Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումներում լրացումներ ևփոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Կարեն Աբրահամյան 18.08.2020 10:57:19 Բարև Ձեզ։ Նախագծով առաջարկվում է հետաձգել ընտանեկան ու սոցիալական նպաստի‚ նաև հրատապ օգնության վճարումներն անկանխիկի անցնելու ժամկետները‚ իսկ երբվանի՞ց պետք է անցում կատարվեր դրան' ըստ նախագծի։ Նախագծով նախատեսվում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընտանեկան նպաստները և սոցիալական նպաստները սահմանված կարգով վճարումն իրականացնել 2021 թվականի մարտի 1-ից:
2 Նելլի Մնոյան 18.08.2020 17:55:12 Բարև ձեզ Ունեմ 2 առաջարկ անձնական փաստից ելնելով: 1) Առաջարկում եմ երկրից դուրս գտնվող թոշակառուի բանկ այցելելու և տարին մեկ անգամ ողջությունը փաստելու պարագան դյուրացնել և ընձեռել հնարավորություն այժմյան տեսակապի հնարավորության միջոցներով (Viber, WhatsApp և այլն) էլեկտրոնային ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը` անձամբ թոշակառուի և անձնագրի առկայությամբ գտնվելով էկրանի առջև: Առաջարկվող կարգավորումը Նախագծի կարգավորման առարկան չէ։ Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ կենսաթոշակի վճարումը շարունակելու համար տարեկան մեկ անգամ բանկ ներկայանալու պահանջը սահմանված է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով։ Ընդ որում, բանկ ներկայանալու վերաբերյալ օրենքի պահանջը նպատակ ունի ստանալ բանկի հավաստումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և որ թե ողջ լինելու վերաբերյալ։ Ըստ այդմ, նախագծում առաջարկությունից բխող փոփոխություններ կատարվել չեն կարող։
3 Նելլի Մնոյան 18.08.2020 17:55:12 2) Առաջարկում եմ թոշակառուին ընձեռել հնարավորություն, այցելելու արտերկրում ՀՀ դեսպանատուն և այնտեղ ստորագրել կենսաթոշակի վերաբերյալ անհրաժեշտ թղթերը (ինչպես արվում է ընտրություններին ՀՀ քաղաքացու մասնակցության դեպքում): Առաջարկությունը հստակ չէ, քանի որ պարզ չէ, թե կենսաթոշակի վերաբերյալ անհրաժեշտ ինչ թղթերի մասին է խոսքը։ Տեղեկացնում եմ, որ կենսաթոշակի վճարումը շարունակելու համար օտարերկրյա պետությունում գտնվող կենսաթոշակառուն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կարող է ներկայացնել ՀՀ դեսպանատան կողմից վավերացված լիազորագիր։