդամները պետք է կրեն պատասխանատվություն իրենց կողմից կազմված սխալ եզրակացության կամ սխալ որոշումների համար։ Համաձայն սույն օրենքի նախագծի գնահատողի կողմից կատարված սխալի դեպքում դադարեցվում է նրա որակավորման գործող վկայականը, իսկ քանի որ մասնագիտական և որակավորման հանձնաժողովների անդամները նույնպես գնահատողներ են, հետևաբար նրանց կողմից տրված սխալ եզրակացությունը ոչ այլ ինչ է քան գնահատողի սխալ, ուստի հանձնաժողովի անդամների սխալ եզրակացության դեպքում նրանք պետք է օրենքով կրեն ավելի խիստ պատասխանատվություն։ Չնայած նրան, որ մեր կողմից բազմիցս անդրադարձ է եղել այս հարցին, մինչ այժ չկա ոչ մի հստակեցում հանձնաժողովների կազմում ընդգրկված անձանց պատասխանատվության մասին։ Հանձնաժողովի անդամները չունեն պատասխանատվություն սխալ որոշումներ կայացնելու, կատարելու և անձին անհիմն որակավորման վկայականից զրկելու համար։ Բացի դա ստուգող և ստուգվող անձինք հանդիսանում են գնահատողներ, մրցակիցներ, գործընկերներ, շատ հաճախ անգամ նույն կազմակերպությունում գրանցված աշխատակիցներ։ Հետևաբար առաջարկվող հանձնաժողովի մոդելում առկա են մի շարք ռիսկեր՝ շահերի բախում, սուբյեկտիվ որոշումներ ընդունում, կոռուպցիա։ Բացի նշվածներից հանձնաժողովի կազմում ընդգրկված գնահատողները դե ֆակտո դառնում են «անձեռնամխելի» գնահատողներ, որոնք ունեն հնարավորություն սուբյեկտիվ որոշումներ կայացնելու միջոցով շուկայից դուրս մղել անցանկալի մրցակիցներին։ Այս խնդրին անդրադարձլ ենք բազմիցս՝ մի շարք առաջարկներ ներկայացնելով Կադաստրի կոմիտեի ղեկավարությանը։ Սակայն մինչ այժմ ոչ մի քայլ լիազոր մարմնի կողմից չի կատարվել ստուգման պրոցեսի ԱՌՈՂՋԱՑՄԱՆԸ ուղղված։ Վերջի առաջարկները ներկայացվել է կադաստրի կոմիտեի ղեկավարությանը 12.03.2020թ. ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ Լիազոր մարմնում ստեղծել մշտական գործող, անկախ մասնագիտական հանձնաժողով, որի կազմում կբացառվի որպես գնահատող աշխատող անձանց ներգրավումը։ Օրենքով սահմանել հանձնաժողովի պարտականություններ, իրավունքներ և պատասխանատվություն։ Ստուգման գործընթացը կազմակերպել այնպես, որ հանձնաժողովը ամբողջ ստուգման պրոցեսում տեղեկացված չլինի թե որ գնահատողի, կամ որ կազմակերպությունում աշխատող գնահատողի իրականացրած գնահատումն է ստուգվում։ Վերը նշված քայլեր իրականացումը կբերի արդարացի ստուգման, կբացառի կոռուպցիոն ռիսկերը, շահերի բախումը և ստուգումը կդարձնի հնարավորինս ՕԲՅԵԿՏԻՎ։ Նշենք նաև, որ մեր կողմից առաջարկվող մոդելը կրառվում է մի շարք զարգացած երկրներում։
7 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 01:24:54 «Գնահատման առաջադրանք՝ պատվիրատուի կողմից գնահատողին ներկայացվող առաջադրանք, որտեղ արտացոլվում են գնահատվող օբյեկտի նույնականացման տվյալները, գնահատման նպատակով ներկայացված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև գնահատման նպատակը, գնահատման գործառույթը և գնահատվող օբյեկտի իրավունքների տեսակը:» Գնահատման առաջադրանքի սահմանումը հստակ նշված է Գնահատման Միջազգային Ստանդարտներում։ Օրենքում նույն հասկացության այլ շարադրանքով սահմանում տալը առաջացնում է ակընհայտ հակասություններ և անորոշության մեջ է գցում այն կիրառողներին․ հիմնվել օրենքի թե՞ նույն օրենքով ընդունված ստանդարտների վրա։ ԱՌԱՋԱՐԿ Առաջարկում ենք նախագծից հանել այն հասկացությունների սահմանումները, որոնք սահմանվում են Գնահատման Միջազգային Ստանդարտներով այլ ոչ օրենքով, որը կբացառի նույն հասկացությունների տարբեր մեկնաբանումը և կվերացնի անորոշությունը։
8 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 01:24:54 Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները և Հոդված 8. Հաշվառման ծրագրի կիրառումը Հաշվառման ծրագրին, դրա գաղափարին, նպատակների, հասանելիությանը և այլ ռիսկերին անրադարձել ենք բազմիցս https://www.e-draft.am/projects/605/digest, https://www.e-draft.am/projects/1372/digest/, https://www.e-draft.am/projects/1820/digest?page=2 և հիմնավորել ենք որ այն մի շարք ռիսկեր է պարունակում։ Չնայած մեր բազում բանավոր և գրավոր հարցումների մինչ այժմ չկա ոչ մի հստակ պարզաբանում ինչպես, ինչ կարգով է աշխատելու նշված ծրագիրը, ինչ մեխանիզմներ են մշակված տեղեկատվության արտահոսքի վերահսկման համար։ Ավելին ներկայումս պլանավորվում է գնահատման ոլորտը տանել դեպի ինքնակարգավորման, այսինքն ոլորտը վերահսկող մարմինը փուլային ձևով վերահսկման գործիքները հանձնելու է ինքնակարգավորվող կազմակերպություններին՝ ներառյալ հաշվառման ծրագիրը որպես ստուգման գործիք։ Նախ նշենք, որ մեր ուսումնասիրությունների արդյունքում չենք գտել նման վերահսկողության համակարգ աշխարհի որևէ երկրում, քանի որ աշխարհում շատ լուրջ են մոտենում «առևտրային գաղտնիք» հասկացությանը, որը մեր դեպքում կորցնելու է իր նշանակությունը, որովհետև հաշվառման ծրագրում պարտադիր նշվելու են տեղեկություններ, որոնք հանդիսանում են ինչպես անձնական այնպես էլ առևտրային գաղտնիք։ Երկրորդ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել գնահատողի հիմնական սկզբունքի վրա այն է ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ։ Գնահատման աշխատանքներն իրականացնելիս գնահատողն անկախ է և գնահատումն իրականացնում է սույն օրենքին, գնահատման ստանդարտներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Սակայն հաշվառման ծրագրի ներդրման դեպքում ստեղծվելու է իրավիճակ, երբ գնահատողները մինչ հաշվառման ծրագիր տվյալներ մուտք անելը` մասնավորապես գնահատված արժեքը մուտք անելը, փորձելու են իրենց գործընկերներից ճշտել, արդյոք նրանք նույնպես գնահատել են այն օբյեկտը, որը ներկայումս գնահատում է ինքը, և փորձելու են իրենց գնահատման արդյունքները հնարավորինս մոտեցնել այլ գնահատողների արդեն իսկ կատարած գնահատման արդյունքներին՝ հետագա անհիմն ստուգումներից խուսափելու համար։ ժամանակի ընթացքում նկարագրված երևույթը դառնալու է համատարած։ Ստեղծվելու են առցանց հարթակներ, որտեղ գնահատողները փոխանակվելու են տվյալներով վերը նշված խնդիրներից խուսափելու համար։ Արդյունքում խախտվելու է գնահատողի հիմնարար սկզբունքը՝ անկախությունը։ Ավելին մեզ մոտ առկա է մի շարք մտահոգություններ հաշվառման ծրագրի հետագա աշխատանքի, նրանում մուտքագրված առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվության արտահոսքի վերաբերյալ, քանի որ մինչ այժ Մեզ հասանելի չի եղել անգամ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ, որի հիման վրա ստեղծվելու և հետագայում շահագործվելու է հաշվառման ծրագիրը։ Միակ տեղեկատվությունը որն այժմ հասանելի է գնահատող համայնքին այն է սույն նախագծի 8-րդ հոդվածի 5-րդ կետում նշված «հաշվառման ծրագրի վարման կարգը և մուտքագրվող տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ներդնել ՊԵԿ էլեկտրոնային համակարգի գործառույթներին մոտ, կամ նման Հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, որտեղ պարբերաբար (օրինակ ամսեկան, կամ եռամսյակային) գնահատող կազմակերպության կողմից լիազոր մարմնին կներկայացվի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ կատարված աշխատանքների քանակական և որակական տվյալների մասին։ Այն կապահովի առավել արդյունավետ վերահսկողության իրականացում և միարժամանակ կբացառի առևտրային գաղնիքի և անձնական տվյալների արտահոսքը։
9 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 01:24:54 Հոդված 9. մաս 12 Գնահատման պարտադիր դեպքերը «12․հարկային պարտավորությունների վերահսկողության նպատակով, երբ առկա են վեճեր գույքի՝ շահույթահարկի, եկամտահարկի և ավելացված արժեքի հարկի, հարկման բազայի մեծության վերաբերյալ.» Նշված գործունեությունը ծավալում են համապատասխան մարմինները (Հարկային, մաքսային), որոնք առաջնորդվում են այդ ոլորտը կարգավորող համապատասխան օրենսդրական ակտերով։ Բացի այդ նշված վերահսկողությունը դուրս է գնահատման գործունեության կարգավորման առարկայի շրջանակներից։ Ուստի առաջարկում ենք վերը նշված կետ հանել գնահատման պարտադիր դեպքերի ցանկից։
10 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 01:24:54 Հոդված 12. Որպես գնահատման կազմակերպություն, կազմակերպությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը Նախիկում բազմիցս Մեր կողմից անդրադարձ է կատարվել սույն կետին և ընդունվել էր Կադաստի Կոմիտեի կողմից։ Անհասկանալի է թե ինչու է ներկայումս առաջարկվող նախագծում այն նորից հին ձևով շարադրված։ Այնուամենայնիվ նորից ներկայացնում ենք մեր առարկությունը։ Ի՞նչ տեղեկատվություն է անհրաժեշտ Կադաստրի կոմիտեին։ Տեղեկատվություն, որ անձը գրանցված է որևէ կազմակերպությունում որպես գնահատող։ Տվյալ տեղեկատվությունը կարող է տրամադրվել կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված տեղեկանքով։ Ուղակի անհասկանալի է աշխատանքային պայմանագրի պատճեի ներկայացման պահանջը։ ՀՀ-ում գործող թե պետական թե մասնավոր կազմակերպություններին բավարարում է տեղեկանքի ձևով տրված տեղեկատվությունը՝ բացառությամբ Կադաստրի կոմիտեի։ Առաջարկում ենք վերաշարադրել «գնահատող(ներ)ի հետ կնքված աշխատանքային պայմանագր(եր)ի պատճեն(եր)ը» նախադասությունը «տեղեկանք գրանցված գնահատող(ներ)ի մասին» նախադասությամբ, քանի որ Աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է ինչպես անձնական այնպես էլ առևտրային գաղտնիք, որը իրավաբանական և ֆիզիկական անձանցից չի պահանջում անգամ ՊԵԿ-ը։
11 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 01:24:54 Որպես գնահատման կազմակերպութուն, կազմակերպությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սույն օրենքի նախագծի 12-րդ հոդվածը սահմանված դրույթների պահանջները հակասում են ՀՀ սահմանադրությանը, գործող օրենքներին, ուստի խիստ անհրաժեշտ է վերանայել այս դրույթը: Քանի որ յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր գործունեության համար և այլ անձինք (թե իրավաբանական թե ֆիզիկական) պարտավոր չեն պատասխանատվության ենթարկվել ոչ իրենց կողմից կատարված խախտունների համար: Կարծում ենք, որ նման ձևակերպումը իր մեջ պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր: Ավելին գնահատող կազմակերպությունների համար գործունեության դադարեցումը մեկ տարի ժամկետով հանդիսանում է անհամարժեք պատիժ, որը կհանգեցնի արհեստականորեն այդ կազմակերպություններին շուկայից դուրս մղման և դրանց լուծարմանը: Իսկ որ ամենակարևորներից է, այդ դեպքում կտուժեն այդ կազմակերպություններում աշխատող այլ բարեխիղճ գնահատողներ:
12 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 01:24:54 ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ Նախկինում բազմիցս անդրադարձել ենք սույն դյրույթին, սակայն ստիպված ենք նորից ներկայացնել մեր կողմից առարկություններ և հիմնավորումներ, քանի որ օրենքի մշակողները չունեն պարզաբանումներ և հիմնավորումներ թե ինչպես է իրականում աշխատելու գնահատման ոլորտի պարտադիր ապահովագրությունը։ Մեր երկրում չկա նման փորձ, չկա իրավական հարթակ և համոզված ենք որ ներկայումս այն ուղակի ձախողվելու է։ «Գնահատման կազմակերպությունը, որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց, պարտավոր է իր գործունեությունն ապահովագրել հնարավոր դրամական վնասից, որը կարող է առաջանալ գնահատողի կողմից գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով: Ապահովագրման նվազագույն չափը կազմակերպության համար կազմում է յուրաքանչյուր գնահատողի մասով 80 մլն ՀՀ դրամ, իսկ մեկ ապահովագրական դեպքի համար՝ 20 մլն ՀՀ դրամ:» Կարծում ենք կարիք կա ներկայացնելու Ի՞նչ է պարտադիր ապահովագրությունը։ Պարտադիր ապահովագրությունը ձեր կամքից անկախ, oրենքով սահմանված պահանջ է ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու վերաբերյալ: Ներկայումս Հայաստանում պարտադիր է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ), որը կարգավորվում է ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքով։ Հայաստանի Հանրապետությունում այս պահին ոչ մի տնտեսական գործունեության ոլորտ, ոչ մի գործունեության տեսակ պարտադիր ապահովագրման ենթակա չէ։ Նշենք նաև, որ համաձայն ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «Պարտադիր ապահովագրության իրականացման դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:» սակայն սույն օրենքի նախագծով պարտադիր ապահովագրության իրականացման դեպքերը, կարգը և պայմանները սահմանված չեն։ Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս չկան հստակ մշակված մեխանիզմներ և/կամ գործիքներ գնահատման ոլորտի պարտադիր ապահովագրության ճիշտ կազմակերպման և կարգավորման համար։ Հետևաբար կարծում ենք, որ գնահատման կազմակերպությունների պարտադիր ապահովագրության պահանջը ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ Է։ Բացի այդ ներկա տնտեսական իրավիճակում ապահովագրական ծախսերը կազմակերպությունների և գնահատողների համար հավելյալ բեռ են հանդիսանալու։ Ուղակի հիշեցում նախագծի մշակողներին գնահատման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները փոքր և միջին ձեռնարկություններ են, որոնք կորոնավիրուսի հետևանքներով առաջացած ճնգնաժամից առաջի տուժողներից են։ Առաջարկում ենք այս դրույթը հանել օրենքի նախագծից՝ հետագայում այն խորը ուսումնասիրելու, մանրամասն քննարկելուց հետո միայն արդեն գործող օրենքում կատարել լրացումներ։
13 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 01:24:54 Համոզված ենք, որ սույն օրենքի նախագծի 4-րդ գլուխը (հոդված 25-30) ամբողջությամբ ենթակա է գաղափարական փոփոխության, վերանայման և խորը մասնագիտական վերլուծության: Այս գլխում բերված դրույթները ամբողջությամբ հակասում են ՀՀ օրենսդրությանը, դրանցով սահմանված նմանատիպ կազմակերպությունների կազմավորման կարգավիճակին, նրանց գործունեության նպատակներին և սկզբունքներին, որը նմանատիպ կազմակերպությունների գործունեության ծավալման կարևորագույն հիմքն է: Իսկ այս սկզբունքների Չապահովումը կբերի այդ ոլորտում գործող կազմակերպությունների անգործությանը, որը շղթայական ռեակցիայով կբերի այս ոլորտի կոլապսին: Ստորև ներկայացնենք ասվածի իրավական հիմնավորումը:
14 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 01:24:54 Սույն օրենքի նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ “Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը ոչ առևտրային, անկախ, մասնագիտացված, ինքնակարգավորվող և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է”: Սա նշանակում է, որ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը իրենից ներկայացնում է իրավաբանական անձ: Համաձայն ՀՀ քաղ օր-ի 51 հոդվածի 1-ին մասի իրավաբանական անձինք ըստ իրենց տեսակի լինում են կամ առևտրային կամ ոչ առևտրային: Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանում է, որ ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների կամ օրենքով նախատեսված այլ ձևերով: Ինչպես գիտենք ՀՀ-ում առայժմ գոյություն չունի, որպես առանձին տեսակի՝ ինքնակարգավորվող կազմակերպություններ իրավաբանական անձանց մասին օրենք: Հետևաբար Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն իրավաբանական անձը ՀՀ պետ ռեգիստրում նշված հոդվածներից ելնելով պետք է գրանցվի որպես կամ հասարակական կազմակերպություն կամ հիմնադրամ: Ի միջայլոց նշենք, որ “Իրավաբանական անձի հասկացություն” թեմատիկ հարցերի շարք առկա է Կադաստրի Կոմիտեի կոմից ներկայումս անցկացվող գնահատողի որակավորման քննության ժամանակ: ՀՀ քաղ. օր-ի 56-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Իրավաբանական անձն ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից: Ավելին իրավաբանական անձինք ստեղծվում են ՀՀ քաղ օր-ի 53-րդ հոդվածի համաձայն այն է Իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները, ինչպես նաև պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը: Իսկ ՀՀ քաղ օր-ի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավաբանական անձը ենթակա է պետական գրանցման: Նշվածներից ակնհայտ երևում է, որ սույն օրենքի նախագծի 25-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությանը այն է “Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կարգավիճակը ծագում է սույն օրենքով սահմանված կարգով, լիազոր մարմնում հաշվառվելու պահից սկսած” հակասում է ՀՀ քաղ օր-ի վերոգրյալ հոդվածներին:
15 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 01:24:54 Սույն նախագծի 3-րդ հոդվածի երկրորդ նախադասության հակասությունները ՀՀ-ում գործող օրենսդրությանը ցույց կտանք ստորև: Ինչպես արդեն վերոգրյալից ակնհայտ դարձավ Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը, որպես իրավաբանական անձ ՀՀ պետ ռեգիստրում պետք է գրանցվի կամ հիմնադրամ կամ հասարակական կազմակերպություն: ՀՀ հիմնադրամների մասին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն Հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ և ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Նույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածները սահմանում են հիմնադրամի ստեղծումը և հիմնադրումը, ըստ որոնց հիմնադրամը կարող է ստեղծվել հիմնադիրների կողմից հիմնադրվելու կամ գոյություն ունեցող հիմնադրամի (հիմնադրամների)՝ սույն օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման միջոցով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորման միջոցով: Ինչպես նաև Հիմնադրամի ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է հիմնադիրների որոշմամբ: Հիմնադրամը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից: Նույն օրենքով սահմանվում է նաև հիմնադրամի իրավունքները հիմնանխնդիրները և այլն:
16 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 01:24:54 Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն այն է՝ Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ) և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ: Իսկ 3-րդ մասը սահմանում է, որ Կազմակերպությունը, սույն օրենքին համապատասխան, ինքնուրույն է որոշում իր ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ՁևԵՐԸ: Նույն օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է հասարակական կազմակերպության գործունեության նպատակները, համաձայն, որի Կազմակերպությունն իրականացնում է ԻՐ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ։ Կազմակերպության գործունեության նպատակները սահմանվում են նրա կանոնադրությամբ: Իսկ այս օրենքի 4-րդ հոդվածի պահանջով սահմանվում է հասարակական կազմակերպությունների գործունեության սկզբունքները դրանք են՝ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ, ԲԱՐԵԽՂՃՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ և ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Համաձայն 5-րդ հոդվածի 1-ին մասի հասարակական կազմակերպության անդամներն են կազմակերպության պետական գրանցումից հետո կազմակերպությանն անդամագրված անձինք: Հասարակական կազմակերպությունների ստեղծումը կարգավորվում է այդ օրենքի 10-րդ հոդվածով: Մասնավորապես այդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Կազմակերպություն կարող է հիմնադրել առնվազն երկու անձ՝ ֆիզիկական անձ և (կամ) իրավաբանական անձ: Ինչպես հմնադրամների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքները սահմանում են ոչ առևտրային այդ կազմակերպությունների իրավունքների պարտականությունների և գործունեության ծավալման այլ դրույթներ: Վերոգրյալները ակնհայտ ցույց են տալիս որ ոչ առևտրային ինքնակարգավորվող կազմակերպություն ստեղծելու համար օրենքի նախագծի հեղինակների կողմից նախագծում նշված որակավորում ունեցող գնահատողների 30 տոկոսի, ՀՀ քաղաքացիություն ունենալու պարտադիր և այլ պահանջները ակնհայտ անհիմն են և չունեն ոչ մի հիմնավորում: Կարծում ենք, որ առայժմ այսքան ներկայացված դրույթները ակնհայտ ցույց են տալիս, որ սույն օրենքի նախագծի 4-րդ գլխի (հոդված 25-ից 30-ը) գաղափարախոսությունը ամբողջությամբ ենթակա է արմատական փոփոխության:
17 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 01:24:54 Օրենքի նախագծի 4-րդ գլուխը (հոդված 25-ից 30-ը) ուսումնասիրելիս համոզում է առաջանում, որ այն մշակողները ընդհանրապես չեն ուսումնասիրել միջազգային փորձը, այլ հիմնվել են սեփական ցանկությունների, պլանների և պատկերացումների վրա։ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ – Ամբողջ աշխարհում՝ զարգացած և զարգացող երկրներում, գործում են գնահատողների միություններ՝ ինքնակարգավորվող կազմակերպություններ, որոնք ղեկավարվում են իրենց երկրներում գործող ինքնակարգավորվող կազմակերպությունների մասին օրենքով, որը Հայաստանի Հանրապետությունը չունի (տես ՌԴ օրինակը)։ Ըստ համընդհանուր ընդունված կարգի ցանկացած ինքնակարգավորվող կազմակերպություն բաց է, ազատ նոր անդամներ ընդունելու՝ ԱՆԿԱԽ ՆՐԱՆՑ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԻՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ, ԴԱՎԱՆԱՆՔԻՑ, ՍԵՌԻՑ և ՌԱՍԱՅԻՑ։ Ավելին ազգությամբ հայ՝ այլ երկրի քաղաքացի հանդիսացող, և այլ երկրում գործող ու գործունեություն ծավալող մեր սփյուռքահայ գնահատողները անդամակցելով մեր երկրում գործող կազմակերպություններին կնպաստեն մեր երկրում միջազգային փորձի ներդրմանը, նոր գործընկերական ցանցերի ստեղծմանը, ինչպես նաև տարբեր նախագծերի շրջանակներում համագործակցությանը, որոնք համոզված ենք միմիայն նպաստելու են ՀՀ-ում գնահատման ոլորտի զարգացմանը։ Բացի այդ համոզված ենք, որ ՀՀ քաղաքացի չհանդիսացող, այլ երկրներում գնահատման փորձառու մասնագետների ներգրավումը ՀՀ գնահատման ոլորտի զարգացման ուղղված ծրագրերին միանշանակ մեծ թափ է հաղորդելու ոլորտի զարգացմանը։ Հավելենք, որ «ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ» Հասարակական Կազմակերպությանը ներկայումս ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ ԵՆ և ԱՊԱԳԱՅՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՆ մի շարք գնահատողներ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Եվրոպական և այլ երկրներից՝ ԱՆԿԱԽ ՆՐԱՆՑ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԻՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ, ՍԵՌԻՑ, ԴԱՎԱՆԱՆՔԻՑ և ՌԱՍԱՅԻՑ։ Տեղեկացնենք նաև, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող մի շարք գնահատողներ ներկայումս հանդիսանում են այլ երկրներում գրանցված և գործող ինքնակարգավորվող կազմակերպությունների անդամներ։ Հիմնվելով մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների վրա վստահ ենք, որ սույն օրենքի նախագիծը պետք է լրամշակվի, քանի որ այն ունի լուրջ բացթողումներ, թերություններ և հակասություններ ՀՀ-ում գործող օրենսդրության, միջազգային փորձի և ընդունված նորմերի հետ: Ուստի առաջարկում ենք ուսումնասիրել միջազգային փորձը, միջազգային ընդունված նորմերը գնահատման ոլորտու, գնահատման միջազգային էթիկայի կանոնները և զարգացած երկրների անցած ճանապարհը։ Մշակել ճանապարհային քարտեզ ինքնակարգավորման անցման։ Կազմակերպել հասարակական լայն քննարկումներ և նախագծի լրամշակմանը մասնակից դարձնել նաև բոլոր շահագռգիռ կողմերին, ապահովագրական կազմակերպություններին, առևտրային բանկերին, այս ոլորտի գիտական աշխատողներին, գնահատման արդյունքների շահառուներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց: Որից հետո իրականացնել սույն օրենքի լրամշակում։
18 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 14:08:25 ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐ Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները և Հոդված 8. Հաշվառման ծրագրի կիրառում հոդվածներում առկա են “Գնահատման հաշվետվության վերաբերյալ ՏՎՅԱԼՆԵՐ”, “մուտքագրվող ՏՎՅԱԼՆԵՐ”, “ՏՎՅԱԼՆԵՐԻ վերաբերյալ ցանկ” հասկացություններ: Սա հակասում է “Նորմատիվ իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետին այն է՝ “Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ ԲԱԶՄԻՄԱՍՏ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման ՄԻԱՆՇԱՆԱԿ ՉԵՆ ԸՆԿԱԼՎՈՒՄ, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ԱՊԱՀՈՎԵՆ ԴՐԱՆՑ ՄԻԱՏԵՍԱԿ ՈՒ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԸՆԿԱԼՈՒՄՆ ՈՒ ԿԻՐԱՌՈՒՄԸ” պահանջներին: Ավելին նշված հոդվածները հակասում են նաև ՀՀ Կառավարության կողմից 05.04.2012թ. ընդունված թիվ 13 արձանագրային որոշման “Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ” 10.6 բաժնի կետերով սահմանված դրույթների պահանջներին: Քանի որ սույն օրենքի նախագծի 4-րդ և 8-րդ հոդվածներում տրված “Գնահատման հաշվետվության վերաբերյալ ՏՎՅԱԼՆԵՐ”, “մուտքագրվող ՏՎՅԱԼՆԵՐ”, “ՏՎՅԱԼՆԵՐԻ վերաբերյալ ցանկ” ունեն բազմիմաստ նշանակություն, միանշանակ չեն ընկալվում և չեն ապահովում դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը, քանի որ պարզ, հստակ և միանշանակ չէ թե ԻՆՉ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ:
19 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 14:08:25 ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԴԵՊՔԵՐ Գնահատման պարտադիր դեպքերից ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ և ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ անտրամաբանությանը մանրակրկիտ անգամ օրինակներով անդրադարձել ենք դեռևս 2017թ. սկսած, սակայն նույն ձևակերպումները առկա են ներկայացված նախագծում: Կարիք չկա կրկին հիմնավորելու թե ինչու չպետք է հեռախոս ձեռք բերելու, կամ սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ և պարտադիր լինի գնահատումը: Ուղակի նշենք որ ներկայումս ամեն ինչ արվում է վարկերի տոկոսադրույքները և ապահովագրական վճարների չափերը հնարավորինս նվազեցվելու համար, իսկ այս նախագծով գույքի որոշ տեսակների գնահատման չհիմնավորված և պարտադիր դարձնելը ավելացնում է վարկային տոկոսադրույքի և ապահովագրական վճարների չափերը, կամ վարկառուի կամ ապահովադիր ֆինանսական ծախսերը: Գնահատման ոլորտի ԱՐՀԵՍՏԱԿԱՆ և առաջին հայացքից շահավետ թվացող ընդլայնումը միանշանակ չի նպաստում, ինչպես ոլորտի զարգացմանը այնպես էլ գնահատողի դերի բարձրացմանը, այլ առաջացնելու է բացասական արձագանք հասարակության մոտ, որին ականատես կլինենք այս դրույթները կիրառության մեջ մտնելուց անմիջապես հետո:
20 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 14:08:25 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄ Անհասկանալի և անտրամաբանական է թե ինչպես է լիազոր մարմինը կազմակերպության դիմումը մերժելու օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով․ այն է կազմակերպությունը իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու գնահատման գործունեությամբ, եթե նույն հոդվածի 1-ին մասի համաձայն կազմակերպությանը հաշվառելու համար պահանջվող փաստաթղթերով կազմակերպությունից չի պահանջվում ներկայացնել կանոնադրություն: Ավելին այսօրվա կանոնադրությունների ճնշող մեծամասնությունում նշված է որ տվյալ կազմակերպությունը իրականացնում է տնտեսական գործունեություն, իսկ գնահատման գործունեությունը արդեն իսկ իրենից ներկայացնում է տնտեսական գործունեություն, ինչպես ցանկացած այլ շահույթ հետապնդող գործունեությունները:
21 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 14:08:25 ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՂՈՒՄՆԵՐ Սույն օրենքի նախագիծը հակասում է “Նորմատիվ իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի “Նորմատիվ իրավական ակտում հղումների կիրառումը” 5-րդ մասի “Արգելվում է կատարել” 3-րդ ենթակետի մեջբերում եմ, “շարունակական հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում մեկ այլ նորմի” պահանջներին: Սույն նախագծի 12-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ ենթակետը հղում է անում նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 7-րդ, և 8-րդ կետերին, իսկ նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը իր հերթին հղում է անում նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասին: Ավելին նախագծի 12-րդ հոդվածի 7-րդ մասը հղում է անում 12-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 3-րդ ենթակերերին, 3-րդ ենթակետը իր հերթին հղում է անում 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետին, որն էլ իր հերթին հղում է անում 19-րդ հոդվածի 1-ին մասին: Այսինքն սույն նախագծում կատարյալ խառնաշփոթ է և առկա է խախտումներ այն է՝ շարունակական հղումներ, որը արգելվում է Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքով: Սա փաստում է, որ սույն օրենքի նախագիծը ենթակա է լրամշակման:
22 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 14:08:25 Հոդված 23. Վկայականի գործողության դադարեցումը Օրենքի նախագծի այս դրույթին նախկինում ևս անրադարձել ենք, սակայն նախագիծը մշակողների կողմից անտեսվել է, այժմ նորից ներկայացնում ենք դրա վերաբերյալ մեր դիրքորոշումը. «Սույն օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանվում է, որ «Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է վկայականն ուժը կորցրած ճանաչելու միջոցով» : Իսկ 3-րդ մասի համաձայն “Սույն հոդվածի 1-ի մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը համարվում է դադարեցված լիազոր մարմնի որոշման օրվան հաջորդող օրվանից”: 4-րդ մասը սահմանում է «Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը դադարեցվում է որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացված լիազոր մարմնի որոշմամբ: Վկայականի ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի որոշումը կարող է օրենքով սահմանված ժամկետում բողոքարկվել դատական կարգով: Բողոքարկումը չի կասեցնում վարչական ակտի գործողությունը: Սա նշանակում է, որ մի կողմից գնահատողին իրավունք է վերապահվում լիազոր մարմնի որոշումը դատական կարգով բողոքարկելու, այսինքն նախագիծը մշակողները չեն բացառում լիազոր մարմնի կողմից տեսականորեն կայացված ոչ իրավաչափ որոշման հավանականությունը (23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի մասով), մյուս կողմից լիազոր մարմնի այդ որոշումը ուժի մեջ է մտնում հաջորդ օրվանից, այսինքն գնահատողը անկախ դատական կարգով բողոքարկելու իր իրավունքը իրացնելու հանգամանքից այդ ժամանակահատվածում զրկվում է գործունեություն ծավալելու իր օրինական իրավունքից: Նման մոտեցումը հակասում է անմեղության կանխավարկածի գաղափարին, որը սահմանված է ՀՀ սահմանադրության 66-րդ հոդվածում և ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ի մասին: ՈՒՍՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ լիազոր մարմնի կայացրած որոշումը ուժի մեջ մտնի մեկ ամիս հետո եթե այն դատական կարգով չի բողոքարկվել, իսկ եթե բողոքարկվել է, ապա մինչև օրինական ուժի մեջ մտած դառավճռի կայացման օրվան հաջորդող օրվանից: Նման պարագայում կպահպանվի, անմեղության կանխավարկածի գաղափարը և սահմանադրական դրույթի պահանջը:
23 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 04.09.2020 14:08:25 ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Սույն նախագծի ինչպես տերմիններ բաժնում լիազոր մարմնի տրված սահմանումով, այնպես էլ 24-րդ հոդվածով մանրամասն շարադրված է լիազոր մարմնի գործունեության և լիազորությունների հստակ շրջանակ: Անգամ 24-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետով սահմանում է, որ լիազոր մարմնի կայքում հրապարակվում է ֆիզիկական անձ հանդիսացող գնահատողների և իրավաբանական անձ հանդիսացող գնահատող կազմակերպությունների ցանկը: Սակայն խոսք անգամ չկա ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպությունների հաշվառման մասին: Իսկ այս նախագծի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների կարգավիճակը ծագում է լիազոր մարմնում հաշվառվելու պահից սկսած: Առնվազն անհասկանալի է թե ինչ հիմքով պետք է ծագի ինքնակարգավորվող մարմնի կարգավիճակը եթե լիազոր մարմնը սույն նախագծի 24-րդ հոդվածով չունի ինքնակարգավորվող մարմիններ հաշվառելու իրավասություն: Սա ակնհայտ ցույց է տալիս, որ օրենքի նախագիծը մշակվել է տարբեր անձանց կամ խմբերի կողմից, քանի որ մեկ աշխատանքային խմբի կողմից մշակման դեպքում տեղի չէր ունենա նման բացթողում և 24-րդ հոդվածում առնվազն կսահմանվեր լիազոր մարմնի կարևորագույն գործառույթների կամ լիազորությունների ևս մեկ դրույթ այն մասին, որ Լիազոր մարմինը իրականացնում է նաև ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառում, վերահսկում, դադարեցում և այլն:
24 Sergey Mashinyan 04.09.2020 01:37:42 Արդեն 4 տարի է նորմալ մի օրենք չեք կարողանում գրել ինչպես եք մի քանի ամսում անցումային դրությներով ամբողջ գնահատման դաշտը կարգավորելու շարժական գույք, ոչ նյութական ակտիվներ և այլն։ Ոչ քննական հարցաշարեր ունեք, ոչ գրականություն, ոչ մասնագետներ ունեք, ոչ փորձ։ Դասընթացներն էլ թողնում եք միությունների վրա որպես պարտավորություն։ Մի անգամից օրենքում գրեիք, որ միությունները Կադաստրի Կոմիտեի ստորաբաժանման կարգավիճակ են ստանում ու վերջ։
25 Արսեն Կոստանյան 05.09.2020 04:35:25 Նշված նախագիծը անշարժ գույքի գնահատման ոլորտը խթանելու եվ զարգացնելու փոխարեն այն դարձնելու է պրոբլեմատիկ Բերելու է գնահատողի ավելի մեծ ծանրաբեռնվածության զուտ նախագծի այս կամ այն պահանջները կատարելու առումով , որը բերելու է ժամանակի կորստի եվ աշխատանքի որակի անկման կամ ծառայությունների գների կտրուկ աճի։ Աշխարհ գնում է պարզեցման եվ բյուրոկրատիայի կրճատման մենք այս նախագծով գնում ենք հակառակ ուղղությամբ։ Կեցցե աշխարհից կտրված կադաստրի կոմիտեն ուռա ուռա։