Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի թիվ 725-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

­­­­­­­­­­­­__________-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի

N 725-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանելու մասին» N 725-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձն ունի նաև օտարերկրյա պետության կողմից տրված անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված ճամփորդական այլ փաստաթուղթ կամ օտարերկրյա պետության կողմից տրված՝ տվյալ պետությունում բնակության իրավունք տրամադրող և անձը /ինքնությունը/ հավաստող փաստաթուղթ (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ), ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և (կամ) նույնականացման քարտում նրա ազգանվան և անվան անգլերեն գրառումը պետք է համընկնի տվյալ պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթղթում կատարված անգլերեն գրառման հետ: Քաղաքացու կողմից ներկայացված՝ օտարերկրյա պետությունում բնակության իրավունք տվող և անձը /ինքնությունը/ հավաստող փաստաթղթի իսկությունը տվյալ պետությունում հաստատված փաստաթղթի նմուշին համապատասխանության հետ հավաստվում է արտաքին գործերի բնագավառում լիազոր պետական կառավարման մարմնի կողմից տրամադրված նմուշ-օրինակների միջոցով:»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    23.06.2020 - 08.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5649

Տպել