Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

 ---------------- 2020 թվականի N      -Լ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 37-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

   1) N 1 հավելվածում՝

   ա. 8-րդ կետի 1-ին ենթակետում «հայեցակարգի մշակում» բառերը փոխարինել «ռազմավարության ծրագրի մշակում» բառերով.

   բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «4) պիլոտային ոլորտային կադաստրի ստեղծում և ներդրում.».

   գ. 9-րդ կետի 1-ին ենթակետում «ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտե» բառերով.

   դ. 9-րդ կետի 2-րդ ենթակետում «ՀՀ բնապահպանության նախարարություն» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի նախարարություն» բառերով.

   ե. 9-րդ կետի 3-րդ ենթակետում «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բառերով.

   զ. 9-րդ կետի 4-րդ ենթակետում «ՀՀ մշակույթի նախարարություն» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով.

   է. 9-րդ կետի վերջին պարբերությունում «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով.».

   ը. 10-րդ կետում «ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի» բառերով.

   թ. 11-րդ կետում «ՀՀ բնապահպանության նախարարություն» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի նախարարությունը» բառերով.

   ժ. 12-րդ կետում «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով.

   ժա. 13-րդ կետում «ՀՀ մշակույթի նախարարությունը» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը» բառերով.

   ժբ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1 կետով. 

«14.1 Էկոնոմիկայի նախարարություն՝ գյուղատնտեսական հողատեսքերի կադաստր (ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 6-ի N 179 որոշում)».

   ժգ. 20-րդ կետում «երեք» բառը փոխարինել «երկու» բառով.

   ժղ. ուժը կորցրած ճանաչել 20-րդ կետի 3-րդ ենթակետը.

   ժե. 20-րդ կետից հանել «Պլանավորման շերտերը նախատեսված են պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր և հանրային սուբյեկտների կողմից տարածական պլանավորման համար:» նախադասությունը:

  1. N 2 հավելվածում՝

   1) 1-ին և 2-րդ կետերի 4-րդ՝ «Համակատարող» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «Համակատարող

  1. Շրջակա միջավայրի նախարարություն
  2. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
  3. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  4. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  5. Էկոնոմիկայի նախարարություն
  6. Արտակարգ իրավիճակների նախարարություն
  7. Քաղաքաշինության կոմիտե
  8. Ոստիկանություն
  9. Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

  1. Ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպություններ

(համաձայնությամբ)»,

   2) 2-րդ կետի 5-րդ սյունակում «2019 թ. հոկտեմբեր» բառերը փոխարինել «2020 թ. հուլիս» բառերով,

   3) 3-րդ կետի 4-րդ սյունակից հանել «12. Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)» բառերը,

   4) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

4. Ինտեգրված կադաստրի ծրագրային ապահովման տեխնիկական առաջադրանքի կազմում, ծրագրի ձեռքբերում և գործարկում

Ծրագրային ապահովման կադաստրային քարտեզագրական (բազային շերտերի) մոդուլների գործարկում

 

1.              Շրջակա միջավայրի նախարարություն

2.             Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

3.             Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

4.             Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

5.             Էկոնոմիկայի նախարարություն

6.             Արտակարգ իրավիճակների նախարարություն

7.             Քաղաքաշինության կոմիտե

8.             Ոստիկանություն

9.             Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

   10. Ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպություններ

(համաձայնությամբ)

2021 թ.

դեկտեմբեր

500 մլն դրամ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

».

   5) 5-րդ կետում՝

   ա. 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «5. Համակարգի տեխնիկական (սերվերային համակարգ և կառավարման կենտրոն) միջոցների տեխնիկական առաջադրանքի կազմում, ձեռքբերում և տեղադրում».

   բ. 2-րդ սյունակում «երեք տարվա ծրագրային շահագործում և ապահովում» բառերը փոխարինել «սերվերային համակարգի տեղադրում և կառավարման կենտրոնի ստեղծում» բառերով.

   գ. 3-րդ սյունակում լրացնել «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բառերը.

   դ. 5-րդ սյունակում «2020 թ. ապրիլ» բառերը փոխարինել «2022 թ. հունիս» բառերով, նույն կետի 6-րդ սյունակում «900» թիվը փոխարինել «400» թվով.

   6) 6-րդ կետի 5-րդ սյունակում «2020 թ. հոկտեմբեր (շարունակական)» բառերը փոխարինել «2021 թ. դեկտեմբեր (շարունակական)» բառերով.

   7) 7-րդ կետում՝

   ա. 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «7. Գործող իրավական ակտերում փոփոխությունների իրականացում, անհրաժեշտության դեպքում նոր կարգավորումներ».

   բ. 5-րդ սյունակում «2020 թ. մարտ (շարունակական)» բառերը փոխարինել «2021 թ. սեպտեմբեր (շարունակական)» բառերով, իսկ «25 մլն դրամ» բառերը փոխարինել «ֆինանսավորում չի պահանջվում» բառերով.

   8) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

8. Կադաստրի բազային շերտերի մշակման աշխատանքների իրականացում և գործարկում

Ինտեգրված կադաստրի բազային բաղադրիչների հասանելիության ապահովում, որը հնարավորություն կտա օրենքով վերապահված լիազորություններ ունեցող մարմիններին պարբերաբար թարմացմամբ ստանալու առկա տարածական տվյալները

 

 

2020 թ. դեկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

».

Ինտեգրված կադաստրի բազային բաղադրիչների հասանելիության ապահովում, որը հնարավորություն կտա օրենքով վերապահված լիազորություններ ունեցող մարմիններին իրական ժամանակային ռեժիմում ստանալու առկա տարածական տվյալները

 

 

2021 թ. դեկտեմբեր

185 մլն ՀՀ դրամ

 

   9) 9-րդ կետի 4-րդ սյունակում «ՀՀ մշակույթի նախարարություն» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բառերով, նույն կետի 5-րդ սյունակում «մայիս» բառը փոխարինել «դեկտեմբեր» բառով.

  10) 10-րդ կետում՝

   ա. 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  «10. Ինտեգրված կադաստրի ոլորտային բաղադրիչների ստեղծում և համակարգի ամբողջական գործարկում՝ ըստ ոլորտների պատրաստվածության».

   բ. 4-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «Համակատարող

  1. Շրջակա միջավայրի նախարարություն
  2. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
  3. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  4. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  5. Էկոնոմիկայի նախարարություն
  6. Արտակարգ իրավիճակների նախարարություն
  7. Քաղաքաշինության կոմիտե
  8. Ոստիկանություն
  9. Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

  1. Ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպություններ

(համաձայնությամբ)»,

   11) վերջին սյունակում «Ընդամենը՝ 1.5 մլրդ դրամ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ 1.44 մլրդ դրամ» բառերով:

  1.  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

   Հայաստանի Հանրապետության

   վարչապետ                                                                  Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    07.08.2020 - 22.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5321

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Շողակաթ Բաբայան

08.08.2020

Դասալսումների արձանագրությունները դասի ընթացքում էլեկտրոնային տարբերակով լրացնելը տեխնիկապես անհնար է: Անհնարինության պատճառները շատ են, օրինակ. ուսուցիչները անհատական պլանշետներ չունեն, ոչ բոլորն էլ ստեղնաշարին վարժ տիրապետում, պրոյեկտորի կիրառմամբ դասին դասալսելիս կրկին անհնար է ստեղնաշարը վարժ օգտագործել, իսկ եթե պետք է թղթի վրա գրվի հետո անցկացվի, ապա կրինակի ժամանակատար աշխատանք է:

Տեսնել ավելին