Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին»

Այսօր աշխատաշուկայում առկա են որոշ մասնագիտություններ,  որոնք շատ դեպքերում թափուր են մնում դիմողների համապատասխան կրթություն և գիտելիք չունենալու պատճառով: Այս նախագծով կկանոնակարգվի բուհ-աշխատաշուկա կապը և հնարավորություն կընձեռի վարձու աշխատող հանդիսացող ուսանողներին ստանալու ուսման վարձի վերադարձ՝ վճարված  եկամտային հարկի գումարներից:

Նախագիծը կխրախուսի երիտասարդ աշխատողներին՝ աշխատանքի անցնելիս աշխատանքային պայմանագիր կնքել գործատուի հետ և աշխատել օրինական դաշտում, ինչպես նաև աշխատող երիտասարդների մեջ կդաստիարակի աշխատելու և միաժամանակ հարկ վճարելու մշակույթ:

Սույն նախագծի ընդունմամբ կփոխհատուցվի ներկայացված մասնագիտություններով Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողներիի ուսման վարձը՝  նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից:

  • Քննարկվել է

    01.06.2020 - 16.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Բնապահպանություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8052

Տպել