Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Հասմիկ Ղուկասյան 03.08.2020 18:06:43 Բարև Ձեզ, Շնորհակալություն նախագծի համար։ Առաջարկում եմ վերանայել 31,4 կետը, քանի որ պարբերության մեջ խառը կիրառվում է խնամատար ընտանիք և խնամակալություն հասկացությունները և հստակ չէ կարգավորման առարկան, բացի այդ հասկանալի չէ, թե ինչու երեխային չպետք է վճարվի նրա հաշմանդամության նպաստը, որը չի վճարվել մինչև խնամատար ընտանիք հանձնվելը, եթե երեխան խնամքի հաստատությունից չէ, որ հանձնվել է խնամատար ընտանիքի խնամքին։ Հնարավոր է, որ երեխան ունի հաշմանդամություն, բայց ապրել է կամ կենսաբանական ծնողների կամ այլ խնամակալի մոտ, սակայն ինչ-ինչ պատչառներով նրա նպաստը չի վճարվել։ Խնամակալ ընտանիքի խնամքին հանձնելուց հետո ինչու՞ նրա իրավունքը չպետք է վերականգնվի։ Շնորհակալություն Առաջարկությունն ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: Հարցի 2-րդ մասը չի հանդիսանում որոշման կարգավորման առարկան:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: