Հիշել նախագիծը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Գործողության մեջ դնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի իրավական բնույթի հետևյալ նորմատիվ իրավական ակտը՝

1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի «Տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի մասին» N 127 որոշումը՝ համաձայն հավելվածի:

  1. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

              -ի N   -Ն որոշման

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

ՈՐՈՇՈՒՄ

26 սեպտեմբերի 2017 թվականի

թիվ 127

քաղ. Մոսկվա

 

Տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի մասին

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետի իններորդ պարբերությանը, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 2-րդ հավելվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

  1. Հաստատել տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգը:
  2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի թիվ 39 որոշմամբ հաստատված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի մասով «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Տեղեկատվական փոխգործակցության կանոնների 1-ին կետում՝

երրորդ պարբերությունը հանել.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի մասին» 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 127 որոշումը:»։

  1. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշմամբ հաստատված՝ «Տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման մասին» հիմնադրույթը կիրառվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը տրված համապատասխանության սերտիֆիկատները կամ գրանցված համապատասխանության հայտարարագրերն ուժի մեջ մտնելը՝ շահագրգիռ անձանց միասնական ռեեստրի ազգային մասերից տեղեկությունների պահպանման, հասանելիության և տրամադրման մասով, որի ձևավորումը և վարումն իրականացվում են նշված հիմնադրույթին համապատասխան, ինչպես նաև այդպիսի սերտիֆիկատների և հայտարարագրերի գործողությունը կասեցնելու, վերականգնելու, երկարաձգելու կամ դադարեցնելու վերաբերյալ տեղեկությունների արդիականացման մասով:
  2. Մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարգադրությունն ուժի մեջ մտնելը, որով նախատեսվում է տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի մասով «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելը, համապատասխանության գնահատման փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ազգային մասերից, և նշված փաստաթղթերի գործողության սկզբի ամսաթիվ է համարվում տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ փաստաթղթերը միասնական ռեեստրի ազգային մասի մեջ գրանցելու ամսաթիվը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

 

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 127 որոշմամբ

 

ԿԱՐԳ

տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման

  1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետին համապատասխան, և դրանով սահմանվում են տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի (այսուհետ՝ միասնական ռեեստր) ձևավորման և վարման, տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի, դրանց գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու վերաբերյալ՝ միասնական ռեեստրում պարունակվող տեղեկությունների տրամադրման կանոնները։
  2. Միասնական ռեեստրը ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որի ձևավորումն ու վարումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ) միջոցների օգտագործմամբ՝ Միության անդամ պետությունների լիազորված մարմինների (Հայաստանի Հանրապետությունում` հավատարմագրման ազգային մարմինը) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված մարմիններ, Հանձնաժողով) տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում։
  3. Միասնական ռեեստրում ներառվում են Միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգեր, համապատասխանության սերտիֆիկատներ, համապատասխանության հայտարարագրեր), ինչպես նաև միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ՝ համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի միասնական ցանկում (այսուհետ համապատասխանաբար՝ միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատներ, միասնական ձևով համապատասխանության մասին հայտարարագրեր, միասնական ցանկ) ներառված արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ու համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունները:
  4. Միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումն իրականացվում են Հանձնաժողովի կողմից սույն կարգի 10-13-րդ կետերում նշված միասնական ռեեստրի ազգային մասերից վերցված և լիազորված մարմինների կողմից էլեկտրոնային եղանակով Հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների հիման վրա։
  5. Լիազորված մարմինների կողմից համապատասխանության սերտիֆիկատների, համապատասխանության հայտարարագրերի, միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների և միասնական ձևով համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունների փոխանցումը Հանձնաժողով իրականացվում է ավտոմատ ռեժիմով՝ միասնական ռեեստրի ազգային մասեր այդ տեղեկությունները մուտքագրելու կամ դրանք փոփոխելու ընթացքում:
  6. Միասնական ռեեստրը ձևավորելու, վարելու և օգտագործելու ընթացքում լիազորված մարմինների, ինչպես նաև լիազորված մարմինների և Հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է Միության շրջանակներում համապատասխան ընդհանուր գործընթացն ինտեգրված համակարգի միջոցներով իրագործելու միջոցով։
  7. Միասնական ռեեստրի ազգային մասերի ձևավորումն ու վարումն ապահովվում են լիազորված մարմինների (Հայաստանի Հանրապետությունում` հավատարմագրման ազգային մարմինը) կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
  8. Միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումը ներառում են Հանձնաժողովի կողմից լիազորված մարմիններից համապատասխանության սերտիֆիկատների, համապատասխանության հայտարարագրերի, միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների, միասնական ձևով համապատասխանության հայտարարագրերի, դրանց գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալը, այդ տեղեկությունները միասնական ռեեստրում ներառելը, ինչպես նաև Միության տեղեկատվական պորտալում ավտոմատ ռեժիմով դրանք հրապարակելը։
  9. Անդամ պետություններից մեկի միասնական ռեեստրի ազգային մասից տեղեկությունները տրամադրվում են մեկ այլ անդամ պետության լիազորված մարմնի հարցման հիման վրա՝ ինտեգրված համակարգի օգտագործմամբ։
  10. Համապատասխանության սերտիֆիկատի վերաբերյալ տեղեկությունները ներառվում են միասնական ռեեստրի ազգային մասի մեջ հետևյալ տեղեկատվությունը պարունակող էլեկտրոնային գրառման ձևով՝

ա)    համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը, գործողության ժամկետը (այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) սահմանված չէ գործողության ժամկետը, կատարվում է «սահմանված չէ» գրառումը), այն ձևաթղթի տպագրական համարը, որի վրա ձևակերպված է համապատասխանության սերտիֆիկատը (չի պահանջվում այն դեպքում, երբ համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպված է էլեկտրոնային եղանակով՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան).

բ)     իրավաբանական անձի համար՝ հայտատուի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) այն համարը, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

գ)     իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող դրա մասնաճյուղերի համար՝ արտադրողի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են).

դ)     համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբերվում են), սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և ամսաթիվը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

ե)     սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում).

զ)     սերտիֆիկացման մարմնի փորձագետի (փորձագետ-աուդիտորի) (փորձագետների (փորձագետների-աուդիտորների)) ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում).

է)     արտադրանքի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ՝

արտադրանքի անվանումը և նշագիրը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) և (կամ) արտադրողի կողմից արտադրանքին տրված մեկ այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում).

արտադրանքի անունը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում).

արտադրանքի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնք ապահովվում են դրա նույնականացումը (առկայության դեպքում).

այն փաստաթղթի (փաստաթղթերի) նշագիրը և անվանումը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).

սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրատեսակ)։ Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը։ Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրատեսակի համար՝ արտադրատեսակի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրատեսակի համար նշվում են արտադրանքի խմբաքանակը (այդ թվում՝ դրա չափը) կամ եզակի արտադրանքը նույնականացնող ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները.

ը)     արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.

թ)    այն տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) անվանումը և նշագիրը, որի պահանջներին համապատասխանության նպատակով կատարվել է սերտիֆիկացումը.

ժ)     տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ՝

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում) արձանագրությունները՝ նշելով համարը, ամսաթիվը, Միության՝ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը.

արտադրության վիճակի վերլուծության ակտը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում).

կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, կառավարման համակարգի սերտիֆիկատ տրամադրած՝ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը.

արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած կազմակերպության անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը.

արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած կազմակերպության անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը.

որպես տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց հայտատուի կողմից տրամադրված մյուս փաստաթղթերը.

ժա)  սերտիֆիկացման կիրառված սխեմայի վերաբերյալ տեղեկությունները.

ժբ)   որպես լրացուցիչ տեղեկատվություն համապատասխանության սերտիֆիկատի մեջ ներկայացված հետևյալ տեղեկությունները՝

միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ընդգրկված այն ստանդարտի նշագիրը և անվանումը, որի կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և այդպիսի ստանդարտի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջական ստանդարտի կիրառմամբ (դրանց կիրառման դեպքում).

այլ ստանդարտներ և փաստաթղթեր (դրանց կիրառման դեպքում).

արտադրանքի պահպանման պայմանները և ժամկետը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում).

արտադրանքի պիտանելիության ժամկետը կամ ռեսուրսը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում).

այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).

ժգ)   համապատասխանության սերտիֆիկատի գործողության կարգավիճակը, համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու ամսաթիվը և հիմքը (համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու դեպքում).

ժդ)   համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի (հավելվածների) վերաբերյալ տեղեկությունները (հավելվածի ձևաթղթի տպագրական համարը, հավելվածի թերթերի քանակը (չի պահանջվում այն դեպքում, երբ համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպված է էլեկտրոնային եղանակով՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան)), ինչպես նաև հավելվածի մեջ պարունակվող տեղեկատվությունը (հավելվածի առկայության դեպքում):

  1. Համապատասխանության հայտարարագրի վերաբերյալ տեղեկությունները ներառվում են միասնական ռեեստրի ազգային մասի մեջ հետևյալ տեղեկատվությունը պարունակող էլեկտրոնային գրառման ձևով՝

ա)    համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը, գործողության ժամկետը (այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) սահմանված չէ գործողության ժամկետը, կատարվում է «սահմանված չէ» գրառումը).

բ)     իրավաբանական անձի համար (այսուհետ՝ հայտատու կազմակերպություն)՝ հայտատուի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) այն համարը, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

գ)     հայտատու կազմակերպության ղեկավարի կամ հայտատու կազմակերպության այն անձի պաշտոնը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է համապատասխանության հայտարարագիր ընդունելու համար (նշելով լիազորող փաստաթղթի անվանումն ու վավերապայմանները):

Եթե հայտատուն որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ է, ապա տվյալ տեղեկատվությունը չի նշվում։

դ)     համապատասխանության հայտարարագիրը գրանցած սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբերվում են), համապատասխանության հայտարարագիրը գրանցած լիազորված մարմնի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն կամ լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

ե)     արտադրանքի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ՝

իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող դրա մասնաճյուղերի համար՝ արտադրողի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են).

արտադրանքի նշագիրն ու անվանումը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) և (կամ) արտադրողի կողմից արտադրանքին տրված մեկ այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում).

արտադրանքի անունը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում).

արտադրանքի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնք ապահովվում են դրա նույնականացումը (առկայության դեպքում).

այն փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումն ու նշագիրը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).

ապրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.

հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրատեսակ)։ Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը։ Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրատեսակի համար՝ արտադրատեսակի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրատեսակի համար նշվում են արտադրանքի խմբաքանակը (այդ թվում՝ դրա չափը) կամ եզակի արտադրանքը նույնականացնող ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները.

զ)     այն տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) անվանումը և նշագիրը, որի պահանջներին համապատասխանության նպատակով կատարվել է հայտարարագրումը.

է)     տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ՝

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների (համապատասխանության հայտարարագրման սխեմայով նախատեսված դեպքերում) արձանագրությունները՝ նշելով համարը, ամսաթիվը, փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը, հավատարմագրման վկայագրի (առկայության դեպքում) գրանցման համարը.

կառավարման համակարգի սերտիֆիկատը (համապատասխանության հայտարարագրման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, կառավարման համակարգի սերտիֆիկատ տրամադրած՝ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը.

որպես տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց՝ հայտատուի կողմից տրամադրված այլ փաստաթղթեր.

ը)     համապատասխանության հայտարարագրման կիրառված սխեմայի վերաբերյալ տեղեկությունները.

թ)    որպես լրացուցիչ տեղեկատվություն՝ համապատասխանության հայտարարագրի մեջ ներկայացված հետևյալ տեղեկությունները՝

միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտի նշագիրը և անվանումը, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և այդպիսի ստանդարտի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջական ստանդարտի կիրառմամբ (դրանց կիրառման դեպքում).

այլ ստանդարտներ և փաստաթղթեր (դրանց կիրառման դեպքում).

արտադրանքի պահպանման պայմանները և ժամկետը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում).

արտադրանքի պիտանելիության ժամկետը կամ ռեսուրսը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում).

այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).

ժ)     համապատասխանության հայտարարագրի գործողության կարգավիճակը, համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու ամսաթիվը և հիմքը (համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու դեպքում).

ժա)  տեղեկություններ՝ համապատասխանության հայտարարագրի հավելվածի (հավելվածների) վերաբերյալ (հավելվածի թերթերի քանակը), ինչպես նաև հավելվածի մեջ պարունակվող տեղեկատվությունը (հավելվածի առկայության դեպքում)։

  1. Միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատի վերաբերյալ տեղեկությունները ներառվում են միասնական ռեեստրի ազգային մասի մեջ հետեւյալ տեղեկատվությունը պարունակող էլեկտրոնային գրառման ձեւով՝

ա)    միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը, գործողության ժամկետը, այն ձևաթղթի հաշվառման (անհատական) համարը, որի վրա ձևակերպված է միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատը (չի պահանջվում այն դեպքում, երբ համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպված է միասնական ձևով էլեկտրոնային եղանակով՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան).

բ)     հայտատուի լրիվ անվանումը, որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) կամ բնակության վայրը (անհատ ձեռնարկատիրոջ համար) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (ներառյալ պետության անվանումը), հեռախոսահամարը, ֆաքսը և էլեկտրոնային փոստի հասցեն.

գ)     սերտիֆիկացված արտադրանքն արտադրող կազմակերպության լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (ներառյալ՝ պետության անվանումը), այդ թվում՝ դրա այն մասնաճյուղերի հասցեները, որոնց արտադրանքի վրա տարածվում է միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը.

դ)     միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (ներառյալ՝ պետության անվանումը), սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, հավատարմագրման վկայագրի գրանցման ամսաթիվը, հավատարմագրման վկայագիր տրամադրած հավատարմագրման մարմնի անվանումը.

ե)     սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) անվան սկզբնատառերը և ազգանունը.

զ)     սերտիֆիկացման մարմնի փորձագետ-աուդիտորի (փորձագետի) անվան սկզբնատառերը և ազգանունը.

է)     տեղեկություններ այն արտադրանքի վերաբերյալ, որի համար տրվել է միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատը՝

արտադրանքի լրիվ անվանումը.

արտադրանքի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնք ապահովվում են դրա նույնականացումը (տիպ, մակնիշ, մոդել, ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն).

այն նորմատիվ իրավական ակտերի և (կամ) տեխնիկական նորմատիվ իրավական ակտերի, նորմատիվ փաստաթղթերի նշագրումները, որոնց համապատասխան արտադրվել է արտադրանքը (առկայության դեպքում).

սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրատեսակ)։ Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը։ Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը, երկու դեպքում էլ լրացուցիչ ներկայացվում են ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները.

ը)     ապրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.

թ)    բաժինների (կետերի, ենթակետերի) նշումով այն նորմատիվ փաստաթղթերի նշագրերը, որոնց պահանջներին համապատասխանության համար կատարվել է սերտիֆիկացումը, և որոնք նախատեսված են միասնական ցանկով: Սերտիֆիկացման ընթացքում թույլատրվում է չնշել նորմատիվային փաստաթղթերի բաժինները (կետերը, ենթակետերը) այդ նորմատիվ փաստաթղթերն ամբողջությամբ կիրառելու դեպքում.

ժ)     այն փաստաթղթերի նշագրումները (անվանումները), որոնց հիման վրա տրվում է միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատը: Սերտիֆիկացման սխեմայով պայմանավորված՝ որպես այդպիսի փաստաթղթեր կարող են օգտագործվել՝

Միության՝ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից անցկացված սերտիֆիկացման հետազոտությունների (փորձարկումների) արձանագրությունները.

կառավարման համակարգի սերտիֆիկատը.

արտադրության վիճակի վերլուծության մասին ակտը.

Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ տվյալ արտադրանքի համար նախատեսված և լիազորված մարմինների կամ հաստատությունների կողմից տրված փաստաթղթերը (պետական գրանցման վկայական, անասնաբուժական սերտիֆիկատ, բուսասանիտարական սերտիֆիկատ, հրդեհային անվտանգության սերտիֆիկատ և այլն)՝ նշելով համարը, տրամադրման ամսաթիվը և այլն.

պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող այլ փաստաթղթեր.

ժա)  ապրանքի պահպանության պայմաններն ու ժամկետը, պիտանելիության ժամկետը, արտադրանքը նույնականացնող այլ տեղեկություններ (տվյալները ներկայացվում են ըստ անհրաժեշտության).

ժբ)   միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատի գործողության կարգավիճակը, միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու ամսաթիվը և հիմքը (միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու դեպքում).

ժգ)   տեղեկություններ՝ միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի (հավելվածների) վերաբերյալ (հավելվածի ձևաթղթի հաշվառման համարը, հավելվածի թերթերի քանակը (չի պահանջվում այն դեպքում, երբ հավելվածը ձևակերպված է էլեկտրոնային եղանակով՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան)), ինչպես նաև հավելվածի մեջ պարունակվող տեղեկատվությունը (հավելվածի առկայության դեպքում):

  1. Միասնական ձևով համապատասխանության հայտարարագրի վերաբերյալ տեղեկությունները ներառվում են միասնական ռեեստրի ազգային մասի մեջ հետևալ տեղեկատվությունը պարունակող էլեկտրոնային գրառման ձևով՝

ա)    միասնական ձևով համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, գրանցման ամսաթիվը և գործողության ժամկետը.

բ)     արտադրողի, մատակարարի լրիվ անվանումը կամ այն անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը և հայրանունը, որոնք ընդունել են միասնական ձևով համապատասխանության հայտարարագիրը, գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) կամ բնակության վայրը (անհատ ձեռնարկատիրոջ համար) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (ներառյալ՝ պետության անվանումը), հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, նշված սուբյեկտների՝ որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները.

գ)     արտադրողի լրիվ անվանումը՝ նշելով դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (ներառյալ՝ պետության անվանումը).

դ)     արտադրող կազմակերպության ղեկավարի, մատակարարի պաշտոնը, ազգանունը, անունը և հայրանունը, որոնց անունից ընդունվում է միասնական ձևով համապատասխանության հայտարարագիրը.

ե)     տեղեկություններ այն արտադրանքի վերաբերյալ, որի մասով ընդունվել է միասնական ձևով համապատասխանության հայտարարագիրը՝

արտադրանքի լրիվ անվանումը.

արտադրանքի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնցով ապահովվում է դրա նույնականացումը (տիպ, մակնիշ, մոդել, ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն).

այն նորմատիվ իրավական ակտերի և (կամ) տեխնիկական նորմատիվ իրավական ակտերի, նորմատիվ փաստաթղթերի նշագրումները, որոնց համապատասխան արտադրվել է արտադրանքը (առկայության դեպքում).

հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրատեսակ)։ Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը։ Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը, երկու դեպքում էլ լրացուցիչ ներկայացվում են ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները.

զ)     ապրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.

է)     այն նորմատիվ փաստաթղթերի նշագրերը, որոնց պահանջներին համապատասխանությունը հաստատվում է միասնական ձևով համապատասխանության հայտարարագրով (նշելով նորմատիվ փաստաթղթերի բաժինները (կետերը, ենթակետերը)), և որոնք նախատեսված են միասնական ցանկով: Համապատասխանության հայտարարագրման ընթացքում թույլատրվում է չնշել նորմատիվ փաստաթղթերի բաժինները, (կետերը, ենթակետերը)՝ այդ նորմատիվ փաստաթղթերն ամբողջությամբ կիրառելու դեպքում.

ը)     այն փաստաթղթերի նշագրումները (անվանումները), որոնց հիման վրա ընդունվում է միասնական ձևով համապատասխանության հայտարարագիրը: Որպես այդպիսի փաստաթղթեր կարող են օգտագործվել՝

Միության՝ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից անցկացված՝ պարտադիր պահանջներին համապատասխանությունը հաստատող արտադրանքի փորձարկումների արձանագրությունները.

Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ տվյալ արտադրանքի համար նախատեսված և լիազորված մարմինների, հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից տրված փաստաթղթերը (պետական գրանցման վկայական, անասնաբուժական սերտիֆիկատ, բուսասանիտարական սերտիֆիկատ, հրդեհային անվտանգության սերտիֆիկատ)՝ նշելով համարը, տրամադրման ամսաթիվը և այլն.

պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող այլ փաստաթղթեր.

թ)    միասնական ձևով համապատասխանության հայտարարագիրը գրանցած սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (ներառյալ՝ պետության անվանումը), սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, հավատարմագրման վկայագրի գրանցման ամսաթիվը, հավատարմագրման վկայագիր տրամադրած հավատարմագրման մարմնի անվանումը.

ժ)     միասնական ձևով համապատասխանության հայտարարագրի գործողության կարգավիճակը, միասնական ձևով համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու ամսաթիվը և հիմքը (միասնական ձևով համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու դեպքում).

ժա)  տեղեկություններ՝ միասնական ձևով համապատասխանության հայտարարագրի հավելվածի (հավելվածների) վերաբերյալ (հավելվածի թերթերի քանակը), ինչպես նաև հավելվածի մեջ պարունակվող տեղեկատվությունը (հավելվածի առկայության դեպքում)։

  1. Շահագրգիռ անձանց պահանջով միասնական ռեեստրում պարունակվող տեղեկությունների տրամադրումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից:
  2. Միասնական ռեեստրում պարունակվող տեղեկությունները բաց են ևհանրամատչելի։

 

 

  • Քննարկվել է

    25.06.2020 - 16.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5565

Տպել