Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 40․1 հոդվածի, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 6-րդ, 11-րդ, 15-րդ,  17-րդ հոդվածների, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի պահանջների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի 1791-Ն որոշմամբ հաստատված կանոնադրությամբ սահմանված են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կառավարման, ուսումնակազմակերպչական, ուսումնամեթոդական գործընթացների կազմակերպման և իրականացման նպատակներն ու խնդիրները։ Գործող կանոնադրությամբ նախատեսված է որոշակի կարգավարումներ, որոնք օրենքի ուժով փոփոխվել կամ լրացվել են, կամ ուժը կորցրած են ճանաչվել։ Մասնավորապես, ուժը կորցրած է ճանաչվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, փոփոխվել և լրացումներ են կատարվել Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 40․1 հոդվածում, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով ասհմանված է պրակտիկայի մի քանի ձևեր՝ ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել չհստակեցնել այն: Ինչպես նաև 11.06.2018թ. «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ ՀՀ վարչապետի որոշմամբ Ոստիկանության պետը իր իրավասության սահմաններում ընդունում է իրավական ակտեր, ուստի անհրաժեշտ է չնշել իրավական ակտի հստակ տեսակը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի,   Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդվածի 3-րդ կետի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 14-րդ ենթակետերի, 11-րդ հոդվածի 3-դ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերի, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի կիրարկումը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ ոստիկանության կրթահամալիրի արտաքին և ներքին շահակիցների իրավունքների իրացման ամբողջական գործընթացը, ինչպես նաև կրթահամալիրի կառավարման գործընթացից բխող որոշակի միջոցառումներ կդառնան առավել կանխատեսելի և չափելի։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից։

 

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

          Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    30.07.2020 - 14.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6465

Տպել