Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Սուսաննա Բարսեղյան 17.08.2020 12:36:39 Հարգելի գործընկերներ, նախագծում կան շատ կարևոր փոփոխություններ, որոնք միտված են դպրոցի պահպանման և խնամքի աշխատանքներն էլ ավելի լավ հիմքերի վրա դնելու համար, առանձնապես հավաքարների դրույքների հաշվարկը շատ պահանջված էր: Բայց այս փոփոխությունները կարծես հենց այս նպատակն էլ հետապնդել է: Անհանգստացած եմ, որ ուշադրություն չեք դարձրել, որ կրճատելով և հնարավորության լուսանցք չթողնելով ուսումնական և ՄԿԱ տեղակաների, նաև ԴԱԿ աշխատողների հարցով, շատ մեծ բաց ենք ունենալու դպրոցի հիմնական գործառույթում՝ այն է ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործընթաց, թվում է դպրոցներում այդ ուղղությամբ աշխատանքները չի կարևորվելու, առավել չի կազմակերպվելու: Խնդրում եմ հաշվի առնել, որ քանի աշխատող կդառնա գործազուրկ: Առաջարկում եմ, հաշվի առեք, որ անցել ենք ընդհանուր ներառականության և նախագծում այդ հաստիքների մոտ /մասնագիտացված և հատուկի փոխարեն/, գրեք /մասնագիտացված և ներառական/ եթե մնացել են հատուկ դպրոցներ՝ ուրեմն նաև հատուկ: Շնորհակալություն առաջարկության համար։ 1․ ՄԿԱ տեղակաների և ԴԱԿ աշխատողների հարցը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ 2․ Նախածում հաշվի է առնվել համընդհանուր ներառականության անցման հանգամանքը և նախատեսվել են համապատասխան հաստիքներ։
2 Սուսաննա Բարսեղյան 18.08.2020 13:15:36 Դասղեկ-դասվարների գումարը հաշվարկել 20%-ով, երբեք այդ աշխատանքը չի վճարվել 10%-ով, առանց այդ էլ դասղեկների նշանակումը լուրջ դժվարություններ է առաջացնում, հատկապես միջին դասարաններում: Չկա գրավոր աշխատանքների ստուգման համար նախատեսված գումար: Չի ընդունվել։ Մինչ օրս դասղեկի վարձատրության գումարները տրամադրվել են դպրոցների հատկացված բյուջեների խնայողություններից (10%-20%), և դպրոցների ֆինանսավորման բանաձևում նման ծախս նախատեսված չի եղել։ Առաջարկվող բանաձևով նախատեսվում է ոչ միայն դասղեկի, այլ նաև մեթեդ․ միավորման վարձատրության գումարներ տրամադրել դրույքի 10%-ի չափով, ինչը չի բացառում, որ դպրոցների հատկացված բյուջեների խնայողություններից դրանք ավելացվեն։
3 Սուսաննա Բարսեղյան 18.08.2020 13:15:36 Խնդրում եմ տնտեսական գծով տնօրենի տեղակալի փոխարեն թող բոլոր դպրոցներում լինեն տնտեսվարի հաստիքներ, իսկ տեղակալի հաստիքը՝ կազմակերպչական կամ արտադասարանական աշխատանքների: Շնորհակալություն առաջարկության համար։ ըստ նախագծի՝ 12 ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում նախատեսվում է 0,5 հաստիքային միավոր տնտեսվար, իսկ 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1 հաստիքային միավոր Փոխտնօրեն վարչատնտեսական աշխատանքների գծով
4 Սուսաննա Բարսեղյան 18.08.2020 13:15:36 Ֆինանսական այս բանաձևով դպրոցները զրկվում են ինքնուրույնությունից և որևէ հնարավորություն չեն ունենում լուծելու թվաքանակով մեծ դպրոցներում առաջացող ուսումնական և դաստիարակչական հարցերը: ներկայացվող նախագիծը վերաբերում է դպրոցների ֆինանսավորմանը, և դպրոցները չեն զրկվում ուսումնական և դաստիարակչական հարցեր լուշելու իրենց հնարավորություններից
5 Սուսաննա Բարսեղյան 19.08.2020 13:03:44 Հարգելի գործընկերներ, իմ հարցով /Ֆինանսական այս բանաձևով դպրոցները զրկվում են ինքնուրույնությունից և որևէ հնարավորություն չեն ունենում լուծելու թվաքանակով մեծ դպրոցներում առաջացող ուսումնական և դաստիարակչական հարցերը/ ի նկատի եմ ունեցել, որ կապված աշակերտների թվի հետ տարրական և միջին դպրոցների ուսումնադաստիարակչական տեղակալները, նաև առանձին մասնաշենքերի առկայությունը պարտադրել է ունենալ երկու, նաև այլ թվով տեղակալներ, որը թույլատրել է ֆինանսական բանաձևի սկզբունքը՝ գումարններն օգտագործել ոչ միայն պահապանության, այլ որ ավելի կարևոր է կրթության զարգացման համար: Իսկ դուք պատասխանել եք՝ «ներկայացվող նախագիծը վերաբերում է դպրոցների ֆինանսավորմանը, և դպրոցները չեն զրկվում ուսումնական և դաստիարակչական հարցեր լուծելու իրենց հնարավորություններից», ինչպե՞ս տնտեսել, որ տարրական դպրոցի /400աշակերտ/ ուսմասվարին պահել: Մի տվեք գումար, այլ ուղղորդեք: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը /հաստիքների հարցը/ կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
6 Սուսաննա Բարսեղյան 19.08.2020 13:04:42 Կանոնակարգված չէ հասանելիք հաստիքներից որոշները չպահելու, դրանով տնտեսում ունենալու մոտեցումը: Շնորհակալություն առաջարկության համար։ Ներկայումս քննարկվում է Նախագծում անցումային դրույթներով նմանատիպ խնդիրներին լուծում տալու հարցը
7 Արմեն Ուլիխանյան 17.08.2020 13:59:17 Առաջարկում եմ ուսումնական հաստատությունների պետական ֆինանսավորման համակարգում որպես առանձին բաղադրիչ ավելացնել հետևյալ տողը՝ յուրաքանչյուր, օրինակ, ավագ դպրոց, ֆինանսավորվելու է նաև իր շրջանավարտների որևէ ԲՈՒՀ ընդունվելու հաշվով: Տվյալ բուհից տվյալ դպրոցին իր ընդունած ուսանողների հաշվով գումար փոխանցելու միջոցով: Մոտավորապես հետևյալ տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր օղակ վճարում է իրեն նախապատրաստվածք տրամադրողին; Սա կնպաստի, որպեսզի կրթական օջախները ֆինանսական շահագրգռություն ունենան ավելի լավ կադրեր պատրաստելու համար և նրանց ավելի բարձր վարկանիշային բուհերի համար նախապատրաստեն: Շնորհակալություն։ Առաջարկը չի ընդունվել քանի որ տվյալ դեպքում կվերանա միասնական մոտեցմամբ ֆինանսավորման սկզբունքը, բացի այդ ՀՀ պետական բյուջեով առկա են վերոգրյալին միտված այլ միջոցառումներ, ինչպիսիք են օրինակ անվանական կրթաթոշակի տրամադրման միջոցառումը։
8 Արմեն Ուլիխանյան 17.08.2020 14:03:08 Բուհերի ուսման վճարների մասին: Առաջարկում եմ: ՈՒսման վճարները ավելացնել տասն անգամ: Վճարովի տեղերը պակասեցնել տասն անգամ և մնացածը դարձնել անվճար: Վերջ, այսքանը: Ես ելակետ եմ վերցրել, որ բուհերի բյուջեն չփոխվի, որ ուսանողների քանակը չփոխվի և այլն: Եթե կարիք կա նաև դրանք վերանայել, ապա իմ առաջարկի թվերը կարող են պարզապես մեղմվել, ոչ թե ընդհակառակը: Շնորհակալություն առաջարկի համար, բայց բարձրացված հարցը դուրս է Նախագծի կարգավորման շրջանակից։
9 Մարիանա Մելքոնյան 17.08.2020 13:59:55 Բարև Ձեզ ուսումնասիրելով ֆինանսավորման նոր բանաձևի նախագիծը առաջարկում եմ թվով 12 դասարան համարել բոլոր միջնակարգ դպրոցներին անկախ կոմպլեկտավորված լինելու հանգամանքից, որի արդյունքում կլուծվի և՛ տնտեսվարի հաստիքի անհրաժեշտության հարցը և՛ գրադարանավարի հաստիքի անհրաժեշտության հարցը և՛ գլխավոր հաշվապահի 1դրույքով աշխատելու հարցը, որովհետև դպրոցի հաշվապահությունը միևնույնն է իրականացվելու է 3 օղակների համար ավելացված նախակրթարանը Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ ուսումնական հաստատությունների դասարանների կազմավորման կարգը հաստատված է ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ, իսկ հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմահամակազմ դասարանի կազմավորման կարգը՝ նախարարի հրամանով, և բարձրացված հարցին լուծում տալը դուրս է ներկայացված նախագծի շրջանակներից։
10 Հակոբ Նահապետյան 17.08.2020 14:03:13 Առաջարկում եմ 12 դասարան համարել բոլոր այն միջնակարգ դպրոցները որտեղ սովորում են մինչև100 աշակերտ անկախ կոմպլեկտավորված լինելու հանգամանքից: Այս տարբերակով կլուծվի դպրոցներում և տնտեսվարի, և գրադարանավարի հաստիքի հարցը, և հաշվապահի 1 դրույքով աշխատելու հարցը: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ ուսումնական հաստատությունների դասարանների կազմավորման կարգը հաստատված է ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ, իսկ հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմահամակազմ դասարանի կազմավորման կարգը՝ նախարարի հրամանով, և բարձրացված հարցին լուծում տալը դուրս է ներկայացված նախագծի շրջանակներից։
11 Նելլի Ղազարյան 17.08.2020 14:32:12 Բարև Ձեզ։   Հարգելի նախարարություն, առաջարկում եմ  հանրային քննարկման ներկայացված  այս նախագծում ավելացնել Հանրակրթական ուսումնական հաստատություններում հոգեբանի և սոցիալական մանկավարժի հաստիքները, քանի որ այս մասնագետների ներկայությունը շատ կարևոր և առաջնային նշանակություն ունի դպրոցում սովորող յուրաքանչյուր աշակերտի և նրա ընտանիքի համար։  ՏՄԱԿ_ների մասնագետները, ովքեր աջակցություն են տրամադրում միայն ԿԱՊԿՈՒ աշակերտներին,  չեն կարող  կատարել այն  ծավալուն աշխատանքը, որը կատարում են դպրոցի մասնագետներն ամեն օր, քանի որ նրանք  առավել տեղեկացված են յուրաքանչյուր աշակերտի , նրա ընտանիքի , դասարանական կոլեկտիվի առանձնահատկություններին, առկա խնդիրներին և կարողանում են  ժամանակին  տալ համապատասխան լուծումներ, անհատական աշխատանքներ իրականացնել աշակերտների և նրանց ընտանիքների հետ, որը մեր օրերում բավականին դրական արդյունքներ է  ապահովում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Միաժամանակ հայտնում եմ, որ Նախածում հաշվի է առնվել համընդհանուր ներառականության անցման հանգամանքը և նախատեսվել են համապատասխան հաստիքներ։
12 Նելլի Ղազարյան 20.08.2020 00:01:47 Հարգելի՜ նախարարություն, ելնելով բազմաթիվ հարցերին Ձեր տված պատասխաններից`  տպավորություն է ձևավորվում, որ այս նախագծի վրա հիմնականում աշխատել են միայն և միայն տնտեսագետներ ու դպրոցի հետ   որևէ  կապ չունեցող մարդիկ։   Ակնհայտ է , որ նախագիծը կազմված է ֆինանսների   տնտեսման սկզբունքով,  այլ ոչ  թե երեխայի լավագույն շահի  գերակայության սկզբունքով։  Զարմանալի է,  որ թույլ եք տվել  նախագծի հեղինակներին արժեզրկել հանրակրթական ուսումնական հաստատություններում( խոսքը  հատուկ և մասնագիտացված ուսումնական հաստատությունների մասին չէ) իրենց մասնագիտական այդքան կարևոր և պահանջված գործունեությունը ծավալած  մասնագետներին՝ հոգեբան, սոցիալական մանկավարժ, հատուկ մանկավարժ/լոգոպեդ։ Անհասկանալի է ԴԱԿ_երի հաստիքների կրճատման  , ՄԿԱ  գծով տնօրենի տեղեկալների համար այդքան ցածր դրույքաչափերի  սահմանման(36 և ավելի դասարան ունեցող դպրոցներում գոնե   2 դրույք կարելի  է հատկացնել) տրամաբանական հիմքերը։  Արժանահավատ նախագիծ ունենալու համար առաջարկում եմ նախքան նախագծի ձևավորումը,  նախ և առաջ  լայնածավալ հետազոտություններ իրականացնել ուսումնական հաստատություններում,  անմիջապես ծանոթանալ  առկա խնդիրներին, դժվարություններին,  պահանջներին ։  Հարցումներ իրականացնել ծնողական համայնքի շրջանակներում։ Այդ ժամանակ , համոզված եմ, որ կունենանք այնպիսի նախագիծ, որի մասին կխոսենք մեծ ոգևորությամբ և միայն դրական հույզերով։   Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում
13 Նելլի Ղազարյան 20.08.2020 20:16:00 7․ Հատուկ մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` յուրաքանչյուր դասարանի հաշվարկով։ Խնդրում եմ մանրասմասնել այս կետը։ Այսինքն ,եթե դպրոցում կա 40 դասարան, նշանակում է կիջեցվի հատուկ մանկավարժի 20դրույք։ Շնորհակալություն հարցի համար․ Նախագիծը լրամշակվել է հետևյալ կերպ․ Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում
14 Նելլի Ղազարյան 23.08.2020 11:33:06 Հարգելի նախարարություն այս կետը(Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում) առաջարկում եմ վերաշարադրել այս կերպ. Հոգեբան, Հատուկ մանկավարժ(լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և այլն՝ ըստ ուղվածության), Սոցիալական մանկավարժ- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում ։Հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում։ Լոգեպեդ, սուրդոմանկավարժը և այլոք հատուկ մանկավարժ ենթախմբում պետք է լինեն, այլ ոչ թե սոցիալական մանկավարժ ենթախմբում Շնորհակալություն առաջարկությունների համար։ Այն կքննարկվի
15 Նաիրա Կարապետյան 17.08.2020 14:54:24 Հաշվապահի հաստիքային միավորի քանակը 0,5-ից առաջակում եմ բարձրացնել մինչև 1 հաստիքային միավոր, քանի որ անկախ դպրոցում առկա դասարանների թվից հաշվապահն կատարում է նույն աշխատանքային պարտականությունները: Շնորհակալություն։ Առաջարկը ընդունելի չէ, քանի որ կապված դպրոցի մեծությունից՝ գլխավոր հաշվապահի թէ ծանրաբեռնվածությունն է տարբեր, և թէ՝ պատասխանատվությունը։
16 Տիգրան Բաբախանյան 17.08.2020 15:23:47 Փոխտնօրեն ուսումնա-դաստիարակչական աշխատանքների գծով 0.75 դրույքը քիչ է աշխատակցի համար այդ ծավալուն աշխատանքը կատարելու համար, առաջարկում եմ թողնել 1 դրույք Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
17 Տիգրան Բաբախանյան 17.08.2020 15:23:47 Փոխտնօրեն մասնագիտացված կրթության աջակցման գծով հաստիքը հանել հանրակրթական դպրոցից սխալ է, քանի որ մեծ աշխատանքներ են իրականացվում, դասղեկների, աշակերտների, ծնողների հետ, իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ, ով պետք է անի այդ աշխատանքը? Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
18 Տիգրան Բաբախանյան 17.08.2020 15:23:47 Գործավարի աշխատանքը կարևոր է, առաջարկում եմ թողնել 1 դրույք Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
19 Տիգրան Բաբախանյան 17.08.2020 15:23:47 Ուսուցչի օգնականի հաստիքների քանակի ձևավորումը անհասկանալի է: Ուսուցչի օգնականի հաստիքների քանակ նախատեսվում է հաշվարկել ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարով 0,1 հաստիքային միավոր, ընդ որում, ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թիվը 50-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 հաստիքային միավոր։ Այսինքն, մինչև 50 աշակերտ ունեցող դպրոցներում 0,5 դրույք, 200 աշակերտ ունեցող դպրոցներում՝ 2 դրույք, 2000 աշակերտ ունեցող դպրոցներում՝ 20 դրույք
20 Տիգրան Բաբախանյան 17.08.2020 15:23:47 Դասղեկների հավելավճարի համար սահմանել 20% Չի ընդունվել։ Մինչ օրս դասղեկի վարձատրության գումարները տրամադրվել են դպրոցների հատկացված բյուջեների խնայողություններից (10%-20%), և դպրոցների ֆինանսավորման բանաձևում նման ծախս նախատեսված չի եղել։ Առաջարկվող բանաձևով նախատեսվում է ոչ միայն դասղեկի, այլ նաև մեթեդ․ միավորման վարձատրության գումարներ տրամադրել դրույքի 10%-ի չափով, ինչը չի բացառում, որ դպրոցների հատկացված բյուջեների խնայողություններից դրանք ավելացվեն։
21 Տիգրան Բաբախանյան 17.08.2020 15:23:47 եվ այդպես էլ ոչ մեկս/բազմաթիվ տնօրեններ և հաշվապահներ/ չհասկացանք քաղծառայողների մասնագիտական պաշտոններով ինչպես հաշվարկել աշխատավարձը վարչական աշխատողների ամսական աշխատավարձի մեծությունը հստակեցվել է՝ փոխկապակցելով քաղաքացիական ծառայության պաշտոնների համապատասխան մակարդակներին
22 Հասմիկ Նախշքարյան 17.08.2020 15:38:00 Գյուղական համայնքներում շատ հազվադեպ են հանդիպում դպրոցներ, որտեղ կան 12 դասարաններ, քանի որ գյուղերը քիչ բնակեցված են, և 12 դասարանի շեմը շատ բարձր է։ , Հաշվապահը,տնտեսվարը, գրադարանավարը կատարում են նույն գործը, նույն ծանրաբեռնվածությամբ և պատասխանատվությամբ, առաջարկում եմ շեմը ցածրացնել,,, Շնորհակալություն առաջարկության համար։ 1․ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ 2․ Առաջարկը ընդունելի չէ, քանի որ կապված դպրոցի մեծությունից՝ նշված աշխատողների և ծանրաբեռնվածությունն է տարբեր, և թէ՝ պատասխանատվությունը։
23 Հասմիկ Նախշքարյան 20.08.2020 20:53:42 Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի ընթացք կստանան առաջարկությունները, ինչպիսի փոփոխություններ կլինեն, ինչպես կլուծվեն բարձրացված խնդիրները, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց,ովքեր ուսումնասիրում և պատասխանում են բոլոր առաջարկներին։ Որպես ՀՀ քաղաքացի,շատ հաճելի է գիտակցելը,որ մեր ձայնը լսելի է, կարծիքը քննարկման արժանի,, Շնորհակալություն,,,, Շնորհակալություն
24 Իվետա Դանիելյան 17.08.2020 16:43:48 Պետական բարձրագույն ուսհաստատություններում արդյո՞ք լիարժեք կպահպանվեն հակահամաճարակային կանոնները ,եւ ինչպես կկազմակերպվի այս դեպքում հանրային տրանսպորտի աշխատանքը՝վարակից հնարավորինս խուսափելու համար։ հարցը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակներից
25 Լիլիթ Մկրտիչյան 17.08.2020 17:03:18 Բարև Ձեզ Շատ մտահոգված եմ դպրոցում հոգեբանի և սոց մանկավարժի աշխատանքին կարևորություն չտալու համար։Որքանով կարող է ՏՄԱԿ - ի մասնագետը փոխարինի դպրոցում ամենօրյա, ամենժամյա աշխատող մասնագետին, որքանով հասանելի կլինի։ խնդրում եմ ասել այս մասնագետները կմնան գործազուրկ,թե ոչ։Եթե կկցվեն ՏՄԱԿ ներին ,ապա ինչ ձևաչափով։Եվ վերջապես ով է դպրոցում կատարելու սոց մանկավարժի և հոգեբանի պաշտոնային պարտականությունները։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։