Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի №456Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի №456Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ


1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 12.12.2018թ. №456Ն որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հուլիսի 1-ը վերակնքել օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը՝ համաձայն նույն որոշմամբ սահմանված նոր օրինակելի ձևի: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ վերոնշյալ պայմանագրերի կնքման գործընթացը ձգձգվում է, ինչը հիմնականում պայմանավորված է պայմանագրերի 7-րդ հավելվածում որոշակի տվյալների լրացման հետ, որի համար անհրաժեշտ է մասնագիտացված և համապատասխան թույլտվություն ունեցող կազմակերպությունների կողմից առևտրային և վերահսկիչ չափիչ տրանսֆորմատորների ստուգաչափման աշխատանքների իրականացում և եզրակացությունների տրամադրում, ուստի ընկերությունը խնդրել է երկարաձգել լիցենզավորված անձանց հետ առուվաճառքի պայմանագրերի վերակնքման ժամկետը մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը:
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Լիցենզավորված անձանց հետ կնքված Էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի վերակնքման ժամկետի երկարաձգում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
4. Ակնկալվող արդյունքը
Լիցենզավորված անձանց հետ վերոնշյալ պայմանագրերի վերակնքման գործընթացի ապահովում։

 

  • Քննարկվել է

    29.06.2020 - 15.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5297

Տպել