Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020–2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Սամվել Խարազյան 12.07.2020 17:17:28 Անհրաժշետ է ներդնել անձի սոցիալական բնորոշման էլեկտրոնային համակարգ: Յուրաքանչյուր անձ պետք է ունենա իր սոցիալական էջը, որի միջոցով ինքը կամ իր կողմից լիազորված անձը կարող է նշել իր կարիքները, տեսնել, թե ինչպիսի՞ ծառայություններ են հասանելի, ինչպիսի՞ ծառայություններից է ինքն օգտվել: Այդ համակարգը պետք է հնարավորություն տա նաև տեսնել անձի հետ փոխկապակցված անձանց, դրանով իսկ սոցիալական աջակցման ծառայությունների տրամադրման ավելի արդյունավետ լուծումներ գտնելով: Ընդունվել է ի գիտություն։ Նախատեսվում է միասնական էլեկտրոնային համակարգի ձևավոորում, որը թույլ կտա մարդու սոցիալական իրավունքի իրացման համար անհրաժեշտ բոլոր տվյալների ինքնաշխատ ստացում, ինչպես նաև այդ տվյալների հասանելիության սահմանում՝ ըստ վերապահված լիազորությունների:
2 Սամվել Խարազյան 12.07.2020 17:17:28 Անհատի կենսապահովման նվազագույն կարիքների բավարարումից հետո կարևորվում է այլ օժանդակ ծառայությունների կարիքների գնահատումը: Պետք է մշակվեն կարիքների բազմակողմանի գնահատման ինքնաշխատ համակարգեր, որոնք հնարավորություն կտան իրականացնել կարիքների համընդհանուր գնահատում և թույլ կտան օգտագործել այդ գնահատումները հետագա աջակցող ծառայությունների փաթեթների կազմման և դրանց համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկման համար: Ընդունվել է ի գիտություն։ Ռազմավարության «Կարիքների վրա հիմնված իրավունքահենք արդյունավետ սոցիալական ծառայությունների մատուցման ապահովում անձի ողջ կյանքի ընթացքում» բաժնում նկարագրված է առաջարկվող խնդրի լուծումը: Կարիքների գնահատման չափորոշիչներ մշակելիս հաշվի կառնվի նաև այս դիտարկումը։
3 Սամվել Խարազյան 12.07.2020 17:17:28 Սոցիալական ծրագրերի հասանելիության, սոցիալական աջակցման արդարության գնահատման հիմնական խնդիրը անձի և նրա հետ փոխկապակցված անձանց եկամուտների վերաբերյալ հասանելի տեղեկատվության և անհատի կենսական նվազագույն կարիքների ապահովման համար անհրաժեշտ իրական ծախսերի հաշվարկների բացակայությունն է: Անհրաժեշտ է շեշտադրել նվազագույն կենսապահովման զամբյուղի իրական ծախսերի հաշվարկման անհրաժեշտությունը՝ որոշելով, թե անհատի համար կյանքի ինչպիսի՞ որակ է այն ենթադրում, դրանից բխող ապրանքների և ծառայությունների ընդգրկմամբ: Սա պետք է լինի ցանկացած սոցիալական աջակցման ծրագրի հիմքը: Իսկ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը կօգնի հստակ պատկերացում կազմել, թե տվյալ անձը և իրենից կախվածություն ունեցող անձիք, ունե՞ն դրամական արտահայտությամբ սոցիալական աջակցման կարիք: Ընդունվել է ի գիտություն։ Ռազմավարության «Կարիքների վրա հիմնված իրավունքահենք արդյունավետ սոցիալական ծառայությունների մատուցման ապահովում անձի ողջ կյանքի ընթացքում» բաժնում նկարագրված է առաջարկվող խնդրի լուծումը: Միաժամանակ, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման հարցի կարգավորումը առնչվում է ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին:
4 Սամվել Խարազյան 12.07.2020 17:17:28 55-րդ կետից հետո ներկայացվող Ռազմավարության ներդրման առաջընթացի և ակնկալվող արդյունքի գնահատման հիմնական մշտադիտարկման ցուցանիշների աղյուսակում անհրաժեշտ է ներկայացնել նաև ընթացիկ իրավիճակի թվային տվյալները՝ հնարավոր վերջին ժամանակահատվածի համար: Բացի դա, շատ միջոցառումների դեպքում որպես ցուցիչ նշվում է մշակված առնվազն տարեկան մեկ ծրագիր: Մինչդեռ որպես գնահատման ցուցիչ պետք է հանդես գա մշակված ծրագրի շրջանակներում նպատակադրված ցուցանիշը: Մասնակի ընդունելի է։ Ցուցիշները փոփոխվել են և ներկայացված են Հավելված 2-ում նպատակադրված ցուցանիշների տեսքով։ Ոչ բոլոր նախատեսվող արդյունքների համար են առկա ընթացիկ թվային տվյալներ, սակայն այդ դիտարկումը հաշվի կառնվի հետագա նմանատիպ փաստաթղթերի մշակման ընթացքում։ Ցուցիշները փոփոխվել են և ներկայացված են Հավելված 2-ում նպատակադրված ցուցանիշների տեսքով։
5 Սամվել Խարազյան 12.07.2020 17:17:28 Հավելված 2-ում շարադրված ծրագրի 4-րդ մակրոնպատակի 10-րդ կետում նշվում է ՙՊետական կենսաթոշակների շարունակական բարձրացման ապահովում՚, սակայն թե համակատարող պետական մարմիներ, կազմակերպություններ և թե պահանջվող ֆինանսավորման աղբյուրներում նշված է, որ ՙՉի պահանջվում՚: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս պետք է ապահովվի այդ միջոցառումը առանց ֆինանսական միջոցների և առանց համապատասխան պետական մարմինների, օրինակ, ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման: Ընդունելի է։ Վրիպակ էր եղել։ Հավելված 2-ում կատարվել են համապատասխան փոփոխությունները։
6 Արտակ Մարկոսյան 20.07.2020 11:02:16 Ռազմավարության մշտադիտարկման և գնահատման արդյունքային ցուցանիշների աղյուսակ 3-ի՝ Ժողովրդագրական իրավիճակի բարելավում և մարդկային կապիտալի զարգացման 3-րդ կետի՝ ժողովրդագրական իրավիճակի վրա ուղղակի ազդեցություն ունեցող հիմնական գործոնների բարելավման ցուցանիշները վերանայման կարիք ունեն, մասնավորապես. 1. Ծնելիության աճը չի կարող թիրախավորվել բացարձակ թվով, և ավելի նպատակահարմար է դիտարկել Ծնելիության գումարային գործակցով հաշվարկը, որը ծնելիության տարիքային գործակիցների գումարն է, ըստ կանանց տարիքների թվերի գումարի, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է համապատասխան տարիքի կանանց թվին : Միաժամանակ ցույց է տալիս կանանց տարբեր տարիքային խմբերում ծնելիության ինտենսիվության չափը: Ծնելիության գումարային գործակիցն հաշվարկվում է 15-49 տարեկան կանանց համար : Նշենք, որ 2018թ. Ծնելիության գումարային գործակիցը Հայաստանում կազմել է 1,572 և 27 տոկոոսով ցածր է եղել պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2,150 ցուցանիշից : 2. Բնակչության թվաքանակի նվազման տեմպերի կրճատումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ Բնակչության ընդհանուր հավելաճի նվազման տեմպերի բարելավում : 2019թ. տվյալներով ՀՀ-ում բնակչության ընդհանուր հավելաճը, այսինքն միգրացիայի մնացորդի և բնական աճի տարբերությունը բացասական է եղել -6,1հազար մարդով, և ռազմավարությում առկա ցուցիչը պետք է լինի գոնե այդ ցուցանիշի բարելավում առնվազն 10 տոկոսով : 3. Ամուսնության միջին տարիքի կրճատումը տարեկան առնվազն 0,5 տարով անիրական է, հաշվի առնելով բնակչության առկա սեռատարիքային կառուցվածքը : 2000-2018թթ. ամուսնացողների միջին տարիքը ՀՀ-ում տղամարդկանց համար 28-ից դարձել է 31,3 տարեկան, իսկ կանանց համար՝ 23,6-ից 27,7 : Միաժամանակ մոր միջին տարիքը երեխայի ծննդյան պահին (Մայրանալու միջին տարիքը) 2000-2018թթ. բարձրացել է 2,9 տարով, որից առաջին երեխայի պարագայում` 2,8 տարով : 4. Ամուսնալուծությունների թվի կրճատման համար կարելի է ավելի մեծ տոկոսային հարաբերակցություն վերցնել, տարեկան մոտ 5-6 տոկոս: 2019թ. ամուսնալուծությունների թիվը ՀՀ-ում կազմել է 3879 դեպք, ի տարբերություն 2008թ. 3031 դեպքի : 1․ Ընդունելի է։ 2․ Ընդունելի է։ 3․Ամուսնության միջին տարիքի և ամուսնալուծությունների թվի վերաբերյալ ցուցանիշները Նախագծի լրամշակված տարբերակում առկա չեն։ 1․ Կատարվել է համապատասխան փոփոխություն («ծնելիություն» ցուցիչի փոխարեն հիմք է ընդունվել «ծնունդների թվաքանակի աճը»)։ 2․ Ավելացվել է բնակչության ընդհանուր հավելաճի նվազման առնվազն 10%-ով կրճատման ցուցանիշը։ 3․ Լրամշակված տարբերակում ամուսնալուծությունների և ամուսնական տարիքի վերաբերյալ ցուցանիշները հանված են Նախագծից։
7 Նվարդ Մարգարյան 20.07.2020 13:41:07 Ողջունելի է, որ «Աշխատանքային իրավունքների իրացման պետական երաշխիքների ամբողջական ապահովում և զբաղվածության շարունակական խթանում» բաղադրիչում ներառված գործողությունների շրջանակներում «Արհմիությունների ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը խթանող օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում» առաջարկի եւ դրան համապատասխան վերջնարդյունքի ցուցիչի ներառումը։ Ինստիտուցիոնալ բարեփոխումները խիստ անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման են աշխատանքային իրավունքների պաշտպանության պայքարը համալիր ուղղություններով շարունակվելու համար, որտեղ էական է արհմիությունների իրական զորեղացումը։ Օրենսդրական փոփոխություններից զատ՝ արհմիությունների աշխուժացման և գործունակության բարձրացման համար անհրաժեշտ է արհմիությունների դերի բարձրացումը պետության և գործարարների համայնքի հետ Սոցիալական գործընկերության իրական կայացման շրջանակներում։ Ներկայումս Սոցիալական գործընկերությունը անվանական բնույթ ունի և զրկված է իրական ազդեցությունից։ Հայաստանի գործարարների՝ ներդրողների ստվար խումբ երկկողմ բանակցություններ է վարում ՀՀ կառավարության հետ և ստանում հանրային արտոնություններ իրեն հուզող շահագրգիռ հարցերի ուղղությամբ, միաժամանակ պաշտոնապես չի հանդիսանում Հայաստանի Գործատուների հանրապետական միության անդամ։ Ստացվում է, որ ամենից խոշոր գործատուները մի կողմից պետությունից ձեռք են բերում ցանկալի պայմաններ, իսկ մյուս կողմից խուսանավում են աշխատողների աշխատանքային պայմանների ապահովման և իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ հանձնառություններ ստաձնելուց։ Որպես հնարավոր լուծման մեխանիզմ կարելի է դիտարկել ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունը, որով հնարավոր կլինի գործատուների տարբեր միությունների ներառումն ու մասնակցությունը Սոցիալական գործընկերության համակարգում։ Սոցիալական գործընկերության համակարգում գործատուների ներգրավման մեխանիզմների գործադրումը թույլ կտա քաղաքական և ինստիտուցիոնալ մակարդակում հասցեագրել աշխատանքային իրավունքների պաշտպանության քաղաքականությունը և արհմիությունների զորեղացման հարցերը, ինչպես նաև բիզնեսի հեռանկարային երկարաժամկետ (ոչ թե կարճաժամկետ գերշահույթի) կայուն զարգացման հարցերը։ Ընդունվել է ի գիտություն: Ներկայացված առաջարկությունները հաշվի կառնվեն Ռազմավարության 2-րդ հավելվածի 2-րդ մակրոնպատակում նշված՝ արհմիությունների ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը խթանող օրենսդրական դաշտի բարելավման աշխատանքների շրջանակներում:
8 Նվարդ Մարգարյան 20.07.2020 13:41:07 Արհմիությունների մասին օրենքում փոփոխությունների մասով անհրաժեշտ է հետևյալ նպատակների ներառումը՝ - արհմիություների կառուցվածքային համակարգում և առանձին կառույցներում ներքին ժողովրդավարության (ղեկավարի փոփոխելիության) մեխանիզմների զարգացման միջոցով արհմիությունների գործունակությունը և անկախությունը մեծացնելը, - արհմիությունների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման միջոցով գործատուների հետ հնարավոր ստվերային գործակցության կասեցումը, դրանց հանդեպ հանրային վստահության բարձրացումը, նոր անդամների և նոր ռեսուրսների ներգրավումը, - գործատուի որոշումների վրա ազդելու անհատական և կոլեկտիվ պաշտպանության գործիքներ ձեռք բերելը, այդ թվում՝ o խորհրդատվական կարծիք հայտնելու միջոցով աշխատողների աշխատանքային շահերն ու իրավունքները գործատուի և (կամ) երրորդ անձի մոտ ներկայացնելու և պաշտպանելու իրավազորության աճը, o աշխատանքային տեսչության վարույթ հարուցելու դիմումով հանդես գալու մեխանիզմի ներդրումը, o գործադուլների տարբեր տեսակների հայտարարման և կազմակերպման մեխանիզմի հեշտացումը, o որպես երրորդ կողմ, առանց աշխատողի լիազորման՝ իբրև ընդհանուր շահեր ներկայացնող աշխատավորական կազմակերպություն, նրա շահերը դատարանում պաշտպանելու իրավասության (actio popularis) ներդրումը՝ առավել խոցելի խմբերի պաշտպանության և այլ նպատակներով։ Ընդունվել է ի գիտություն: Ներկայացված առաջարկությունները հաշվի կառնվեն Ռազմավարության 2-րդ հավելվածի 2-րդ մակրոնպատակում նշված՝ արհմիությունների ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը խթանող օրենսդրական դաշտի բարելավման աշխատանքների շրջանակներում:
9 Նվարդ Մարգարյան 20.07.2020 13:41:20 Նախատեսել գործողություններ ՀՀ Աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող ոլորտի լիազորված տեսչական մարմնի՝ աշխատանքի պետական տեսչության շարունակական զարգացման առնչությամբ։ Մասնավորապես նախատեսել գործողություններ օրենսդրության բարելավման, տեսչական մարմնի կողմից իր գործառույթների իրականացման եւ դրանց վերահսկման, վարչական վարույթների եւ տույժերի մեխանիզմների սահմանման եւ հարուցման, աշխատանքի անվտանգության պայմանների վերահսկողության, կադրային քաղաքականության, ղեկավար անձնակազմի հմտությունների, կարողությունների և արժեհամակարգի մեջ համապատասխան փոփոխություններ իրականցնելու, հաշվետվողականության եւ թափանցիկության, հանրային մասնակցության առնչությամբ եւ այլն։ Ընդունվել է ի գիտություն: Ռազմավարության մի շարք կետերով (այդ թվում՝ 2-րդ հավելվածի 2-րդ վերջնարդյունքի 2-րդ կետով) նախատեսված է աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ գործող վերահսկողական և աշխատանքային օրենսդրության խախտումներին արձագանքող կատարելագործված համակարգի առկայություն:
10 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 20.07.2020 15:10:11 «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունն, ուսումնասիրելով «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020-2025 թվականների ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը, ներկայացնում է հետևյալ նկատառումներն ու առաջարկությունները.  Սույն ռազմավարության շրջանակներում պարբերաբար հղում է կատարվում «պետություն–մասնավոր հատված» համագործակցությանը, ինչը կիրառվող տարբեր համատեքստերում բովանդակային մեկնաբանման անհրաժեշտություն է առաջացնում, մասնավորապես՝ հարց է առաջանում՝ արդյո՞ք այն ենթադրում է նաև ՀԿ սեկտորի մասնակցություն:  Սույն ռազմավարության շրջանակներում սոցիալական դեպքի վարումը դիտարկվում է որպես ինստիտուտ (ինչպես օրինակ 52-րդ կետի 7-րդ ենթակետում, «կարիքների վրա հիմնված իրավունքահենք արդյունավետ սոցիալական ծառայությունների մատուցման ապահովում անձի ողջ կյանքի ընթացքում» մակրոնպատակի 6-րդ ենթակետում և այլն), մինչդեռ իրենից ինստիտուտ է ներկայացնում սոցիալական աշխատանքը, որի շրջանակներում սոցիալական աշխատողն իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը, ներառելով, սակայն չսահմանափակվելով սոցիալական դեպքի վարմամբ: Հետևաբար՝ սույն ռազմավարության մեջ կարևոր է շեշտադրել սոցիալական աշխատանքը՝ որպես ինստիտուտ, այլ ոչ թե դրա շրջանակներում իրականացվող մասնագիտական գործունեության տեսակներից միայն մեկը:  Սույն ռազմավարության շրջանակներում շեշտադրել նաև հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց՝ որպես սոցիալական պաշտպանության առանձնահատուկ կարիք ունեցողների: Վերջիններս ներառվում են հաշմանդամություն ունեցող անձանց խմբում, սակայն, ըստ վերոնշյալ խմբի հետ կազմակերպության ունեցած երկար տարիների աշխատանքային փորձի՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձիք ունեն առանձնահատուկ անդրադարձի կարիք: Ընդունելի է։ Կատարվել են համապատասխան խմբագրումներ՝ «պետություն–մասնավոր հատվածի» և սոցիալակն աշխատանքի վերաբերյալ դիտարկումներին համաձայն։ Հոգեկան առողջության հետ կապված խնդիրների վերաբերյալ առաջարկն ընդունվել է ի գիտություն․ Հավելված 2-ում ներառված միջոցառումներից է սոցիալական տարբեր խմբերի կարիքների գնահատման տարբերակված չափորոշիչների սահմանումը, հետևաբար հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք կդիտարկվեն այս համատեքստում՝ հաշվի առնելով իրենց առանձնահատուկ կարիքը:
11 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 20.07.2020 15:10:11 2.2-ի 15-րդ կետում «վերին մակարդակ» բառակապակցությունը փոխարինել «քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման մակարդակ» ձևակերպմամբ: Մասնակի ընդունելի է։ Կատարվել է խմբագրում՝ «վերին մակարդակ» տերմինը փոխարինելով «ուղենիշ»-ով։
12 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 20.07.2020 15:10:11 3.1 ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների ենթակետում ներառել նաև ՀՀ-ում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը: Ընդունվել է ի գիտություն։ Անապահովության գնահատման նոր մոտեցումները մշակելիս հաշվի է առնվելու նաև ՀՀ-ում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։
13 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 20.07.2020 15:10:11 3.5-ի 33-րդ կետում տարեցների սոցիալական պաշտպանության համակարգի կարևոր մաս դիտարկել նաև հետևյալը՝  Տարեցների սոցիալ-մշակութային մասնակցություն հասարակական կյանքին,  Արժանապատիվ և անկախ ծերության ապահովում, ներառյալ՝ կենսաթոշակի բարձր մակարդակ,  Տարեցներին վերաբերող որոշումների կայացման մեջ վերջիններիս ակտիվ մասնակցություն,  Տարեցների նկատմամբ եղած կարծրատիպերի վերացում,  Տարեցներին մատուցվող ծառայությունների ծածկույթի ապահովում՝ երկրի ամբողջ տարածքում: Վերը թվարկվածները տարեցների սոցիալական պաշտպանության համակարգի անքակտելի մաս են կազմում, որոնց չիրականացումը կամ թերի իրականացումը բերում է տարեցների սոցիալական պաշտպանության համակարգում սույն ռազմավարությամբ սահմանված խնդիրների: Ընդունելի է։ Ռազմավարական փաստաթղթի ձևաչափը թույլ չի տալիս նկարագրել բոլոր միջոցառումները մանրամասնությամբ, սակայն կատարվել են համապատասխան ընդհանուր խմբագրումներ Հավելված 2-ում։
14 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 20.07.2020 15:10:11 3.5-ի 39-րդ կետում hաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության համակարգի կարևոր մաս դիտարկել նաև հետևյալը՝  Հաշմանդամության ճանաչման գործող չափորոշիչների համապատասխանություն միջազգային չափորոշիչներին:  Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի իրավական կարգավորումների լիարժեք համապատասխանություն միջազգային չափորոշիչներին,  Հաշմանդամություն ունեցող անձանց համար կենսագործունեության, միջավայրի մատչելիության, զբաղվածության կամ ինքնազբաղվածության, ինքնուրույն և անկախ սոցիալական ներառումն ապահովող իրավական կարգավորումների և դրանցից բխող կիրառական քայլերի լիարժեք ապահովում։ Վերը թվարկվածները hաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության համակարգի անքակտելի մաս են կազմում, որոնց չիրականացումը կամ թերի իրականացումը բերում է վերջիններիս սոցիալական պաշտպանության համակարգում սույն ռազմավարությամբ սահմանված խնդիրների: Ընդունվել է ի գիտություն։ Նախագծի Հավելված 1-ի 3.5-ի 39-րդ կետով սահմանված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության համակարգում գործող սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի խնդիրները, իսկ Հավելված 2-ում՝ այդ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները, որի մեջ որոշ չափով ընդգրկված են նաև առաջարկվող նորմերը (կարիքի գնահատմանն առնչվող նորմեր): Բացի այդ, առաջարկության մեջ ներառված դրույթները սահմանված են գործող իրավական ակտերում, հետևաբար անհարկի կրկնություններից խուսափելու համար, դրանք այս իրավական ակտում չեն գրվել, սակայն գործող իրավական ակտերի փոփոխությունների դեպքում այս դիտարկումները կրկին հաշվի կառնվեն։
15 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 20.07.2020 15:10:11 3.5-ի 40-րդ կետը սկսել երեխաների սոցիալական պաշտպանության համակարգից, ինչպես դա արված է տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում՝ ապահովելով շարադրանքի տրամաբանական շարունակությունը: Ընդունելի է։ Հավելված 1-ում կատարվել է առաջարկված փոփոխությունը։
16 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 20.07.2020 15:10:11 52-րդ կետի 16-րդ ենթակետի «համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտ» ձևակերպումը փոխարինել «համայնքային սոցիալական աշխատանք» ձևակերպմամբ: Ընդունելի է։
17 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 20.07.2020 15:10:11 4) «կարիքների վրա հիմնված իրավունքահենք արդյունավետ սոցիալական ծառայությունների մատուցման ապահովում անձի ողջ կյանքի ընթացքում» մակրոնպատակի 12-րդ կետում ներկայացնել ինչպես է հաշվարկվում աղքատության գիծը: Ընդ որում՝ առաջարկվում է պետական կենսաթոշակների շարունակական բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման հիմքում դնել ոչ թե կենսաթոշակների նվազագույն սահմանի և մեկ անձի հաշվարկով աղքատության գծի համադրումը, այլ արժանապատիվ և բարեկեցիկ ծերացման գաղափարը: Ընդունվել է ի գիտություն։ Քանի որ ռազմավարական փաստաթղթի ձևաչափը և ծավալային սահմանափակումները թույլ չեն տալիս մանրամասն մեթոդաբանություն ներկայացնել, ազքատության գծի հաշվարկման մեթոդը կներկայացվի այլ փաստաթղթերում։ Կենսաթոշակների վերանայման ընթացքում կդիտարկվի նաև այս առաջարկը։
18 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 20.07.2020 15:10:11 5. Ռազմավարության մշտադիտարկման և գնահատման արդյունքային ցուցանիշների 1-ին աղյուսակի առաջին մակրոնպատակի 8-րդ կետի վերջնարդյունքի, այն է՝ «սոցիալական դեպքի վարման ինստիտուտի ամբողջական ներդրում», ձևակերպումը փոխարինել «սոցիալական աշխատանքի ինստիտուտի ամբողջական ներդրում» ձևակերպմամբ: Ընդունելի է։
19 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 20.07.2020 15:10:11 10. Մշտադիտարկում և գնահատում բաժնի 66-րդ կետում մշտադիտարկման և գնահատման աղբյուր դիտարկել նաև տարեցների պաշտպանության ցանցը: Ընդունելի է։
20 Ստելլա Չանդիրյան 20.07.2020 23:38:31 Աշխատանքային իրավունքների եւ օրենսդրության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող արտադատական մարմնի բացակայությունը մի շարք խոչընդոտներ է ստեղծում անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության իրականացման գործընթացում։ Նմանատիպ մարմին էր ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը (2013 թվականի օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը վերակազմակերպվել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության), որն օժտված էր գործատուների կողմից ՀՀ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելու հիմնական գործառույթով։ Հարկ է նկատել, որ աշխատանքային իրավունքների առավել պաշտպանվածության համար հարկ է ստեղծել նմամ արտադատական մարմին կամ գործող տեսչական մարմնին վերապահել այնպիսի լիազորություններ, որոնցով վերջինս, բացի աշխատանքի անվտանգության ապահովման եւ առողջության պահպանության նորմեր պարունակող իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունը, իրավասու լինի նաեւ վերահսկել աշխատանքային իրավունքների պահպանումն ու հանդես գալ որպես այդ իրավունքների խախտումները կանխարգելող արտադատական մարմին: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծով ամրագրված աշխատանքային իրավունքների իրացման պետական երաշխիքների ամբողջական ապահովման կապակցությամբ նախատեսվող գործողությունների շրջանակներում նախատեսել նաեւ աշխատանքային իրավունքների եւ օրենսդրության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող արտադատական մարմնի ստեղծման հարցը։ Ընդունվել է ի գիտություն: Ռազմավարության մի շարք կետերով (այդ թվում՝ 2-րդ հավելվածի 2-րդ վերջնարդյունքի 2-րդ կետով) նախատեսված է աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ գործող վերահսկողական և աշխատանքային օրենսդրության խախտումներին արձագանքող կատարելագործված համակարգի առկայություն:
21 Աիդա Մուրադյան 20.07.2020 23:39:19 Ռազմավարության մեջ անդրադարձ է կատարվում սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության հատվածականության վերացման հարցին, այդուհանդեձ չի նշվում այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն սոցիալական պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու նպատակով: Ինչպես հայտնի է, սոցիալական պաշտպանության ոլորտում դերակատարները տարբեր են՝ պետական և տարածքային կառավարման մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ոչ առևտրային կազմակերպություններ և այլն: Կարևոր է, որ ռազմավարությունը անդրադառնա սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր դերակատարներին՝ սահմանելով յուրաքանչյուրի դերը և տեղը սոցիալական պաշտպանության ոլորտում, ինչպես նաև փոխգործակցությունը: Ընդունվել է ի գիտություն։ Սոցիալական պաշտպանության ոլորտի դերակատարների հետ փոխգործակցությունը դրված է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման հիմքում, որի իրականացման ընթացքոմ հաշվի կառնվի նաև այս դիտարկումը։
22 Աիդա Մուրադյան 20.07.2020 23:46:04 Ռազմավարության մեջ անդրադարձ է կատարվում նաև երեխաների պաշտպանության համակարգի հզորացմանը: Այս տեսանկյունից կարևոր է անդրադառնալ նաև օրենսդրական մակարդակով երեխաների պաշտպանության համակարգի կառուցվածքի հաստատման հարցին: Թեպետ մասնագիտական հանրույթն օգտագործում է այն սահմանումը, որ Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգը եռաստիճան է, հղում անելով խնամակալության և հոգաբարձության մարմիններին, Երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններին և Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին, այդուհանդերձ այլ օղակներում տեղակայցած ծառայությունները ևս զբաղվում են երեխաների պաշտպանության հարցերով (օրինակ սոցիալական աջակցության տարածքային մարմինները) և հաճախ վերածածկ է առաջանում: Ընդունվել է ի գիտություն։ Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի, մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության, հասցեկանության և արդյունավետության բարձրացման նպատակով ԻՍԾ միասնական գրասենյակի ստեղծումը նախատեսում է բոլոր տարածաշրջաններում ունենալ ՀՍԾԿ-ներ, որոնց վերապահված է տեղական ինքնակառավարման մարմինների խնամակալության և հոգաբարձության մարմինների, ինչպես նաև սոցիալական աջակցության տարածքային մարմինների գործառույթները՝ համաձայն ԻՍԾ կանոնադրության, ուստի երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը ենթակա է լրամշակման:
23 Աիդա Մուրադյան 20.07.2020 23:48:30 Առաջարկում եմ ռազմավարության հինգ հիմնական սկզբունքներին ավելացնել վեցերորդը՝ ներառականության սկզբունքը: Ներառականությունը ռազմավարության հինգ հիմնական սկզբունքների բաղադրիչ է, հետևաբար, որպես առանձին սկզբունք, ընդունելի չէ:
24 Աիդա Մուրադյան 20.07.2020 23:55:53 Շատ ողջունելի անդրադարձը նաև համայնքային սոցիալական ծառայություններին: սոցիալական ծառայությունների կայացման տեսանկյունից սա կարևոր ձեռքբերում է: Սոցիալական ծառայությունները պետք է մատուցվեն քաղաքացիներին հնարավորինս մոտ կանգնած մարմնի կողմից և Հայաստանի դեպքում դա համայնքն է: Շատ կարևոր է բացառել վերածածկը համայնքային սոցիալական աշխատողների և տարածքային մարմինների դեպք վարողների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների միջև: Կարևոր է ամրագրել, որ համայնքային ծառայությունները վաղ հայտնաբերման և կանխարգելման բնույթի սոցիալական ծառայություններ են և սոցիալական աշխատողները այս մակարդակում աշխատում են այն դեպքերի հետ, որոնք հնարավոր է լուծել տվյալ համայնքի ռեսուսներով: Այն բոլոր դեպքերը, որոնք պահանջում են մարզային կամ հանրապետական ռեսուրսների մոբիլիզացիա և չեն կարող լուծվել տվյալ համայնքի ռեսուրսներով փոխանցվում են տարածքային մարմիններին: Ընդունելի է։ Կատարվել են համապատասխան խմբագրումներ Հավելված 1-ում։