Հիշել նախագիծը

«ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կառավարության որոշման սույն նախագծով նախատեսվում են իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ, որոնք փոխկապակցված են «ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում ամրագրված դրույթների հետ:

  • Քննարկվել է

    21.06.2020 - 07.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 877

Տպել

Առաջարկներ`

Վահրամ Սողոմոնյան

05.07.2020

Լրացուցիչ կարգավորումներ դպրոցի խորհուրդների և տնօրինության թափանցիկ, հաշվետու և մասնակցային աշխատանքի համար՝  Խորհուրդների նիստերի մասին տեղեկատվությունը բաց հայտարարությամբ տեղադրել դպրոցի կայքէջում։ ԾԽ և ՄԽ նիստերին մասնակցության հնարավորություն ստեղծել դպրոցի բոլոր ծնողների, մանկավարժների, ինչպես նաև լիազոր մարմնի և կրթության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։  Ընդունել ԾԽ օրինակելի կանոնադրություն՝ կանոնակարգելու Ծնողական խորհրդի որպես մասնակցային մարմնի արդյունավետ գործունեությունը, օրինակ, քանի որ ներկայումս սահմանված են միայն ծնողական ժողովների հրավիրման ժամկետները (4 և 2), իսկ ծնողական խորհուրդների նիստերի հրավիրման ժամկետները սահմանված չեն։  ԿԽ, ինչպես նաև ԾԽ և ԱԽ անդամների համար կազմակերպել պարբերական վերապատրաստումներ պետական և հասարակական կազմակերպությունների կողմից։  ԿԳՄՍՆ կողմից խորհուրդներում սեփական ներկայացուցիչների և համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպել հետադարձ կապին ծառայող հանդիպում-քննարկումներ՝ լիազոր մարմնի քաղաքականությանը ծանոթացնելու և խորհրդի անդամների կարծիքներին ծանոթանալու համար։

Վահրամ Սողոմոնյան

05.07.2020

Առաջարկվում է ներառել հետևյալ դրույթը․ «Տնօրինությունը իրազեկում է դպրոցի բոլոր խորհուրդների նիստերի մասին և հնարավորություն է ստեղծում ԿԽ անդամների համար դպրոցի ծնողական խորհրդի և մանկավարժական խորհրդի նիստերին դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար։ Տնօրինությունը ապահովում է դպրոցի խորհուրդների և կառավարման խորհրդի միջև տեղեկատվության փոխանակումը։»

Վահրամ Սողոմոնյան

05.07.2020

Առաջարկվում է ներառել հետևյալ դրույթը․ «Դպրոցի կառավարման խորհրդի անդամը՝ իրավունք ունի ծանոթանալ դպրոցի ֆիզիկական պայմաններին, դպրոցի աշխատանքային փաստաթղթերին, հանդիպել դպրոցի մասնակցային խորհուրդների հետ և նախաձեռնություններ ներկայացնել կառավարման խորհրդի նիստին: Դպրոցի տնօրինությունն այդ նպատակով աջակցում է կառավարման խորհրդին:»

Տեսնել ավելին