««ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
9 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ ․
«5․ Պետական բյուջեի ծախսերում նախատեսվում են նաև համայնքների բյուջեներին հատկացնել անվերադարձ կարգով տրվող մասհանումներ՝ յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից օրենքով սահմանված չափով և կարգով յուրաքանչյուր հաշվետու տարում պետական բյուջե հաշվարկված ռոյալթիի չափի երկու տոկոսից (այսուհետ՝ համայնքային ռոյալթի)։ Սույն հոդվածի իմաստով ռոյալթի վճարող է համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ռոյալթի վճարողները։
6․ Համայնքային ռոյալթին բաշխվում է համայնքների բյուջեների երկաստիճան համակարգով՝ ըստ հետևյալ բանաձևերի․
Ռազդ. = Ռհ x 50%
որտեղ՝
Ռազդ. – տվյալ ռոյալթի վճարողի կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնք(ներ)ին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափ
Ռհ - համայնքային ռոյալթիի տոկոսային չափ (2%):
Ռայլ հ = Ռհ x 50%
որտեղ՝
Ռայլ հ․ – ընդհանուր վերցրած՝ Հայաստանի Հանրապետությունում ռոյալթի վճարողների կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնք(ներ)ին հավասարաչափ բաշխման ենթակա ռոյալթիի չափ
Ռհ - համայնքային ռոյալթիի տոկոսային չափ (2%)
Մասհանումների չափերը որոշվում են` ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ տարվա արդյունքներով պետական բյուջե վճարման ենթակա հաշվեգրված ռոյալթիի հանրագումարից։
7․ Բաշխված համայնքային ռոյալթիի գումարը կարող է ծախսվել այն ուղղություններով, որոնք սահմանվում են կառավարության կողմից՝ բացառելով ։
8․ Սույն հոդվածի 6-րդ մասում նշված բանաձևերով համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիները հանդիսանում են համայնքային բյուջեներին անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ։»։
Հոդված 2. Օրենքի 281-րդ հոդվածի 1․1 մասի բ) կետում «չափերով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված կարգով համայնքներին բաշխվող համայնքային ռոյալթիների» բառերով։
Հոդված 3․ Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել 31 մասով հետևյալ բովանդակությամբ․
«31․ ՀՀ կառավարության որոշմամբ կարող է սահմանվել սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիի ծախսերի մասով հաշվետվության առանձին ձևաչափ։»
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի գ) կետում «կայքում,» բառից հետո լրացնել «իսկ սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիի ծախսերի մասով հաշվետվությունը առանձին հրապարակվում է տվյալ համայնքի և/կամ մարզի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ,» բառերով։
Հոդված 5․
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին:
2․ Կառավարությունը սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված որոշումն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ |
Ա ՍԱՐԳՍՅԱՆ |
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 86-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետի դ․ ենթակետում «վճարներից» բառից հետո լրացնել «և ռոյալթիներից» բառերով։
Հոդված 2․ «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 5) կետից հետո ավելացնել 5.1 կետ հետևյալ բովանդակությամբ՝
«5.1 Հաստատում է ռոյալթիներից գոյացած գումարների ծախսման ծրագրերը և վերահսկում դրանց իրականացումը»:
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ |
Ա ՍԱՐԳՍՅԱՆ |
-
Քննարկվել է
26.06.2020 - 11.07.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 7739
Տպել