Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ (ԳՈՐԾԱԾՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 23-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տաթևիկ Ավետիսյան 21.08.2020 15:48:49 Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում աշխատանքային պլանները կարող են պարունակել առևտրային կամ ծառայողական գաղտնիք և պաշտպանված լինել հեղինակային իրավունքներով։ Ուստի առաջարկում եմ տվյալ կետի պահանջը ոչ պետական ուսումնական հաստատությունների համար դարձնել ոչ պարտադիր։ Վեցվում է ի գիտություն Փաստատթերի ցանկը վերաբերվում է պետական դպրոցներին:
2 Տաթևիկ Ավետիսյան 21.08.2020 15:48:49 Տարիֆիկացիոն մատյան, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` հիմնադրի որոշմամբ Առաջարկում եմ հստակեցնել մատյանի վարումն է հիմնադրի որոշմամբ, թե մատյանի տրամադրումը։ Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են այլ կերպ կազմակերպել իրենց աշխատանքային փոխհարաբերությունները, ուստի այս կետը վերաբերելի չէ ոչ պետական ուսումնական հաստատություններին։ Վերցվում է ի գիտություն Փաստատթերի ցանկը վերաբերվում է պետական դպրոցներին:
3 Տաթևիկ Ավետիսյան 21.08.2020 16:22:19 Քանի որ ոչ պետական ուսումնական հաստատությունները, իրենց գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ • նախագծում թվարկված փաստաթղթերի վարումը կարող են իրականացնել այլ համակարգերի միջոցով, (օրինակ՝ էլեկտրոնային դասամատյան՝ Moodle, Educonnex, Skooler, Teams համակարգեր, կադրային գործի և հաշվապահության վարում՝ ՀԾ, և այլն), որոնք կազմակերպության տարբեր գործառույթները կազմակերպելու համար փոխկապակցված են իրար հետ, կամ • ԴԿՏՀ համակարգը չի կարող ապահովել կրթական գործընթացի իրականացման համար տվյալ դպրոցին անհրաժեշտ պահանջները (օրինակ՝ Էլեկտրոնային դասամատյան), կամ • նախագծով պահանջվող, տրամադրման ենթակա որոշ տվյալների տեղադրումը կարող է համարվել առևտրային կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկության հրապարակում (օրինակ՝ Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ, Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ, պահմանագրի տեսածրված տարբերակներ և այլն), կամ • ԴԿՀՏ համակարգով դրանց վարումը կարող է խոչընդոտել կամ սահմանափակել կազմակերպության ինքնուրույն տնտեսական գործունեություն ծավալելու իրավունքը Առաջարկում եմ նախագծում 1. հստակեցնել բոլոր այն փաստաթղթերը (մասնավորապես էլեկտրոնային), որոնք նպատակ ունեն կատարելու վերահսկողության գործառույթ ուսումնական հաստատությունների նկատմամբ 2. հստակեցնել բոլոր այն փաստաթղթերը (մասնավորապես էլեկտրոնային), որոնք նպատակ ունեն բարձրացնելու ուսումնական հաստատությունների արդյունավետությունը 3. տարանջատել հանրակրթական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նապատակ հետապնդող կետերը դպրոցների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակ հետապնդող կետերից՝ ըստ դրա առանձնացնելով ԴԿՏՀ համակարգում էլեկտրոնային տարբերակով պարտադիր կամ կամընտրական մուտքագրման ենթակա փաստաթղթերի ցանկեր։ 4. հստակեցնել, թե հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկում թվարկված փաստաթղթերից որոնք են ենթակա պարտադիր լրացման ոչ պետական ուսումնական հաստատությունների կողմից։ Վերցվում է ի գիտություն Փաստատթերի ցանկը վերաբերվում է պետական դպրոցներին: