Հիշել նախագիծը

«Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (www.e-community.am) օպերատոր ճանաչելու և նրան գործառույթներ վերապահելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԻ (WWW.E-COMMUNITY.AM) ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

 

Տնտեսության տարբեր ոլորտներում թվայնացման գործընթացների ներդրման, առկա գործընթացների խորացման, արդիականացման ու զարգացման, ինչպես նաև տվյալների փոխգործելիության ապահովման և առկա տվյալների շտեմարանների ու տեղեկատվական համակարգերի տեղեկատվության միասնական օգտագործման նպատակով կարևորվում է ոչ միայն պետական մարմինների միջև փոխգործակցության ապահովումը, այլ նաև քաղաքացիներին ծառայություններ մատուցող այլ մարմիններին (օրինակ՝ տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ), բանկեր, տելեկոմ կազմակերպություններ և այլ իրավաբանական անձինք) այդ գործընթացներում ընդգրկելը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՀՀ ՏԿԵՆ) հիմնավոր նախաձեռնությամբ՝ Վարչապետի աշխատակազմին ներկայացվել և ապա վերջինիս հանձնարարությամբ ընթացք է տրվել ՏԻՄ-երի կողմից օգտագործվող տեղեկատվական գործիքների արդիականացման աշխատանքներին, մասնավորապես՝ Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (այսուհետ՝ Հարթակ), դրա առանձին բաղադրիչների ստեղծման ուղղությամբ: Իրականացվում են նաև աշխատանքներ Հարթակի գործունեության համար անհրաժեշտ մի շարք պետական մարմինների շտեմարանների և տեղեկատվական համակարգերի վերազինման և ինտեգրման ուղղությամբ՝ տվյալների և ինքնաշխատ ծառայությունների հասանելիության ապահովման շրջանակներում:

Նման միասնական հարթակի առկայությունը, ինչպես նաև այդ հարթակի գործարկման կառավարումը թույլ կտան.

  1. Հարթակում առկա ամբողջ տեղեկատվության հասանելիության ապահովումը ՀՀ ՏԿԵՆ-ի համար՝ վերլուծությունների, կանխատեսումների և, առհասարակ, համայնքների կողմից բյուջետային մուտքերի նկատմամբ անընդհատ, համաժամանակյա ռեժիմով վերահսկողության իրականացման նպատակով.
  2. «Առաջին աղբյուրից» ճշգրիտ և հավաստի տվյալներ ապահովելու համար Հարթակը անմիջականորեն փոխկապակցել Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տրանսպորտային միջոցների էլեկտրոնային ռեգիստրի և ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական համակարգերի հետ,
  3. հարկահավաքագրման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար Հարթակը փոխկապակցել գանձապետական համակարգի հետ,
  4. քաղաքացիների հարմարության և կանխիկ դրամի հետ կապված ռիսկերի նվազեցման համար ապահովել առցանց վճարման հնարավորություն,
  5. վերացնել ավելորդ վարչարարությունը և միևնույն տեղեկատվությունը տարբեր համակարգերում հաշվառելու անհրաժեշտությունը,
  6. ապահովել քաղաքացիների համար ծառայությունների մատուցման մատչելիություն, ներդնել վճարահաշվարկային հարմար մեխանիզմներ, ապահովել քաղաքացիներին վերաբերելի տեղեկատվության հասանելիություն և տեղեկատվության անվտանգություն,
  7. ապահովել անձնական տվյալների պաշտպանությունից բխող գործընթացների իրականացում,
  8. ապահովել ՏԻՄ-երի գործունեությանն առնչվող նոր տվյալների բազաների ավելացումը (օրինակ, ներկա դրությամ շուրջ 90 համայնքներ չունեն տեղական հարկերի վերաբերյալ տվյալների սեփական բազաներ, բացակայում է փոխգործելիությունը գործող բազաների միջև),
  9. ապահովել մարդկային գործոնով պայմանավորված սխալների կառավարումը և կոռուպցիոն ռիսկերի վերհանումը և պայքարը դրանց դեմ,
  10. ներդնել հաշվետվողական համակարգեր՝ զերծ մեքենայությունների հնարավորություններից,
  11. կիրառել Հարթակի օգտատերերի միասնական խիստ նույնականացման մեխանիզմ (ըստ ՀԾՀ-ի՝ ՀՀ նույնականացման քարտերի միջոցով), ինչը թույլ կտա կտրուկ նվազեցնել օգտատիրոջ փոխարեն այլ անձանց կողմից Հարթակ մուտք գործելու վտանգը,
  12. ապահովել «մեկ կետից» սպասարկումը և կառավարումը,
  13. արագ արձագանքել համակարգում առկա խնդիրներին,
  14. ապահովել սերվերային համակարգերի առավել արդյունավետ օգտագործում և կենտրոնացված սպասարկում, ինչը կբերի անվտանգության ուժեղացմանը և սպասարկման գնի էական նվազմանը,
  15. ապահովել հավաստի տեղեկատվության ստացումը ՏԻՄ-երի սեփական եկամուտների բյուջետային պլանավորման ընթացքում,
  16. ապահովել ապառքների պատշաճ հաշվառումը,
  17. անհրաժեշտության դեպքում ստեղծել նոր գործիքներ համայնքների և այլ շահառուների համար, հետագայում Հարթակին հեշտությամբ ինտեգրել նոր ենթահամակարգեր:

«Տեղական էլեկտրոնային կառավարման հարթակի (ՏԷԿՀ) ստեղծման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2018 թվականի ապրիլի 9-ի թիվ 362-Ա որոշմամբ հաստատվել էր հարթակի ստեղծման ժամանակացույցը, սակայն այդ հարթակի ստեղծման գործընթացները դանդաղել էին, և դրա պատճառով՝ Հարթակի ներդրումը և դրան վերաբերելի ՀՀ օրենսդրության դրույթների կիրարկումը (Հարկային օրենսգիրք) հետաձգվել:

Ներկայում, գործընթացների պատշաճ կառավարման, համապարփակ կարգավորման, շահագրգիռ մարմինների ավելի լայն շրջանակի ընդգրկման և խնդրի խորը ուսումնասիրման նպատակով անցկացվել են առանձին քննարկումներ ՀՀ փոխվարչապետի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ ՏԿԵՆ-ի, Պետական եկամուտների կոմիտեի, Կադաստրի կոմիտեի, ՏԻՄ-երի և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ, իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ, այդ թվում՝ քաղաքացիների պահանջների և հարմարավետության ապահովման մասով:

Այսպես, առաջարկվող նախագծի ընդունմամբ ենթադրվում է ՏԻՄ-երի կողմից օգտագործվող համակարգերի միասնականացում և արդյունավետության էական բարձրացում՝ միասնական նոր հարթակի գործարկման միջոցով՝ հաշվի առնելով արդիական լուծումները և արագ զարգացող էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքները: Այդ իմաստով, Հարթակի վարման ու սպասարկման պատշաճ իրականացման համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան կառավարիչ՝ օպերատոր, որը կունենա անհրաժեշտ փորձ և մասնագիտական կարողություններ այդ բնագավառում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական համակարգերում փոխգործելիության հարթակների կառավարման գործառույթները վերապահված են «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ), իսկ ստեղծվող հարթակը թե՛ աշխատանքային, թե՛ ծրագրային ապահովման և անվտանգության տեսանկյունից ունի համանման տրամաբանություն, ինչպես արդեն գործողները՝ նպատակահարմար է այս գործառույթը ևս վերապահել  «ԷԿԵՆԳ» ՓԲԸ և վերջինիս ճանաչել Հարթակի օպերատոր:

Լինելով տարբեր համակարգերի կառավարիչ և ունենալով բիզնես գործընթացների կազմակերպման հաջող փորձ, ինչպես նաև համապատասխան մասնագիտական կարողություն՝ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ կարող է արագ և արդյունավետ կյանքի կոչել սույն ծրագիրը: Միևնույն ժամանակ, «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի փորձն ու ֆինանսական «անկախությունը» թույլ կտան շուկայից ընտրելու անհրաժեշտ «պրոդուկտ» և երկարաժկետ հիմունքներով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն որոշման նախագծով նախատեսվում է Հարթակի օպերատոր ճանաչել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը և նրան վերապահել Հարթակի ստեղծման, գործարկման, դրա շահագործման մոդելի կազմակերպման և կառավարման աշխատանքները։

Նախնական գնահատմամբ՝ Հարթակի ստեղծման և գործարկման աշխատանքները, որոնց արժեքը կկազմի 350 մլն ՀՀ դրամ, կիրականացվեն պետական բյուջեի միջոցների հաշվին։ Հարթակի տեխնիկական ապահովման համար լրացուցիչ միջոցներ չեն նախատեսվում, քանի որ Օպերատորը համակարգը տեղադրում է սեփական սերվերային հզորությունների վրա։

Հարթակի շահագործման տարեկան ծախսերը, որոնք, մոտավոր գնահատմամբ, կկազմեն 45 մլն ՀՀ դրամ, կփոխհատուցվեն ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի և համայնքների միջև կնքվելիք սպասարկման պայմանագրերի հիման վրա գանձված գումարներից։ Նշենք, որ ներկա դրությամբ համայնքներում շահագործվող՝ գույքահարկի և հողի հարկի հավաքագրման համար կիրառվող էլեկտրոնային շտեմարանների սպասարկման պայմանագրերի արժեքների հանրագումարը կազմում է մոտ 45 մլն ՀՀ դրամ։ Այսինքն՝ համայնքները, տեղական հարկերի հավաքագրման իրենց գործառույթները Հարթակի միջոցով ավելի արդյունավետ կերպով իրականացնելով, այդ ծառայության դիմաց վճարելու են գրեթե նույն գումարը, ինչ նախկինում։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծի մշակման համար անցկացվել են քննարկումներ շահագրգիռ մարմինների հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հարթակի պատշաճ գործարկումը ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՀՀ ՏԿԵՆ-ի անմիջական հսկողությամբ և «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի մասնագիտական թիմի կառավարմամբ:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԻ (WWW.E-COMMUNITY.AM) ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (www.e-community.am) օպերատոր ճանաչելու և նրան գործառույթներ վերապահելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա մշակելու և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 9-ի թիվ 362-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԻ (WWW.E-COMMUNITY.AM) ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (www.e-community.am) օպերատոր ճանաչելու և նրան գործառույթներ վերապահելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ առաջանում է պետական բյուջեից 350 (երեք հարյուր հիսուն) մլն ՀՀ դրամի չափով լրացուցիչ ծախսի անհրաժեշտություն։

Տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանա:

  • Քննարկվել է

    22.05.2020 - 06.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15056

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

05.06.2020

Առաջարկում ենք հստակեցնել Օպերատորին և ստեղծվելիք հարթակին վերաբերելի պահանջները և աշխատանքների իրականացման ժամկետները:

Տեսնել ավելին