Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն ,««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ- 240-Ն և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020թ. ապրիլի 16-ի ՀՕ- 229-Ն oրենքների ընդունմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերը նշված օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է նպաստները, այդ թվում` միանվագ վճարվող նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների վճարուն անկանխիկ եղանակով վճարելու համար:

Սահմանվել է, որ միանվագ դրամական վճարների հաշիվը բանկում բացվում է լիազոր մարմնի տված` անձի տվյալների հիման վրա։ Ընդ որում, ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքվող՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Նշված օրենսդրական փոփոխություններին համապատասխան Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանվել են այն գումարները, որոնք վճարվելու են միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրվելու միջոցով: Ընդ որում, որոշման համաձայն՝ այդ գումարները անկանխիկ եղանակով վճարվում են 2020 թվականի հուլիսի 1-ից՝ լիազոր մարմնի (Սոցիալական ապահովության ծառայության) հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով: Այդ ժամկետն առավելագույնը 3 մասով կարող է երկարաձգվել այն դեպքում, երբ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկին անհրաժեշտ է մշակել և ներդնել  այդ պայմանագիրը կատարելու համար ծրագրային ապահովում:

Միաժամանակ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ oրենքով էլ սահմանվել է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը (բացառությամբ ընտանեկան դրամագլխի) վճարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով այն անձի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով, որին նշանակվել է նպաստը։

Հարկ է նաև նկատի ունենալ, որ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 17.04.2020 թ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն ուժը կորցրած են ճանաչվել «Պետական նպաստների մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ մասերը և 26-րդ հոդվածը (ընտանեկան դրամագլխին վերաբերող դրույթները):

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ:

 

  1. Կարգավորման առարկան

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագրի օրինակելի ձևը, քանի որ Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը:

Նախագծով նախատեսվում է նաև, որ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո երեխայի ծննդյան միանվագ նպաստը անկանխիկ եղանակով վճարվելու է լիազոր մարմնի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով: Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը վճարումներն իրականացվելու են գործող պայմանագրերի հիման վրա:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ- 240-Ն օրենքի կիրարկումը:


ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում չկա:

  • Քննարկվել է

    17.06.2020 - 02.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4799

Տպել