Հիշել նախագիծը

«Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

  1. Սույն կարգով կարգավորվումենպարտադիրկրթությունիցդուրս մնացած դպրոցահասակերեխաներիբացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման)՝ բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցությանհետկապվածհարաբերությունները:
  • Քննարկվել է

    26.05.2020 - 11.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7469

Տպել

Առաջարկներ`

Կիրառական քաղաքականության և բարեվարքության հայաստանյան կենտրոն

26.05.2020

Առաջարկում ենք նախագծի 2-րդ կետում ավելացնել երեխաների ևս մեկ խումբ՝ հետևյալ ձևակերպմամբ - ուսումնական հաստատություն կանոնավոր հաճախող, սակայն ընդհանուր և/կամ անհատական ուսումնական պլանով նախատեսված ակադեմիական գիտելիքներ չունեցող և/կամ զարգացման սահմնաված չափանիշներին չհամապատասխանող երեխա։ Առաջարկը հիմնավորվում է այն փաստով, որ բազմաթիվ երեխաներ կանոնավոր հաճախելով ուսումնական հաստատություն ստանում են գնահատականներ, սակայն փաստացի չեն տիրապետում ակադեմիական և ֆունկցիոնալ գրագիտության պահանջվող մակարդակին։ Այս երեխաները ֆիզիկապես լինելով կրթության մեջ, փաստացի դուրս են մնում պարտադիր հանրակրթությունից։ Հետևաբար, սույն կարգը պետք է նաև անդրադառնա այս խմբի երեխաների հայտնաբերմանն ու վերաներառմանը կրթության մեջ։

Տեսնել ավելին