Հիշել նախագիծը

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 

 

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

 

ՙ       ՚ ----------- 2020 թվականի N       -Ն

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ

22-Ի N 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները.

     1) որոշումը լրացնել 2.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

     «2.1. Պայմանագրային զինծառայողին փոխհատուցվում է նաև բնակելի տարածություն վարձակալության պայմանագրի նոտարական հաստատման և (կամ) իրավունքի պետական գրանցման համար պայմանագրային զինծառայողի կողմից վճարված գումարը:».

     2) որոշման հավելվածում՝

     ա. 9-րդ կետի 6-րդ ենթակետում «պատճենը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բնակելի տարածություն վարձակալության պայմանագրի նոտարական հաստատման և (կամ) իրավունքի պետական գրանցման համար գումարի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը».

     բ. 12-րդ կետում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

     «Սույն կետի համաձայն կատարվող առաջին վճարման հետ միաժամանակ շահառուի հաշվեհամարին փոխանցվում է նաև բնակելի տարածություն վարձակալության պայմանագրի նոտարական հաստատման և (կամ) իրավունքի պետական գրանցման համար շահառուի կողմից վճարված գումարը՝ վճարումը հաստատող փաստաթղթում նշված չափով:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    10.06.2020 - 25.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5864

Տպել