Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Տեղեկանք հիմնավորում

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի

թիվ 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հիմք ընդունելով 2001թ. ապրիլի 16-ի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը և նույն օրենքի 40.1 հոդվածի 1-ին կետը` Ոստիկանության կողմից մատուցվող, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, ծառայությունների դիմաց վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, ուստի արտաբյուջետային միջոցների հաշիվների  անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի N 42 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1288-Ն որոշումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան գանձապետական հաշիվների վարումը:

                                                                              

ՀՀ ոստիկանություն

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի

թիվ 1288-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի N 42 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1288-Ն որոշումը  ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

 

                                                                   ՀՀ  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    07.07.2020 - 22.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5774

Տպել