Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է հետևյալ հանգամանքով։

ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ԱԺՈ-002-Ն որոշմամբ սահմանվել է հանրային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը։

Նշված որոշման համաձայն Կառավարության խնդիրներն են տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը, այդ թվում՝

- ձեռնարկատիրության, ձեռներեցության, նորարարության խթանումը, աշխատանքի, ստեղծարարության քաջալերումը՝ նաև ֆինանսական միջոցների հասանելիությունը բարձրացնելու միջոցով.

- պետական կարգավորումների առավելագույն պարզեցումը, դրանցով պայմանավորված՝ բիզնեսի համար ժամանակային և ֆինանսական բեռի նվազեցումը.

- գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումների վերացումը, հարկային և մաքսային քաղաքականության պարզեցումը.

- ներդրումային միջավայրի բարելավումը, մասնավոր ներդրումների աճը.

- մասնավոր ձեռնարկատիրական գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծումը, կապիտալի լիարժեք պաշտպանությունը.

- հասցեական քաղաքականությամբ և տարբերակված մոտեցումների կիրառմամբ Երևանից դուրս գործարար համայնքի զարգացումը:

Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների օղակաձև երթևեկելի հատվածների հողային պաստառներում գովազդային վահանակների տեղադրումը։ Նշված նախագծով հնարավորություն կստեղծվի ճանապարհներին գովազդ տեղադրելու գործընթացին մասնակից (գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր) իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների համար ընդլայնել գործունեության մասշտաբը, ինչը կբերի նաև պետական բյուջեի մուտքերի ավելացման:

Նշենք, որ ՀՀ միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների վրա կան շուրջ 9 շրջանաձև երթևեկելի հատված և նախնական կանխատեսումներով պետական բյուջեի մուտքերը տարեկան էապես կավելանան, ինչպես նաև արդյունքում կբարեկարգվեն այդ գոտիները գովազդային վահանակ տեղադրող կազմակերպությունների ֆինանսական միջոցների հաշվին:

  • Քննարկվել է

    13.07.2020 - 29.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Տնտեսական

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5449

Տպել