Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության կողմից սուբսիդավորվող ծրագրային ուսանողական վարկերի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ։

      2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագրի գործարկումից ի վեր մինչ 2020թ. մայիսի 18-ը՝ թվով 11 համագործակցող բանկերի կողմից տրամադրվել է 16,610 ուսանողական վարկ՝ ավելի քան 5 մլրդ դրամ ծավալով։ Վերաֆինանսավորված վարկերի փաստացի մնացորդը կազմում է 2.6 մլրդ դրամ։

ՀՀ կառավարության կողմից 2020թ. ապրիլի 23-ին հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման» շրջանակում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պետության կողմից ուսանողական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար սահմանվել են ավելի բարենպաստ պայմաններ, ինչի արդյունքում ուսանողական վարկերի ծրագիրը բավական ակտիվացել է։ Հաշվի առնելով վարկերի ստացման պայմանների վերաբերյալ վարկառուներից ստացվող արձագանքները՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել երաշխավորների շրջանակը։ Ներկայումս 2013թ. մարտի 14-ի Կառավարության 270-Ն որոշման հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ ենթածրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` վճարովի համակարգի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառող ուսանողների համար. յուրաքանչյուր ուսանողի հաշվով առավելագույնը 2.800.000 դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում, առավելագույնը 4 մասնաբաժնով, ընդ որում, յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավելի, քան 700 հազ. դրամ` կախված յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված ուսման վարձավճարի չափից, իսկ 4-րդ ենթակետի համաձայն՝ երաշխավոր կարող են հանդիսանալ միայն ուսանողի ծնողները կամ խնամակալները:

      3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է բարձրագույն կրթության ընդգրկվածության շարունակական աճին՝ հասարակության անապահով խմբերի համար բարձրագույն կրթությունը ավելի հասանելի դարձնելու միջոցով։

      4. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ, մասնավորապես՝ ուսանողական վարկերի տրամադրման համար վարկառու ուսանողի ծնողի կամ խնամակալի երաշխավորությանից բացի հնարավոր դարձնել նաև այլ անձանց /օրինակ ուսանողի ամուսնու/ կողմից տրված երաշխավորությունների տրամադրումը, ինչպես նաև 4 տարուց ավելի ուսումնառողներին 5-րդ մասնաբաժնով վարկ վերցնելու  հնարավորություն ընձեռելը կնպաստի ծրագրի աշխուժացմանը, ինչպես նաև բարձրագույն կրթության ընդգրկվածության և ֆինանսական միջնորդության ընդլայնմանը։

Նախաձեռնության արդյունքում 4 տարուց ավելի տևողությամբ կրթական ծրագրով սովորողներին կտրամադրվի ևս մեկ մասնաբաժին վարկ՝ հնարավորություն ստեղծելով ավարտական կուրսում վճարել ուսման վարձը:

 ՀՀ բուհերում 4 տարուց ավելի տևողություն ունեն բժշկական և հեռակա ուսուցմամբ /5 տարի/ իրականացվող մասնագիտությունները:

Ըստ վիճակագրության, 2015-2016, 2016-2017 ուսումնական տարում ՀՀ բուհեր հեռակա ուսուցմամբ ընդունված ուսանողների  թիվը յուրաքանչյուր տարի կազմում է շուրջ 4000 մարդ:

      5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

      6. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ուսանողներին օգտվելու ծրագրի շրջանակներում նպաստավոր պայմաններով տրամադրվող վարկերից՝ անկախ ընտանիքի սոցիալական վիճակից։

  • Քննարկվել է

    25.05.2020 - 09.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 966

Տպել