Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2020 թվականի N                 -Ն 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • որոշման`

ա. նախաբանում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ» բառերով,

բ. 1-ին կետի 2-րդ ենթակետը և 2-րդ հավելվածը ճանաչել ուժը կորցրած,

գ. 2-րդ կետի 1-ին ենթակետում, N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում, N 3 հավելվածի նախաբանում և 5.4-րդ կետից հետո նշված` կողմերի ստորագրության մասում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության» բառերով,

  • որոշման N 1 հավելվածի`

ա. 1-ին կետում մահվան պատճառով բառերը փոխարինել «կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա`» բառերով, իսկ «նպաստի գումարները» բառերից հետո լրացնել (այսուհետ` միանվագ դրամական վճարներ) բառերը.

բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում ով օրենքով սահմանված իրավունք (բացառությամբ լիազորագրով ստացած իրավունքի) ունի ստանալու կենսաթոշակը բառերը փոխարինել անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչ` ծնող, որդեգրող, խնամակալ բառերով.

գ. 2-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ ենթակետերով.

«3.1) միանվագ դրամական վճարի գումար` ըստ վճարման ցուցակների միանվագ դրամական վճար ստացող անձին վճարվող գումար.

) միանվագ դրամական վճար ստացող անձ` անձ, ում նշանակվել կամ օրենքով սահմանված կարգով վճարվում է միանվագ դրամական վճար.».

դ. 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) վճարման ցուցակ` կենսաթոշակ (այդ թվում՝ չվճարված կենսաթոշակի գումար) կամ միանվագ դրամական վճար ստացող անձանց տվյալների և նրանց վճարման ենթակա գումարներին վերաբերող տվյալների ամբողջություն, որի հիման վրա վճարվում են կենսաթոշակները (կենսաթոշակների վճարման ցուցակ ներառվում են այն կենսաթոշակառուների տվյալները, ում կենսաթոշակ վճարելն օրենքով սահմանված կարգով դադարեցված չէ) կամ միանվագ դրամական վճարները.».

ե. 2-րդ կետի 6-րդ ենթակետում կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած՝ կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարող բառերը փոխարինել «սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կամ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած» բառերով.

զ. 2-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետեր՝

«8) սոցիալական ապահովության հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված հատուկ բանկային հաշիվ,

9) միանվագ դրամական վճարների հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված հատուկ բանկային հաշիվ,

10) բանկային հաշիվ` բանկում բացված սոցիալական ապահովության հաշիվ կամ միանվագ դրամական վճարների հաշիվ:».

է. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Միանվագ դրամական վճարները վճարվում են անկանխիկ եղանակով` բանկի միջոցով: Բանկի անվանումը ներառվում է միանվագ դրամական վճար վճարելու համար ներկայացված համապատասխան դիմումում (բանկի ընտրության առանձին դիմում չի ներկայացվում):».

ը. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար դիմելու դեպքում կենսաթոշակի վճարման եղանակը ներառվում է համապատասխան դիմումում (կենսաթոշակը վճարելու եղանակի ընտրության առանձին դիմում չի ներկայացվում)։ Կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` կենսաթոշակը ստանալու եղանակը կամ բանկը, կամ կազմակերպությունը փոխելու համար:».

թ. 5-րդ կետում «Դիմումը» բառը փոխարինել «Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում դիմումը» բառերով.

ժ. 6-րդ կետի 2-րդ ենթակետում «սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը» բառերը 

փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը» բառերով.

ժա. 6-րդ կետի 3-րդ ենթակետում բանկում բացված իր բանկային հաշվի համարը բառերը փոխարինել բանկի անվանումը, որտեղից կենսաթոշակառուն ցանկանում է ստանալ կենսաթոշակը բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4) նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, իր՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու պարտավորության մասին կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում:».

ժբ. 6.1-ին կետը ճանաչել ուժը կորցրած.

ժգ. 8.2-րդ կետի 2-րդ ենթակետում բանկային հաշվի բառերը փոխարինել կենսաթոշակի գործի բառերով, իսկ 3-րդ կետը «փաստաթղթի՚ բառից հետո լրացնել «տեսակը, բառով.

ժդ. 8.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) միանվագ դրամական վճարի գումարների վճարման դեպքում` այդ գումարն ստացող անձի անունը, ազգանունը (առկայության դեպքում` նաև հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բանկի անվանումը և անձին վճարման ենթակա գումարներն` ըստ տեսակների:».

ժե. 8.4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) վճարման ցուցակում միանվագ դրամական վճար ստացող անձանց թիվը, այդ անձանց վճարվող գումարը՝ ըստ տեսակների և բանկերի:».

ժզ. 8.5-րդ կետում «համակարգի կենսաթոշակների» բառերից հետո լրացնել «և միանվագ դրամական վճարների» բառերը.

ժէ. 2-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼԸ

  1. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է: Միանվագ դրամական վճարն անկանխիկ եղանակով վճարելը միանվագ դրամական վճարի գումարն ստացող անձի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելն է:
  2. Կենսաթոշակի և միանվագ դրամական վճարի գումարները բանկային հաշվին փոխանցվում են գանձապետարանի միջոցով:
  3. Կենսաթոշակը և միանվագ դրամական վճարն անկանխիկ եղանակով վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշվի և միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրերով (այսուհետ` պայմանագիր), իսկ սոցիալական ապահովության հաշվի սպասարկմանն առնչվող հարաբերությունները` կենսաթոշակառուի ու բանկի միջև կնքված` բանկային հաշվի պայմանագրով: Բանկը բանկային հաշվի պայմանագիր կնքելու համար կենսաթոշակառուից պահանջվող փաստաթղթերի ցանկը տեղադրում է բանկի պաշտոնական կայքում:

    1. Ծառայությունը, հիմք ընդունելով շտեմարանում առկա տվյալները (այդ թվում` կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակի գործի համարը և բանկի անվանումը, նախորդ ամսվա ընթացքում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարություն ստորագրած անձանց վերաբերող տվյալները), ձևավորում է էլեկտրոնային վճարման ցուցակը:
    2. Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների անկանխիկ եղանակով էլեկտրոնային վճարման ցուցակը ձևավորվում է առանձին՝ հիմք ընդունելով սույն կարգի 8.3-րդ կետում նշված կարգով հաստատված նախնական ցուցակը:
    3. Սույն կարգով և պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով ծառայությունը բանկին և գանձապետարանին է տրամադրում էլեկտրոնային վճարման ցուցակը և գանձապետարանի միջոցով ապահովում վճարման ենթակա գումարի (այդ թվում` սոցիալական ապահովության հաշվի պայմանագրով սահմանված` ծառայությունների դիմաց վճարման ենթակա փոխհատուցման գումարի) փոխանցումը բանկին ու կենսաթոշակի գումարի փոխանցումը կենսաթոշակառուի կամ միանվագ դրամական վճարի գումարի փոխանցումը` միանվագ դրամական վճար ստացող անձի բանկային հաշվին:
    4. Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների էլեկտրոնային վճարման ցուցակը բանկին է տրամադրվում և վճարման ենթակա գումարը բանկին է փոխանցվում սույն կարգի 8.3-րդ կետում նշված՝ ծառայություն ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա:
    5. Ծառայությունը և բանկը տեղեկատվությունը փոխանակում են էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վճարային հաղորդագրության տեսակների միջոցով:».

    ժը. 28-րդ և 29-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «28. Կենսաթոշակը լիազորագրի հիման վրա վճարելու համար անձը դիմում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում` ներկայացնելով լիազորագիրը: Եթե կենսաթոշակը նշանակել է համապատասխան մարմինը, ապա լիազորագիրը կարող է ներկայացվել նաև 

    համապատասախան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

    1. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը տեսաներածում է (սկանավորում է) լիազորագրի բնօրինակը, էլեկտրոնային լուսապատճենը մուտքագրում է շտեմարան և վերադարձնում բնօրինակը:».

    ժթ. 5-րդ գլխի վերնագրում «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ» բառերը փոխարինել «ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ» բառերով.

    ի. 31-րդ կետում «Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի» բառերը փոխարինել «Միանվագ դրամական վճարի» բառերով, իսկ «ներկայացնում է համապատասխան» բառերը` «կարող է ներկայացնել նաև համապատասխան» բառերով.

    իա. 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «32. Դիմումում շահառուն նշում է նաև այն կազմակերպության կամ բանկի անվանումը, որի միջոցով ցանկանում է ստանալ վճարման ենթակա գումարները: Եթե դիմումը միանվագ դրամական վճարի գումարն անկանխիկ եղանակով վճարելու մասին է, ապա դրանում նշում է նաև, որ ինքը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, այդ գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում դադարում է միանվագ դրամական վճարն ստանալու իրավունքը և այդ գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».

    իբ. 34-րդ, 35-րդ, 36-րդ և 42-րդ կետերում «կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և (կամ) կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի» բառերը փոխարինել «միանվագ դրամական վճարի» բառերով, իսկ 44-րդ կետերում «Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի» բառերը փոխարինել «Միանվագ դրամական վճարի» բառերով.

    իգ. 38-րդ կետում «սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը» բառերով,

    իդ. 43-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

    իե. 45-րդ կետում «43-րդ և 44-րդ կետերով սահմանված ժամկետները հաշվարկվում են բառերը փոխարինել «44-րդ կետով սահմանված ժամկետը հաշվարկվում է բառերով.

    իզ. 45-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 46-րդ կետով.

    «46. Շահառուի անվամբ միանվագ դրամական վճարի հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-

    րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին կարող է ներկայացնել նաև այլ անձ (բանկային հաշվին առկա միջոցները կարող են վճարվել նաև այլ անձի), եթե բանկ է ներկայացվում շահառուի տված՝ բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս գրելու (բանկային հաշվին առկա միջոցները վճարելու) վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիրը։»:

    1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
    2. 2020 թվականի հուլիսի 1-ից՝

    1 կենսաթոշակները վճարվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով,

    2 միանվագ դրամական վճարները վճարվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանված կարգով:  

  • Քննարկվել է

    17.08.2020 - 02.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5660

Տպել

Առաջարկներ`

Վարդան Խառատյան

17.08.2020

Որոշման հիմքում պետք է ընկած լինի նախագծում նշված սկզբունքներն ու մեթոդները, որոնք, սակայն, ամբողջությամբ չեն արտահայտում հավասարության և արդարության մոտեցումները: 1. Բանաձևում առկա «դասարանների միջին թիվ» հասկացողությունը տարողունակ է: Սահմանված կարգի համաձայն մեկ դասարանի կազմավորման համար առավելագույն թիվ նշված է 35-ը, 36 աշակերտի դեպքում արդեն անհրաժեշտ է ունենալ երկու դասարան, այսինքն՝ 36 և 70 աշակերտի դեպքում կազմավորվում է երկու դասարան, ինչը հիմնական դպրոցի պարագայում շոշափելի տարբերություն է կազմում: 2. Եթե փոքր համակազմ ունեցող դպրոցներում հասկանալի է մասնագիտացված կրթության աջակցման գծով փոխտնօրենի և միջոցառումների կազմակերպչի բացակայությունը, ապա միանգամայն անընդունելի է, օրինակ, 24 և ավելի դասարան ունեցող կամ 500-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցների պարագայում: 3. Հաստիքին համապատասխան աշխատավարձերի հաշվարկման համար հիմք ընդունած համահավասար սկզբունքը հակասության մեջ է գտնվում «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքների ոգուն եւ տրամաբանությանը: Անընդունելի է տարբեր աշխատանքային ստաժ ունեցող, բայց նույն հաստիք զբաղեցնող քաղծառայողներին վճարել նույն չափի աշխատավարձ: Առաջարկում ենք առաջնորդվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի աշխատավարձերի սանդղակով: 4. Անհասկանալի է ներառական կրթության մասնագետների հաստիքների բացակայությունը հաստիքացուցակում, հատկապես երբ ԿԱՊԿՈՒ աշակերտների թիվը մի քանի տասնյակ է:

Տեսնել ավելին