Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                                                          ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                                                                                                                                   N            

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 1495-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Ոստիկանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» թիվ 1495-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Որոշման վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:
  • Որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

  «2) 2021 թվականի ապրիլի 1-ից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, կենտրոնական ապարատի իրավասու ստորաբաժանումներում և տարածքային մարմինների հերթապահ մասերում հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումերն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացներն իրականացնել ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառմամբ:

3) մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը հաստատել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացն ապահովող ավտոմատացված տեղեկատվական համակարգից օգտվելու ուղեցույցը:»:

  1. Որոշման 1-ին կետով սահմանված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                         Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                   

                                                                               «         » -------------------2020թ.

                                                                                                Երևան

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020

                      թվականի                        ի

                         N          -Ն որոշման

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու հետ կապված իրավահարաբերությունները:
  2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`

1) ոստիկանության ծառայողների կողմից անմիջականորեն հայտնաբերված վարչական իրավախախտումների դեպքերի վրա, որոնցով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, կամ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել առանց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու.

2) տեխնիկական միջոցներով հայտնաբերված վարչական իրավախախտումների դեպքերի վրա, որոնք քննվել են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով սահմանված կարգով:

  1. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) հաղորդում`  հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին ստացված ցանկացած հեռախոսազանգ կամ SMS հաղորդագրություն (շարժական կապի օպերատորների կողմից SMS հաղորդագրության համար տեխնիկական հնարավորություն ապահովելու դեպքում), քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ներքին անվտանգության վարչության (այսուհետ՝ իրավասու ստորաբաժանումներ) կամ պարեկային կարգախմբի կողմից կամ ոստիկանության մյուս ստորաբաժանումներում ստացված տեղեկություններ հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ, այդ թվում  102@police.am էլեկտրոնային փոստին ստացված.

2) հանցագործության մասին հաղորդումներ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 177-179-րդ հոդվածներով նախատեսված քրեական գործ հարուցելու առիթներ.

3) վարչական իրավախախտումների մասին հաղորդումներ՝  գրավոր և բանավոր հաղորդումներ, որոնք պարունակում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ, ոստիկանության ծառայողի զեկուցագիրը` հայտնաբերված վարչական իրավախախտման մասին, վարչական իրավախախտում հայտնաբերելու մասին նախաքննության մարմնից, պետական այլ մարմնից, ոստիկանության կենտրոնական ապարատից կամ ոստիկանության կառուցվածքային այլ ստորաբաժանումից ստացված գրությունը կամ հաղորդումը.

4) պատահարների վերաբերյալ հաղորդումներ՝  ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին ստացված հեռախոսազանգեր, անմիջապես ոստիկանությունում հաղորդված կամ կապի միջոցներով ֆիզիկական և իրավաբանական անձանցից, պետական մարմիններից, ոստիկանության ծառայողներից ստացված բանավոր տեղեկություններ դեպքերի մասին, որոնք առերևույթ հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշներ չեն պարունակում.

5) հաղորդման գրանցում՝  հաղորդման բովանդակության համառոտագրում հաղորդումների էլեկտրոնային գրանցամատյանում (այսուհետ գրանցամատյան).

6) հաղորդման հաշվառում՝  յուրաքանչյուր ընդունված հաղորդման հերթական համարով համարակալում, դրա հետագա ընթացքի վերլուծություն և սույն կարգով նախատեսված դեպքերում` նյութերի հաշվառում.

7) հաղորդմանն ընթացք տալը՝  ոստիկանության իրավասու ծառայողների կողմից՝ հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքների ստուգման նպատակով օրենքով նախատեսված գործողությունների իրականացում և որոշումների ընդունում (այսուհետ՝ ստուգում).

8) նյութեր՝  հաղորդման ընդունման և ստուգման արդյունքում ձեռք բերված (ստեղծված) փաստաթղթերի, նյութական այլ կրիչների և առարկաների ամբողջություն.

9) անանուն հաղորդում՝  օպերատիվ կառավարման 1-02 հեռախոսահամարին մտացածին անձի անունից կամ առանց զանգահարողի անվան, ազգանվան հիշատակման կատարված հեռախոսազանգերը, կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված կամ առանց հաղորդում ներկայացնողի անվան, ազգանվան հիշատակման, ինչպես նաև առանց ստորագրության հաղորդում, իսկ էլեկտրոնային եղանակով ֆիզիկական անձից ստացված հաղորդման դեպքում՝ առանց էլեկտրոնային թվային ստորագրության կամ ֆիզիկական անձի նույնականացումն ապահովող այլ միջոցի (բացառությամբ ծրիչի (սկաների) միջոցով ներբեռնված ստորագրության), անվան, ազգանվան նշման հաղորդում:

10) նույնաբովանդակ հաղորդումներ՝  օպերատիվ կառավարման 1-02 հեռախոսահամարին, ոստիկանության իրավասու ստորաբաժանումներում, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններում և դրանց ենթակա ստորաբաժանումներում (այսուհետ՝ ոստիկանության տարածքային մարմիններ) կամ պարեկային ոստիկանության կարգախմբի կողմից ստացված նույն անձի կողմից նախկինում ներկայացված նույն բովանդակությամբ հաղորդումներ։

  1. Ոստիկանության բոլոր տարածքային մարմիններում՝ տեսանելի վայրերում, ամրացվում են ցուցապաստառներ, որոնցում առկա են տեղեկություններ՝ բանավոր հաղորդումներ ընդունելու մասին, արձանագրությունների ձևի, հաղորդումները ոստիկանության ծառայողի կողմից ապօրինաբար չընդունելու իրավական հետևանքների, դրանք գրանցելու և ստուգելու կարգի և ժամկետների, սույն կարգի պահանջների նկատմամբ ներգերատեսչական հսկողություն իրականացնող վերադաս ստորաբաժանման, հսկող դատախազի, վերջինիս աշխատանքային, ինչպես նաև ոստիկանության «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարների վերաբերյալ: Նույնաբովանդակ տեղեկություններ զետեղվում են
  • Քննարկվել է

    31.07.2020 - 15.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար, Ընտանեկան բռնությունների դեմ պայքար և անչափահասների իրավունքների պաշտպանություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4179

Տպել