Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասի» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ոստիկանության մասին» օրենքի (ՀO-243-Ն օրենքի) 40.1-ին հոդվածի 2-րդ մասի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀO-278-Ն օրենքի 11-րդ հոդվածով ուժը կորցրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 33.1-րդ հոդվածը, որի 6-րդ մասով ՀՀ կառավարությունն էր լիազորված սահմանելու ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը։

Արդյունքում ստացվում է, որ դադարել է գոյություն ունենալ ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1408-Ն որոշումն ընդունելու համար օրենսդրությամբ սահմանված հիմքը։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի 2-րդ մասի  կիրարկումն այն համատեքստում, որ այլևս վերացել է Ճանապարհային ոստիկանության համար արտաբյուջետային հաշիվ ունենալու օրենսդրությամբ երաշխավորված պահանջը, հետևաբար վերացել է նաև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը սահմանելու անհրաժեշտությունը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետության կողմից օրենսդրությամբ սահմանված վճարովի ծառայությունների պատշաճ իրականացումը։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասի» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասի» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտերում փոփոխություններ և  լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  • Քննարկվել է

    07.07.2020 - 22.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5760

Տպել