Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ)

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ներկա իրավիճակ

Հայաստանի Հանրապետության համար «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիան ուժի մեջ է մտել 1994 թվականի օգոստոսի 14-ին: Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 200 թվականի հուլիսի 9-ի թիվ N521 հրամանի շրջանակներում, որում այս տարիների ընթացքում կատարվել են մի շարք փոփոխություններ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ N2/763 հրամանի շրջանակներում:

Միևնույն ժամանակ, դեռևս 2017 թվականից Արդարադատության նախարարության կողմից մշակվեց և ներդրվեց «Էլեկտրոնային ապոստիլ» էլեկտրոնային միասնական կառավարման համակարգը, որի շրջանակներում ապոստիլով վավերացման բոլոր գործընթացները իրականցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով: Արդարադատության նախարարությունում գործում է նաև էլեկտրոնային միասնական շտեմարան և այդ շտեմարանը պարունակող www.e-apostille.am էլեկտրոնային միասնական կառավարման համակարգ: Մասնավորապես՝ դիմումների ընդունումը, քննարկումը, ապոստիլի ստեղծումը (հերթական համարը, արագ արձագանքման ծածկագիրը և այլն) իրականացվում է համակարգչի միջոցով, ապոստիլի իսկության ստուգումը կատարվում է էլեկտրոնային կայքի միջոցով, իսկ պաշտոնական փաստաթղթերը ստորագրող պաշտոնատար անձանց ստորագրությունների, կնիքների նմուշները, այդ անձանց պաշտոնի, պաշտոնավարման մասին տեղեկությունները հավաքագրվում են շտեմարանում: 

Անհրաժեշտություն է առաջացել ընդունել ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացները կանոնակարգող նոր իրավական ակտեր՝ որոնցով կսահմանվեն էլեկտրոնային ձևաչափով ծառայությունների մատուցման կարգը և ժամկետները և կանոնակարգվեն դրանից բխող այլ գործառույթները: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը՝  «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», նոր ակտերի ընդունումը հնարավոր է միայն համապատասխան օրենքի ընդունման դեպքում:

Առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքը՝ լիազորելով պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնող մարմնին, ընդունել և հրապարակել ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու ընթացակարգերը սահմանող ընթացակարգեր:

Միևնույն ժամանակ հաշվի առնելով Արդարադատության նախարարության կողմից ծառայությունների մատուցման այս պահին թվով 4 սպասարկման կենտրոնների առկայությունը և նախարարության կողմից մշակվող ծրագիրը՝ ներդնել Հայաստանի Հանրապետությունում «էլեկտրոնային ապոստիլ»  գաղափարը, որի շրջանակներում ապոստիլը կձևավորվի էլեկտրոնային կառավարման համակարգում և կուղարկվի դիմողի պաշտոնական և տրամադրված էլեկտրոնային հասցեների և չի պահանջի բնօրինակ փաստաթղթի վրա դրա ամրացումը, հաշվի առնելով Արդարադատության նախարարությունում պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացը ապահովող էլեկտրոնային համակարգի, շտեմարանի, փաստաթղթի իսկության էլեկտրոնային ստուգման հնարավորության առկայութունը, ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացնելու գործընթացի միասնականության սկզբունքով, հաշվի առնելով օտարերկրյա պետություններում ներկայացվող պաշտոնական փաստաթղթերը վավերացված ապոստիլի միասնական ձևանմուշի սահմանման հիմնավորվածությունը, Նախագծով առաջարկվում է պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնել մեկ պետական մարմնի կողմից, մասնավորապես Արդարադատության նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքներ

ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացները կանոնակարգող լիազորությունների ամրագրում Հայաստանի Հանրապետության օրենքով, որի արդյունքում ընդունվող և հրապարակվող ակտերով սահմանված գործընթացները կկազմակերպվեն համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ձեռք բերված դրական փորձին: Կապահովվի ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացներ միասնականությունը:

  • Քննարկվել է

    02.06.2020 - 13.07.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Միջազգային հարաբերություններ, Նոտարական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7760

Տպել