Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման, որն իրականացվում է յուրաքանչյուր տարի՝ տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հողային հաշվեկշռում: Նախորդ մեկ տարում համայնքների հողային ֆոնդում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ` ըստ նպատակային և գործառնական նշանակությունների, սեփականության ձևերի, օգտագործման տրամադրված, ինչպես նաև ոռոգելի հողերի կազմում: Սահմանված կարգով կատարված բոլոր փոփոխությունները ներառվել են հողային հաշվեկշռում և արտացոլվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում:

  • Քննարկվել է

    14.08.2020 - 29.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5501

Տպել