Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ օրենսդրության առկա հակասությունը վերացնելու և կանոնավոր ուղևորափոխադրումների որակի բարձրացմամբ:

  • Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Մինչև 2014 թվականը ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը լիցենզավորման ենթակա գործունեություն էր, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15.4.1-րդ ենթակետով նախատեսված էր գործունեության կազմակերպման լիցենզիայի տրամադրման պետական տուրք տարեկան 100000 դրամ: Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկման մրցույթին կարող էին մասնակցել մրցութային պայմանները բավարարող և համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպություններն ու ահատ ձեռնարկատերերը: ՀՀ կառավարության 16.08.2001թ. թիվ 762 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունները երթուղու սպասարկման իրավունքի հատկացման համար պետական տուրք սահմանված չէր: 2014 թվականի նոյեմբերի 14-ին ընդունված ՀՕ-165-Ն օրենքով փոփոխություն կատարվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում՝ համաձայն որի կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպումը այլևս լիցենզավորման ենթակա գործունեություն չէր: Սակայն օրենսդրական փոփոխությանը համապատասխան լիցենզիայի տրամադրման համար նախատեսված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15.4.1-րդ ենթակետը ուժը կորցրած չճանաչվեց, այլ 20.11.2014թ. ընդունված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-167-Ն օրենքով վերաշարադրվեց նոր խմբագրությամբ՝ սահմանելով ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար նախատեսված տուրք՝ անկախ փոխադրողի կողմից սպասարկվող երթուղիների քանակից: Նշված տուրքի տեսակը չի համապատասխանում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանող 19-րդ հոդվածի վերնագրի պահանջներին:

Այսինքն առկա է օրենսդրական հակասություն, քանի որ հանվել է կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորման պահանջը, սակայն դրա համար նախատեսված պետական տուրքը չի հանվել, ինչը իրավական կարգավորման կարիք ունի:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ հոդվածի համաձայն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղիների շահագործման ուղևորափոխադրումների  կազմակերպման արտոնագիր ստանալու համար նախատեսված է պետական տուրք:

Բացի այդ՝ 2020 թվականի հունվարի մեկից հարկային օրենսդրության փոփոխության արդյունքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ հոդվածով սահմանվեց կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը, որի արդյունքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է նույն գործունեության համար երկու տեսակ պետական տուրք:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առկա օրենսդրական հակասությունը վերացնելու, կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտը զարգացնելու, հանրապետության բոլոր բնակավայրերը տրանսպորտային սպասարկմամբ ապահովելու նպատակով անհրաժեշտ է թեթևացնել ոլորտում գործունեություն իրականացնողների հարկային բեռը և համապատասխան փոփոխություն կատարելու «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում:

2.Կարգավորման առարկան  

Ներկայումս գործում են միջմարզային 141 երթուղիներ, որոնք սպասարկում են 75 կազմակերպություններ ու անհատ ձեռնարկատերեր և 211 ներմարզային երթուղիներ, որոնք սպասարկում են 50 կազմակերպություններ ու անհատ ձեռնարկատերեր: Նախատեսվում է մինչև 2021 թվականը Հայաստանի Հանրապետությունում ներդնել միասնական երթուղային ցանց, որի նպատակն է յուրաքանչյուր մարզի երթուղային ցանցերի սպասարկումն իրականացնել միասնական օպերատորի կողմից: Այսինքն հանրապետության տարածքում միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը կսպասարկեն մոտ 10 փոխադրող օպերատորներ: Իրականացվում են աշխատանքներ նաև Երևան քաղաքում միասնական երթուղային ցանցի ներդրման ուղղությամբ, որի արդյունքում փոխադրումները կիրականացվեն միասնական օպերատորի կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կկարգավորվի օրենսդրական հակասությունը, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների զարգացմանը:

  • Քննարկվել է

    17.07.2020 - 02.08.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5247

Տպել