ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 179-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N - Ն
ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 179-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, ինչպես նաև Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ա. ենթակետը և հաշվի առնելով բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների բազմազանությունը, օգտագործման ծավալները, մարդու կյանքի, առողջության վրա դրանց ազդեցության ռիսկի աստիճանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածի VIII-րդ գլխով սահմանված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկի հրապարակումը:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 179-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-երորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
-ի N -Ն որոշման
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ
ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
- Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային ծածկագրերին համապատասխան, հետևյալ պողպատե արտադրանքների վրա՝
|
բետոնի ամրանավորման համար օգտագործվող ձողեր՝ ածխածնային պողպատից, շիկագլոցված, պարբերական տրամատով |
7214 99 |
|
բետոնի ամրանավորման համար օգտագործվող ձողեր՝ ածխածնային պողպատից, շիկագլոցված, կլոր հատվածքի, ազատ կծկած կաժերով, 14 մմ-ից պակաս տրամագծով |
7213 91 100 |
|
մետաղալար ածխածնային պողպատից՝ չպատված և չողորկված, մինչև 0,25 % և 0,6 % կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող |
7217 10 |
|
առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով ամրանային ճոպան |
7312 10 610: |
- Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների (այսուհետ՝ պողպատե արտադրանքներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
- Պողպատե արտադրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման: ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները՝
պողպատե մետաղալար՝ ազատ կծկած կաժերով մատակարարվող հարթ կամ պարբերական տրամատի ամրանային պողպատ,
ամրանային ձողեր՝ ուղղաձիգ ձողերի տեսքով մատակարարվող հարթ կամ պարբերական տրամատի ամրանային պողպատ,
7-ամրանային ճոպան (K7)՝ մեկ կենտրոնական ուղղաձիգ մետաղալարի շուրջը մեկ շարքով հյուսված պարուրաձև 6 մետաղալարից բաղկացած ամրանային տարր,
հոսունության պայմանական սահման, s0,2 Ն/մմ2՝ լարում, որի ազդեցությամբ պայմանական - ակնթարթային պլաստիկ (մնացորդային) դեֆորմացիան հասնում է 0,2 տոկոսի,
հոսունության ֆիզիկական սահման, sm, Ն/մմ2՝ ամենացածր լարում, որի ժամանակ դեֆորմացիան տեղի է ունենում առանց բեռնվածքի նկատելի ավելացման,
խզման ժամանակավոր դիմադրություն, sn,Ն/ մմ2՝ խզումից առաջ ամենամեծ բեռնվածքին համապատասխանող լարում,
հարաբերական երկարացում խզումից հետո, d5, d10, d100 և այլն, %՝ նմուշի այն սահմանների միջև ընկած հաշվարկային երկարության փոփոխությունը նմուշի սկզբնական երկարության նկատմամբ, որի սահմաններում տեղի է ունեցել խզում,
հարաբերական հավասարաչափ երկարացում, dr % սկզբնական 50 կամ 100 մմ երկարության հանդեպ նմուշի հաշվարկային երկարության փոփոխություն խզման տեղը չընդգրկող հատվածում,
հարաբերական երկարացում խզումից առաջ, d n(Agt),%՝ նմուշի հաշվարկային երկարության փոփոխությունն առավելագույն լարման ժամանակ,
ամրանային պողպատի դաս՝ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների որակի հիմնական ցուցանիշ, որը համապատասխանում է ֆիզիկական կամ պայմանական հոսունության սահմանի նշանակությանը:
Ըստ ձգման ամրության` ամրանային պողպատի դասը նշագրվում է՝
ա) RB, A` շիկագլոցված և AT ջերմամեխանիկորեն ամրացված 3-80 մմ տրամագծով ամրանային ձողերի համար, որոնք պատրաստվում են հետևյալ դասերով`
A 240 C ՝ հարթ տրամատով,
A 300 C, A 400, RB 400 W, A 400 C, AT 400 ,AT 400C ,RB 500 W, A 500 C,A500 ,RB500 , AT 500 , A 600, AT 600, A 600 C, AT 600 C, A 600 K, AT 600 K, A 800, AT 800, A 800 K, AT 800 K, A 1000, AT 1000, AT 1000 K և AT 1200՝ պարբերական տրամատով,
1030, 1080, 1180 և 1230 ՝ հարթ և պարբերական տրամատով:
Ըստ կիրառման հատկությունների` ամրանային ձողերը բաժանվում են՝
1) եռակցվող՝ W և C ինդեքսներով,
2) կոռոզիոն ճաքճքման հանդեպ կայունության պահանջ (K ինդեքսով),
3) ոչ եռակցվող՝ առանց W և C ինդեքսների,
4) ոչ կայուն կոռոզային ճաքճքման հանդեպ՝ առանց K ինդեքսի,
5) ջերմամեխանիկորեն ամրացված՝ ինդեքս T.
6/ Aп-ամրանային ձող պարբերական տրանատով նախատեսված ե/բ կոնստրուկցիաների նախալարման համար.
բ) B, Bp` սառը դեֆորմացված 3-12 մմ տրամագծով պողպատե մետաղալարի համար, որը պատրաստվում է՝
B՝ հարթ տրամատով՝ B 500, B 1100, B 1200, B 1300, B 1400, B 1500,
Bp՝ պարբերական տրամատով՝ Bp 500, Bp 1100, Bp 1200, Bp 1300, Bp 1400, Bp 1500.
գ) K - 6-15 մմ տրամագծով ամրանային ճոպանների համար՝ K7-1400, K7-1500,
ածխածնային համարժեք, CЭ՝ պողպատի եռակցելիության պայմանական ցուցանիշ, որն արտահայտված է ածխածնի և ածխածնի պարունակությանը բերված, պողպատում լեգիրացնող տարրերի զանգվածային մասերի գումարի տեսքով,
խմբաքանակ` միևնույն ձուլվածքից պատրաստված՝ նույն դասի, նույն անվանական տրամագծի և նույն արտադրողի կողմից արտադրվող պողպատե արտադրանքի որոշակի քանակ,
եռակցված ամրանային պատրաստվածքներ՝ բետոնի ամրանավորման համար նախատեսված ամրանային ցանցեր, ամրանային կմախքներ, ամրանի առանձին ձողեր` եռակցված կցվանքով միացումներով ձողի երկայնքով,
ծառայողական բնութագրեր՝ ամրանային ձողերի որակական բնութագրեր, որոնք արտահայտվում են շահագործման և վերամշակման գործընթացներում:
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
- Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա պողպատե արտադրանքների ներմուծումն ու իրացումն առանց համապատասխանության գնահատման:
- Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքները պետք է ուղեկցվեն հայերեն մակնշմամբ, համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով: ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Բետոնի ամրանավորման համար օգտագործվող՝ ածխածնային պողպատից, շիկագլոցված, պարբերական տրամատով և կլոր հատվածքի, ազատ կծկած կաժերով, 14 մմ-ից պակաս տրամագծով ձողերի (այսուհետ՝ ամրանային ձողեր) մեխանիկական ցուցանիշներն առաքման վիճակում պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված նորմերին: Բետոնի նախալարման համար օգտագործվող A 600 և բարձր դասի ամրանային ձողերի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված նորմերին՝ մինչև աղյուսակում նշված ջերմաստիճանը` էլեկտրատաքացումից հետո:
Աղյուսակ N 1
|
Ամրանա-յին պող-պատի |
Էլեկտրա-տաքաց-ման ջերմաս-տիճանը, 0C |
Խզման ժամա-նակավոր դիմա-դրությունը, sB , |
Հոսունու-թյան պայմա-նական (ֆիզիկա-կան) սահմանը, |
Հարաբերական երկարացումը, % |
Ծռման փորձարկում` սառը վիճակում, ծռման անկյունը, աստիճանը |
Կալակի տրամա- |
||
|
d5 |
dp |
Agt |
||||||
|
ոչ պակաս |
||||||||
|
A 240 C |
370 |
240 |
25 |
|
2,5 |
180 |
2 xd |
|
|
A 300 C |
|
490 |
290 |
19 |
- |
2,5 |
180 |
3 xd |
|
A 400 |
|
590 |
400 |
16 |
|
2,5 |
90 |
3 xd |
|
RB 400W |
|
500 |
400 |
14 |
|
2,5 |
90 |
3xd |
|
А 400C |
|
500 |
400 |
14 |
|
2,5 |
90 |
3xd |
|
A т400 |
|
500 |
400 |
14 |
|
2,5 |
90 |
3xd |
|
A т400C |
|
500 |
400 |
14 |
|
2,5 |
90 |
3xd |
|
A 500 |
|
600 |
500 |
14 |
|
2,5 |
90 |
3xd |
|
RB 500 |
|
600 |
500 |
14 |
|
2,5 |
90 |
3xd |
|
A500C |
|
600 |
500 |
14 |
|
2,5 |
90 |
3xd |
|
B500W |
|
600 |
500 |
14 |
|
2,5 |
90 |
3xd |
|
Aт500 |
|
600 |
500 |
14 |
|
2,5 |
90 |
3xd |
|
Aт500C |
|
600 |
500 |
14 |
|
2,5 |
90 |
3xd |
|
A 600 |
400 |
800 |
600 |
12 |
4 |
2,5 |
45 |
5 xd |
|
A 800 |
400 |
1000 |
800 |
8 |
2 |
3,5 |
45 |
5 xd |
|
A 1000 |
450 |
1250 |
1000 |
7 |
2 |
3,5 |
45 |
5 xd |
|
AT 1200 |
450 |
1450 |
1200 |
6 |
2 |
3,5 |
45 |
5 xd |
|
1030 |
- |
1030 |
835 |
- |
- |
3,5 |
- |
- |
Տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակում 1030, 1080, 1180 և 1230 ամրանային պողպատի դասերը ներկայացված են ըստ խզման ժամանակավոր դիմադրության:
- Մեխանիկական փորձարկումների արդյունքները չպետք է պակաս լինեն սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված մեխանիկական ցուցանիշներից:
- Ամրանային ձողերի յուրաքանչյուր փորձարկման նմուշի համար խզման ժամանակավոր դիմադրության հարաբերությունը հոսունության ֆիզիկական սահմանի նկատմամբ պետք է լինի 1,03 գործակցից ոչ պակաս:
- A 400 C, A 500 C և A 600 C դասերի ամրանային ձողերի համար թույլատրվում է սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված խզման ժամանակավոր դիմադրության ցուցանիշների նվազեցում՝ ոչ ավելի, քան 50 Ն/մմ2-ով՝այն դեպքում, երբ հարաբերական երկարացումը խզումից հետո (d5) ավելանում է 2 տոկոսով, և հարաբերական հավասարաչափ երկարացումը (dp)՝ 1 տոկոսով:
- A 400 C, A 500 C և A 600 C դասերի ամրանայինպողպատիխզման ժամանակավոր դիմադրությունը չպետք է գերազանցի սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված նորմերից 300 Ն/ մմ2-ից ավելի:
- Սպառողի և արտադրողի փոխհամաձայնությամբ A 800, AT800, A 1000, AT1000, AT 1200, 1030, 1080, 1180 և 1230 դասերի ամրանային պողպատի ռելաքսացիան, խզման ժամանակավոր դիմադրությանը համապատասխանող առավելագույն ուժի 70 տոկոսը կազմող ելքային բեռնվածքի դեպքում չպետք է գերազանցի 4 տոկոսը` 1000 ժամ լարման տակ պահպանումից հետո:
- Սպառողի և արտադրողի փոխհամաձայնությամբ` AT800, AT1000 և AT 1200, 1030, 1080 և 1230 դասերի ամրանային պողպատը պետք է դիմանա անվանական ձգման ամրության սահմանի 70 տոկոսը կազմող լարման ազդեցությանը` 2000000 ցիկլ` առանց քայքայման: Հարթ տրամատով ամրանային ձողերի համար լարման միջակայքը պետք է կազմի 245 Ն/ մմ2, իսկ պարբերական տրամատով ամրանային ձողերի համար՝ 195 Ն/մմ2:
- Ամրանային ձողերի մեխանիկական ցուցանիշները (sB,s0,2,sT) պետք է որոշվեն` հաշվի առնելով դրանց փոփոխականությունը գլխավոր համախմբվածքում և յուրաքանչյուր ձուլվածք-խմբաքանակում` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված՝ պողպատ շիկագլոցված երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանավորման համար ստանդարտով սահմանված գլոցվածքի մեխանիկական հատկությունների ամրության բնութագրերի վիճակագրական ցուցանիշների որոշման մեթոդական պահանջներին համապատասխան: Արտադրողի և սպառողի համաձայնությամբ` մեխանիկական հատկությունները որոշվում են որպես բնորոշ արժեքների գնահատում:
- Պատրաստի ամրանային ձողերում քիմիական տարրերի զանգվածային մասերը պետք է համապատասխանեն N 2 աղյուսակով և սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 2
|
Ամրանային պողպատի դասը |
Քիմիական տարրերի զանգվածային մասը, %, ոչ ավելի |
||||||||||||||
|
C |
Si |
Mn |
P |
S |
N |
Cu |
As |
||||||||
|
A 240 C |
0, 24 |
0,05-0,30 |
0,65 |
0, 050 |
0, 050 |
0, 012 |
0,30 /0,30/ |
0,08 /0,08/ |
|||||||
|
A 400 |
(0,22-0,39) |
0,90 |
0,9-1,7 |
0,045 |
0,045 |
- |
0,35 |
- |
|||||||
|
RB 400 W |
0,24 |
0,65 |
1,7 |
0,055 |
0,055 |
0,013 |
0.35 |
- |
|||||||
|
A 500 |
0,30 |
0,9 |
1,7 |
0,05 |
0,05 |
0,013 |
0,35 |
- |
|||||||
|
A500C RB500W Aт500 Aт500C |
0,34 |
0,6-2,5 |
1,7 |
0,05 |
0,05 |
- |
0,35 |
- |
|||||||
|
A600 Aт600 Ат600C A600K Aт600K A800 Aт800 А800К Ат800К А1000 Ат1000 Aт1000К |
0.34 |
2.40 |
0.6-2.4 |
0.04 |
0.04 |
0.012 |
- |
0.08 |
|||||||
|
А800 Ат800К А1000 |
0.34 |
2.40 |
2.30 |
0.040 |
0.040 |
0.012 |
- |
0.08 |
|||||||
|
Ат1200 |
034 |
2.40 |
0.6-1.1 |
0.04 |
0.04 |
0.012 |
- |
0.08 |
|||||||
|
1030 1080 1180 1320 |
-
|
- |
- |
0.04 |
0.04 |
- |
- |
- |
|||||||
- Եռակցելի ամրանային ձողերի համար մնացորդային տարրերի (քրոմ, պղինձ, նիկել) զանգվածային մասը պետք է լինի 0,3 տոկոսից ոչ ավելի` յուրաքանչյուր տարրի համար:
- Ամրանային ձողերը համարվում են կայուն` կոռոզային ճաքճքման հանդեպ, եթե ազոտական թթվի կալցիումական աղի 600 զանգվածային բաժնեմասից, ազոտական թթվի ամոնիումի 50 զանգվածային բաժնեմասից և ջրի 350 զանգվածային բաժնեմասից բաղկացած՝ 98-10000C ջերմաստիճանի նիտրատային լուծույթում և 0,9 sB համարժեք լարման տակ փորձարկվող նմուշների՝ մինչև կոռոզային ճաքճքման հետևանքով քայքայման ժամանակը կազմում է 100 ժամից ոչ պակաս:
- 25 մմ-ից բարձր տրամագծով ամրանային ձողերի համար սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված մեխանիկական հատկությունների նորմերի և ծառայողական բնութագրերի պահպանման դեպքում ածխածնի զանգվածային մասի ավելացումը մինչև 0,37 տոկոս` չի համարվում խոտանային հատկանիշ:
- Ածխածնային պողպատից՝ չպատված և չողորկված, մինչև 0,25 տոկոս զանգվածային մասով ածխածին պարունակող, այդ թվում` B և Bp ամրանային դասերի պողպատե մետաղալարի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 3, քիմիական ցուցանիշները՝ N 4 աղյուսակներով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 3
|
Անվանա-կան տրամա-գիծը, dH, մմ |
Խզման ժամանա-կավոր դիմադրու-թյունը, sB |
Հոսունության ֆիզիկական սահմանը, |
Հարաբերական երկարացումը խզումից հետո, d5, % |
Ծռման փորձարկում` սառը վիճակում, ծռման անկյունը, աստիճանը |
Կալակի |
|
|
Ն/մմ3 |
|
|||||
|
ոչ պակաս |
|
|||||
|
4 - 12 |
550 |
500 |
12 |
160 - 180 |
3 - 4 dH |
|
Աղյուսակ N 4
|
Քիմիական տարրերի զանգվածային մասը, %, ոչ ավելի |
CЭ |
|||||
|
C |
Si |
Mn |
P |
S |
N |
|
|
0,24 |
0,65 |
1,70 |
0,055 |
0,055 |
0,013 |
0,52 |
- Ածխածնային պողպատից՝ չպատված և չողորկված, 0,6 տոկոս կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող մետաղալարի (այսուհետ՝ պողպատե մետաղալար) մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 5 աղյուսակով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 5
|
Անվանա-կան տրամա-գիծը, dH, մմ |
Հոսունության պայմանական սահմանը,s0.2 |
Խզման ժամանա-կավոր դիմադրությունը,sB |
Հարաբերական երկարացումը, % |
Կալակի տրամագիծը` 1800 անկյան ծռման փորձարկման ժամանակ |
Հետծռումների թիվը` d=30 մմ կալակի դեպքում |
||
|
Ն/մմ2 |
d100 |
Agt |
հարթ տրա-մատի համար |
պարբերական տրամատի համար |
|||
|
ոչ պակաս |
|||||||
|
(3) |
(1500) |
(1780) |
(4) |
3,5 |
5 di |
(9) |
(8) |
|
4 |
1500 |
1770 |
- |
3,5 |
5 di |
4 |
3 |
|
5 |
1500 |
1770 |
- |
3,5 |
5 di |
4 |
3 |
|
6 |
1500 |
1770 |
- |
3,5 |
5 di |
4 |
3 |
|
7 |
1420 |
1670 |
- |
3,5 |
5 di |
4 |
3 |
|
8 |
1420 |
1670 |
- |
3,5 |
5 di |
4 |
3 |
|
9 |
1200 |
1470 |
- |
3,5 |
5 di |
4 |
3 |
|
10 |
1280 |
1570 |
- |
3,5 |
5 di |
4 |
3 |
|
12 |
1290 |
1570 |
- |
3,5 |
5 di |
4 |
3 |
- Պողպատե մետաղալարի ռելաքսացիան 70 տոկոս խզման փաստացի ուժի ելքային բեռնվածքի դեպքում չպետք է գերազանցի 2,5 տոկոսը` 1000 ժամ լարման տակ պահպանումից հետո:
- Արտադրողի և սպառողի փոխհամաձայնությամբ` ծռման փորձը կարող է փոխարինվել ծռում-հետծռում փորձով՝ պողպատի հնեցման հակման հատկությունները հաստատելու համար: Պողպատե արտադրանքների ծռման-հետծռման փորձարկումներից հետո փորձարկված նմուշներից ոչ մեկը չպետք է ունենա անզեն աչքին տեսանելի ջարդվածքներ կամ ճաքեր:
- Առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով 7-լարանի ամրանային ճոպանի (այսուհետ՝ ամրանային ճոպան) մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 6 աղյուսակով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 6
|
Տրամագիծը, d, մմ |
Հոսունության պայմանական սահմանը, s 0,2 |
Խզման ժամանակավոր դիմադրությունը, sB |
Հարա-բերա- |
Ռելաքսացիան՝ փաստացի խզման ուժի 70 տոկոսը կազմող ելքային բեռնվածքի 1000 ժ ազդեցությունից, ըստ ամրանաճոպանների պատրաստման ձևի, % |
||
|
պայմա- |
անվա- |
Ն/ մմ2 |
բացթողմամբ |
լարման տակ բացթողմամբ |
||
|
ոչ պակաս |
ոչ ավելի |
|||||
|
(6) |
(6, 20) |
(1500) |
(1770) |
(4) |
8 |
2,5 |
|
- |
9,3 |
1460 |
1720 |
3,5 |
||
|
- |
10, 8 |
1460 |
1720 |
3,5 |
||
|
(12) |
12, 4 |
1460 |
1720 |
3,5 |
||
|
(15) |
15, 2 |
1580 |
1860 |
3,5 |
||
- Պողպատե մետաղալարը և ամրանային ճոպանը պետք է դիմանան անվանական ձգման ամրության սահմանի 70 տոկոսը կազմող լարման ազդեցությանը` 2000000 ցիկլ՝ առանց քայքայման`
ա) պողպատե մետաղալարի համար լարման միջակայքը պետք է կազմի՝ հարթ տրամատով պողպատե մետաղալարերի համար՝ 200 Ն/մմ2, իսկ պարբերական տրամատով պողպատե մետաղալարերի համար՝ 180 Ն/ մմ2.
բ) ամրանային ճոպանի համար լարման միջակայքը պետք է կազմի 195 Ն/ մմ2:
- Պողպատե արտադրանքների մակերևույթի վրա չպետք է լինեն կեղևանքներ, գլոցածալքեր, փչուկներ և այլ տեսակի մետաղի գլոցման արատներ, որոնք կարող են խոչընդոտել դրանց օգտագործումը:
- 26. Ամրանի տրամաչափի, կտրվածքի մակերեսի, հարթ և պարբերական պրոֆիլի ամրանային պողպատի 1մ երկարության քաշի, ինչպես նաև պարբերական պրոֆիլների համար քաշի թույլատրելի շեղումների ցուցանիշները պետք է համապատասխանեն N 7 աղյուսակով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 7
|
Անվանական տրամագիծը,մմ |
Կտրվածքի տրամագիծը,մմ2 |
1 մ ե ր կ ա ր ութ յա ն ք ա շ ը |
|
|
Անվանական քաշը,կգ |
Թույլատրելի շեղում |
||
|
6 |
0.283 |
0.222 |
+9.0 |
|
8 |
0.503 |
0.395 |
-7.0 |
|
10 |
0.785 |
0.617 |
+5.0 -6.0 |
|
12 |
1.131 |
0.888 |
|
|
14 |
1.540 |
1.210 |
|
|
16 |
2.010 |
1.580 |
+3.0 -5.0 |
|
18 |
2.540 |
2.000 |
|
|
20 |
3.140 |
2.470 |
|
|
22 |
3.800 |
2.980 |
|
|
25 |
4.910 |
3.850 |
|
|
28 |
6.160 |
4.830 |
|
|
32 |
8.040 |
6.310 |
+3.0 -4.0 |
|
36 |
10.180 |
7.990 |
|
|
40 |
12.570 |
9.870 |
|
|
45 |
15.000 |
12.480 |
|
|
50 |
19.630 |
15.410 |
+2.0 -4.0 |
|
55 |
23.760 |
18.650 |
|
|
60 |
28.270 |
22.190 |
|
|
70 |
38.480 |
30.210 |
|
|
80 |
50.270 |
39.460 |
|
Մակնշումը
- Պողպատե արտադրանքների յուրաքանչյուր կապի կամ կաժի վրա, 2-3 մ հեռավորությամբ, դրոշմատպման մեթոդով հստակ, պարզ և դյուրընթեռնելի պետք է մակնշված լինեն հետևյալ տվյալները`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (առկայության դեպքում),
բ) ամրանային պողպատի դասը, որից պատրաստվել է արտադրանքը, մակնիշը, տրամագիծը,
գ) արտադրման տարեթիվը, ամիսը,
դ) խմբաքանակի համարը, զանգվածը,
ե) համապատասխանության հավաստման վերաբերյալ տեղեկատվությունը:
Արտադրողի և սպառողի փոխհամաձայնությամբ` ներկապատման միջոցով կատարվում է լրացուցիչ գունավոր մակնշում: Գունավոր մակնշումը կատարվում է կապերի ճակատային մասում:
- Յուրաքանչյուր ամրանային ձող պետք է ունենա արտադրող կազմակերպության անվանումը և ամրանի մակնիշը, գլոցվածքային մակնշում՝ ոչ ավելի քան 1.5 մետր հեռավորությամբ։»:
- Կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների վրա ամրակցվում են 2 պիտակ, իսկ արտադրողի և սպառողի փոխհամաձայնության դեպքում՝ մեկ պիտակ: Կաժերով մատակարարված պողպատե արտադրանքների վրա ամրակցվում է մեկ պիտակ:
Փաթեթավորումը, փոխադրումը և պահումը
- Պողպատե արտադրանքները փաթեթավորվում են կապերի կամ կաժերի ձևով՝ ամրացնելով մետաղալարով կամ մետաղյա ժապավեններով, որոնք կապահովեն պողպատե արտադրանքների պահպանվածությունը՝ դրանց պահման և փոխադրման ժամանակ:
- Կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար փաթեթվածքի զանգվածը չպետք է գերազանցի 15000 կգ-ն, իսկ կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար՝ 3000 կգ-ն:
- Կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքները պետք է կապվեն 2 հանդիպակաց կապով, իսկ կաժերի կապերը պետք է ամրացվեն 2 կամ 3 լրացուցիչ կապով:
- Յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի ապրանքաուղեկից փաստաթղթով, որում պետք է նշված լինեն հետևյալ տվյալները՝
ա) արտադրող կազմակերպության անվանումը, ապրանքային նշանը և հասցեն,
բ) սպառողի անվանումը,
գ) պատվերի համարը, փոխադրամիջոցի համարանիշը,
դ) որակի փաստաթղթի ձևակերպման ամսաթիվը,
ե) պողպատի մակնիշը, ամրության դասը,
զ) ձուլվածքի կամ խմբաքանակի համարը,
է) պողպատե արտադրանքի անվանումը, չափերը, տեղերի քանակը և ընդհանուր զանգվածը, տեղեկություններ հատկությունների, մակերևույթի որակի, նշանակության մասին և արտադրանքի նորմատիվ փաստաթղթերով նախատեսված այլ պահանջներ,
ը) նորմատիվ փաստաթղթի համարը, համապատասխանության գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը, համապատասխանության ազգային նշանը և նորմատիվ փաստաթղթի նշումը, որի համաձայն արտադրվել է արտադրանքը
թ) պողպատի քիմիական կազմը` պատրաստի արտադրանքում կամ ձուլվածքի նմուշով,
ժ) պողպատե արտադրանքի մեխանիկական հատկությունները,
ժա) որակի տեխնիկական հսկողության դրոշմը:
- Խմբաքանակի զանգվածը չպետք է գերազանցի 70 տոննան: Պողպատե արտադրանքների արտահանման դեպքում խմբաքանակի չափը սահմանվում է միջազգային պայմանագրի դրույթներին համապատասխան:
- Ամրանային ձողերն ամրացվում են ոչ պակաս 4-6 տեղից` այնպես, որ ամրացման տեղերի հեռավորությունը լինի 2-3 մ:
- Փաթեթավորված պողպատե արտադրանքները փոխադրվում են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով՝ ըստ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցով բեռների փոխադրման կանոնների:
- Փաթեթավորված վիճակում պողպատե արտադրանքները պետք է պահվեն և դարսվեն դարսակաշարերով՝ հատակից 80-100 մմ բարձրությամբ՝ փակ կամ մթնոլորտային ուղղակի ազդեցությունները բացառող տարածքում:
Եռակցված ամրանային պատրաստվածքների հավաքման վերաբերյալ ցուցումները
- Կախված ամրանային պողպատի դասից` եռակցելի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի CЭմեծությունը պետք է լինի՝
A 240 C, A 300 C, RB 400 W և A 400 C դասերի համար՝ 0,30-0,52 %,
RB 500 W և A 500 C դասերի համար՝ 0,35-0,52 %,
A 600 C դասի համար՝ 0,40-0,65 % :
32 մմ-ից ավելի տրամագծով RB 400 W և RB 500 W ամրանային պողպատի դասերի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի CЭ մեծությունը պետք է լինի 0,57 տոկոսից ոչ ավելի:
- Ածխածնային համարժեքի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
|
Cý |
= |
C |
+ |
Mn |
+ |
(Cr+V+Mo) |
+ |
(Cu+Ni) , |
|
6 |
5 |
15 |
որտեղ C, Mn, Cr, V, Mo, Cu, Ni և Si-ն ածխածնի, մանգանի, քրոմի, վանադիումի, մոլիբդենի, պղնձի, նիկելի և սիլիցիումի փաստացի զանգվածային մասերն են պողպատում՝ տոկոսային հարաբերությամբ:
Մանգանով լեգիրացված պողպատե գլոցվածքի համար ածխածնային համարժեքի մեծությունը թույլատրվում է հաշվարկել հետևյալ բանաձևով`
|
|
Cý |
= |
C |
+ |
Mn |
+ |
Si , |
|
8 |
7 |
որտեղ Si- մանգանի զանգվածային մասն է պողպատում՝ տոկոսային հարաբերությամբ:
- Ամրանային ձողերի եռակցելիությունը և կայունությունը կոռոզային ճաքճքման հանդեպ պետք է ապահովված լինի քիմիական կազմով և արտադրման տեխնոլոգիայով: Սույն տեխնիկական կանոնակարգի NN 1, 3 և 5 աղյուսակներում ներկայացված խզման ժամանակավոր դիմադրության նորմերի նկատմամբ չի թույլատրվում եռակցված միացումի ժամանակավոր դիմադրության նվազում` 10 տոկոսից ավելի: Ամրանային ձողերը համարվում են եռակցելի, եթե ամրանային պողպատի դասը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի NN 1, 3 և 5 աղյուսակներով սահմանված պահանջներին և եռակցված կարերի շահագործման բնութագրերին` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված՝ երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանային ու ներդիր եռակցված պատրաստվածքների, ամրանի եռակցված միացումների և ներդիր պատրաստվածքների ստանդարտով սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան: ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆԳՆԱՀԱՏՄԱՆԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
- Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է`
1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման ընթացակարգերը խմբաքանակի կամ սերիական արտադրության համար.
2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը պողպատե արտադրանքի վրա անմիջապես կամ փաթեթի կամ պիտակի վրա:
- Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով`
1) պողպատե արտադրանքի նմուշների կամ դրանց տիպային ներկայացուցիչների ընտրությունն իրականացնում է արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ: Պողպատե արտադրանքի մեխանիկական ցուցանիշների որոշման համար փորձարկվող նմուշներն ընտրվում են սույն տեխնիկական կանոնակարգի 34-րդ կետով սահմանված յուրաքանչյուր խմբաքանակի զանգվածից` հետևյալ քանակությամբ`
ա. ամրանային ձողեր՝ 4 նմուշ,
բ. պողպատե մետաղալարեր՝ 6 նմուշ,
գ. ամրանային ճոպան՝ 2 նմուշ.
2) քիմիական կազմի որոշման համար՝ մեկ նմուշ` յուրաքանչյուր ձուլվածքից.
3) շարունակական արտադրվող պողպատե արտադրանքների սերտիֆիկացման համար նախատեսված ընթացակարգով գնահատման ժամանակ սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն արտադրության վիճակի վերլուծության գործընթացում պողպատե արտադրանքը բնորոշող չափանիշների որոշման համար փորձարկվող նմուշներն ընտրում է յուրաքանչյուր 3 հաջորդող տրամագծերի խմբից` հետևյալ քանակությամբ՝
ա. պատրաստի գլոցվածքի քիմիական կազմը որոշելու համար՝ 3 նմուշ,
բ. տեխնիկական կանոնակարգով սահմանված բոլոր տեսակի փորձարկումների համար՝ 30 նմուշ:
- Պողպատե արտադրանքների նույնականացման գործընթացում ստուգվում են անմիջապես դրանց փաթեթվածքների վրա կամ դրանց փակցված կամ ներդիր պիտակների վրա կատարված մակնշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում ներկայացված տեղեկատվությանը:
- Փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան:
- 45. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է սերտիֆիկացման համար նախատեսված համապատասխանության գնահատման ընթացակարգով:
- Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի:
- Սերտիֆիկացված պողպատե արտադրանքի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում՝ առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 45-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:
- Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա համապատասխանության գնահատում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:
- Արտադրողը պետք է իրականացնի սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքների համապատասխանության ստուգում` երկարաժամկետ որակի մակարդակը հաստատելու համար:
- Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
- Պողպատե արտադրանքների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
- Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքների համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է Տեխնիկական կանոնակարգման մասին և Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և այլ իրավական ակտերով:
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
|
Ստանդարտների նշագիրը և կետերը |
Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը |
|
1 |
2 |
|
|
|
|
ԳՕՍՏ 12344-2003 |
Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Ածխածնի որոշման մեթոդներ |
|
ԳՕՍՏ 12345-2001 |
Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Ծծմբի որոշման մեթոդներ |
|
ԳՕՍՏ 12346-78 |
Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Սիլիցիումի որոշման մեթոդներ |
|
ԳՕՍՏ 12347-77 |
Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Ֆոսֆորի որոշման մեթոդներ |
|
ԳՕՍՏ 12348-78 |
Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Մանգանի որոշման մեթոդներ |
|
ԳՕՍՏ 12350-78 |
Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Քրոմի որոշման մեթոդներ |
|
ԳՕՍՏ 12352-81 |
Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Նիկելի որոշման մեթոդներ |
|
ԳՕՍՏ 12355-78 |
Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Պղնձի որոշման մեթոդներ |
|
ԳՕՍՏ 34028-2016 |
Ամրանային գլոցվածք երկաթբետոնե կոնստրուկցիաների համար. Տեխնիկական պայմաններ |
|
ԳՕՍՏ 18895-97 |
Պողպատ. Լուսաէլեկտրական սպեկտրային վերլուծության մեթոդ |
|
ԳՕՍՏ 30136 |
Սովորական որակի ամրալար ածխածնային պողպատից:Տեխնիկական պայման |
|
ԳՕՍՏ 10884-94 |
Ջերմային մշակված ածխածնային պողպատ ե/բ կոնստրուկցիաների համար:Տեխնիկական պայման |
|
ԳՕՍՏ 3282-74 |
Ընդհանուր նշանակության ամրալար ցածր լեգիրացված պողպատից կ.2.2 աղ2,կ.2.3,կ2.4,կ.2.5,կ.2.7 կ.2.8 , կ.2.9 |
|
ԳՕՍՏ 10922-2012 |
Երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանային և ներդիր եռակցված պատրաստվածքներ, ամրանի եռակցված միացումներ և ներդիր պատրաստվածքներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
ԳՕՍՏ 14098 |
Երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանների եռակցված միացումներ և ներդիր պատրաստվածքներ. Տիպերը, կոնստրուկցիաները և չափերը |
|
ԳՕՍՏ 14019 |
Մետաղական նյութեր. Ծռման փորձարկման մեթոդներ |
|
ԳՕՍՏ 23279 |
Ամրանային եռակցված ցանցեր` երկաթբետոնե կոնստրուկցիաների և պատրաստվածքների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
ԳՕՍՏ 7565-81 |
Թուջ, պողպատ և համաձուլվածքներ. Քիմիական կազմի որոշման համար նմուշառման մեթոդ |
|
ԳՕՍՏ 7564-97 |
Գլոցվածք. Մեխանիկական և տեխնոլոգիական փորձարկումների համար նմուշների, փորձանմուշների և նախապատրաստվածքների ընտրության ընդհանուր կանոններ |
|
ԳՕՍՏ 12004-81 |
Ամրանային պողպատ. Խզման փորձարկման մեթոդներ |
|
ԳՕՍՏ 1579-93 |
Մետաղալար. Գերծռման փորձարկման մեթոդներ |
|
ՀՍՏ ԻՍՕ 780-2010 |
Բեռների մակնշումը |
-
Քննարկվել է
09.06.2020 - 30.06.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1488
Տպել