Հիշել նախագիծը

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

«      » -------------- 2020թ. N       - Ն

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի «Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանգիր չկնքած զինծառայողների), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների, ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության կարգը և  չափերը սահմանելու մասին» N 1085-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

      1) որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի՝

   ա. 2-րդ ենթակետում «և ուսումնառության տարիների» բառերը փոխարինել «, ուսումնառության տարիների և առաջադիմության» բառերով.

      բ. 3-րդ ենթակետում «երկրների» բառից հետո լրացնել «և առաջադիմության» բառերը.

      2) որոշման 2-րդ հավելվածում՝

      ա. 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «3. Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովությունը, ըստ շնորհված զինվորական կոչումների, ուսումնառության տարիների և առաջադիմության, սահմանվում է.

 

 

 

 

 

                                                                                                                                               (դրամ)

 

NN

ը/կ

Ամսական չափերը

Ըստ կուրսանտին շնորհված զինվորական կոչման

Ըստ ուսումնառության

տարիների

 

 

Ըստ առաջադիմության (5-րդ կետի պայմանն ապահովելու դեպքում)

 

1-ին տարի

2-րդ տարի

3-րդ տարի

4-րդ տարի

5-րդ տարի

1.

ավագ

27 100

28 300

29 500

30 700

31 900

10 000

2.

ավագ սերժանտ

23 200

24 400

25 600

26 800

28 000

10 000

3.

սերժանտ

19 400

20 600

21 800

23 000

24 200

10 000

4.

կրտսեր սերժանտ

15 500

16 700

17 900

19 100

20 300

10 000

5.

եֆրեյտոր

11 600

12 800

14 000

15 200

16 400

10 000

6.

շարքային

5 300

7 100

9 500

11 300

13 100

10 000

 

  1. Օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովությունը, ըստ ուսումնառության երկրների և առաջադիմության, սահմանվում է.

                                                                                                           (դրամ)

 

Ամսական չափերը

Ըստ ուսումնառության երկրների

 

 

Ըստ առաջադիմության

(5-րդ կետի պայմանն ապահովելու դեպքում)

 

Ռուսաստանի Դաշնություն

 

Այլ օտարերկրյա պետություններ

10 000

100 000

10 000

».

 

     բ. լրացնել 5-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

     «5. Առաջադիմության համար դրամական ապահովությունը հաշվարկվում է կիսամյակային և (կամ) հաջորդ կուրս փոխադրվելու գնահատման արդյունքներով՝ կուրսանտի միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ռազմաուսումնական հաստատությունում սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը կազմելու դեպքում: Առաջադիմության համար դրամական ապահովությունը հաշվարկվում է գնահատված կիսամյակին և (կամ) հաջորդ կուրս փոխադրվելու քննություններին հաջորդող կիսամյակի ընթացքում:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:
  • Քննարկվել է

    10.06.2020 - 25.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4899

Տպել

Առաջարկներ`

Ռոման Հակոբյան

24.06.2020

Ողջունում եմ նախագծի հեղինակներին։ Սա ևս մի խթան կհանդիսանա կուրսանտների կողմից առաջադիմության ցուցանիշն բարձրացնելու համար։

Տեսնել ավելին