Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1489-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1489-Ն որոշման  մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Անհրաժեշտությունը (նպատակը)

 

Վերոհիշյալ  որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության նոր ստանդարտների` «Ճառագայթային պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության միջազգային հիմնական ստանդարտներ», GSR մաս 3» պահանջների ընդունմամբ, միջազգային մոտեցումների և փորձի կիրառմամբ։

 

  1. Ներկա վիճակը և առկա  խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «2006 թվականի օգոստոսի 18-ի N 1489-Ն որոշման հավելվածի 14-րդ կետի համաձայն, չի թույլատրվում  առաջին ու երկրորդ դասի գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների իրականացման համար նախատեսված օբյեկտներ, այդ թվում նաև ատամնաբուժական ախտորոշման համար նախատեսված, (լաբորատորիա, կաբինետ) տեղադրել բնակելի շենքերում։

 

 

 

 

  1. Առկա  խնդիրների առաջարկվող լուծումները

 

Անցած տարիների փորձը, ինչպես նաև իրականացված ռադիոմետրիկ չափումներն ու  ճառագայթային պաշտպանության հաշվարկները ցույց տվեցին, որ ներկայումս ատամնաբուժական ախտորոշման նպատակով օգտագործվող  թվային գեներացնող ճառագայթման աղբյուրներն անվտանգ են և թույլատրելի է դրանց տեղադրումը բնակելի տարածքներում, եթե պահպանվում են սույն որոշմամբ ամրագրված կարգավորումների պահանջները։

Նշված որոշմամբ ատամնաբուժական նպատակով օգտագործվող գեներացնող ճառագայթման աղբյուրների նկատմամբ կկիրառվի ոչ միայն աղբյուրի դասով պայմանավորված սահմանափակումը, այլ նաև անձնակազմի և բնակչության վրա աղբյուրների ճառագայթային ազդեցության գնահատման մոտեցումը, երբ աղբյուրների առավելագույն ռեժիմով աշխատելու դեպքում դրա  տեղադրման սենյակի հարակից  սենքերում  ճառագայթման դոզայի հզորությունը չի  գերազանցի տվյալ սենքի բնական ֆոնը:

Սույն փոփոխությունը նպատակ ունի մոտարկել  ճառագայթային անվտանգության կանոնները ԱԷՄԳ անվտանգության սկզբունքներին, իսկ վերջնական համապատասխանությունը կիրականացվի Համապարփակ և ընդլայնված համաձայնագրից (CEPA) բխող  միջոցառումների իրականացման արդյունքում։

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Որոշման ընդունման դեպքում այն կհամապատասխանի ԱԷՄԳ-ի ստանդարտներին և միջազգային մոտեցումներին ու փորձին, կբարելավվի գործարար միջավայրը։

  • Քննարկվել է

    28.07.2020 - 13.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միջուկային անվտանգություն

  • Նախարարություն

    Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6056

Տպել