Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ   (ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորություններից, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2020 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-224-Ն օրենքով:

   Համաձայն համաձայնագրի 6-րդ  հոդվածի՝ վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխումն պետք է իրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում դիմումատուին տրամադրված եզրակացության (թույլատրագրի) հիման վրա, որը ՀՀ իրավասու մարմինը տրամադրում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ձևով:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

  «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային  տեղափոխման մասին» համաձայնագրի նպատակն է կարգավորել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման հետ կապված հարաբերությունները, ինչից էլ ելնելով սույն որոշման նախագծով նախատեսվում է սահմանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը, ներառյալ՝ եզրակացություն ստանալու համար իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրավասու մարմին ներկայացվող փաստաթղթերի ցանկը, եզրակացություն տրամադրելու կամ մերժելու ժամկետը, ինչպես նաև եզրակացության տրամադրման մերժման հիմքերը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխումն կիրականացվի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան, որոնց կա­տա­րումը կնպաստի շրջակա միջավայրի անվտանգության ապահովմանը:

  • Քննարկվել է

    21.08.2020 - 10.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5109

Տպել