Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին»» Կառավարության որոշման նախագիծ

Նախագծի ընդունման նպատակն է մատնանշել ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, դրանց պատճառները, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի պահանջների և ՀՀ աշխատանքային օրենսգրքի գործող կարգավորումների անհամապատասխանությունները և առաջարկել այդ խնդիրների լուծման հիմնական ուղղություները: Նախագծի ընդունումից հետո ակնկալվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգով որոշակիորեն նախանշված խնդիրների լուծման նպատակով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող համապատասխան նախագծի մշակում:

  • Քննարկվել է

    21.05.2020 - 05.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13690

Տպել

Առաջարկներ`

«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ

05.06.2020

1. Սույն նախագիծն բովանդակային առումով ուղղված է դրական բարեփոխումների, սակայն, նախագծի շրջանակներում, ցանկանում ենք տեսնել օրենքով հստակ կանոններ/կարգավորումներ այն իրավիճակները կարգավորելու համար, որոնցից են օրինակ՝ այնպիսի գործատուները/անձինք/, որոնք ունենում են չգրանցված աշխատողներ։ 2. Իհարկե, հարկային հարաբերություններում այս հարցի վերաբերյալ առկա են հստակ օրենսդրական կարգավորումներ, սակայն, դա միայն հարկային մասով է, գտնում ենք, որ աշխատանքային օրենսդրությամբ սույն խնդրո առարկան նույնպես պետք է ստանա իր օրենսդրական կարգավորումը: 3. Այս դեպքում, առճակատվում ենք խնդրի հետ, երբ գործատուն անձին ընդունում է աշխատանքի, սակայն չի գրանցում նրան/անգամ առանց աշխատողի իմացության/ և հետագայում էլ նույն հիմքով՝ չգրանցված լինելու փաստով, աշխատավարձը չի վճարում: 4. Ցանկանում ենք արձանագրել, որ դատական պրակտիկայում ամենամեծ խնդիրը աշխատողի կողմից իր տվյալ ընկերությունում աշխատելու իրողությունն ապացուցելն է, քանի որ աշխատողը չունի բարարար միջոցներ իր աշխատելու իրողության ապացուցման համար։ 5. Ուստի, ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք սահմանել աշխատանքային հարաբերության կանխավարկած, ապացուցման բեռը նման հայցով գործատուի վրա դնելով, որ գործատուն ինքն ապացուցի, տվյալ անձի իր ընկերությունում աշխատելու կամ չաշխատելու հանգամանքը։ 6. Այլապես փորձը ցույց է տալիս, որ շատ դժվար է անբարեխիղճ գործատուի դեմ հայց ներկայացնել և ապացուցել, որ իրականում անձը աշխատել է այդ ընկերությունում: 7. Դա նաև կմղի, որ գործատուները հենց իրենք շահագրգռված լինեն գրանցելու իրենց աշխատողներին, ինչն էլ կխթանի օրենսդրության պահպանմանը: 8. Հետևաբար, առաջարկում ենք փոխել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածը վերոնշյալ խնդրո առարկա դարձած հարցի լուծման նպատակով։ Առաջարկում ենք նախատեսել դատավարական նորմ, համաձայն որի գործատուն է կրում ապացուցման բեռը, եթե աշխատողը ներկայացնում է փաստեր և գործում է փաստերի կանխավարկած: «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ-ի փորձագետ Գևորգ Մուղումյան

«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ

05.06.2020

1. Սույն նախագիծն անդրադարձ է կատարում նաև խտրականության արգելքի սկզբունքին։ 2. Աշխատանքային օրենսդրության սկզբունքներից աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության սկզբունքի հիմքում առաջարկվում է սահմանել նաև մաշկի գույնը, այսինքն՝ առաջարկվում է հստակ սահմանել խտրականության արգելքի սկզբունքը։ 3. Սակայն, օրենքը չի գործի և չեն իրագործվի նպատակները, եթե օրենքով նախատեսվի միայն զուտ խտրականության արգելքի սկզբունքը։ 4. Հետևաբար, խտրականության արգելքի սկզբունքն հաստատելուն զուգահեռ, հարկավոր է անդրադարձ կատարել նաև իրավունքների պաշտպանության միջոցներին։ 5. Այնպիսի մեխանիզմներին, որոնք ուղղված են անձի իրավունքների պաշտպանության գերակայությամբ և արձանագրել դրանք, որն էլ հստակ կսահմանի խտրականության արգելքի սկզբունքն և պաշտպանության իրավունքի մեխանիզմները։ Առաջարկում ենք սահմանել իրավունքների պաշտպանության միջոցներ՝ իրավունքների ճանաչում, խախտված իրավունքների դիմաց փոխհատուցում և այլն:

«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ

05.06.2020

1. Սույն նախագծով սամանվում է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետների փոփոխության կարգավարումները, այս դեպքում՝ հայցային վաղեմությունը դարձնելով 3 տարի։ 2. Ըստ էության հայցային վաղեմության ժամկետների կարգավորման համար բացակայում է մոնիտորինգ և/կամ/ մշտադիտարկում, որը հնարավորինս կբացահայտի ՀՀ-ում փաստացի և հնարավոր թերացումները (բացթողումները), կապված հայցային վաղեմության անժամկետ լինելու խոչնդոտմանը ներդրումային ծրագրերում: 3. Հարկ է հասկանալ, թե արդյոք նախատեսվող բարեփոխումները կարող են ապահովել նախապես պլանավորված նպատակների, արդյունքների և գործողությունների կայունությունը, միաժամանակ հաշվի առնելով ռիսկերը։ 4. Ուստի, հարկավոր է արձանագրել, որ սույն նախագծի բարեփոխումների հայեցակարգի նոր կարգավորումը ըստ էության չի կարող տարածվել նախկինում կնքված պայմանագրերի վրա, հակառակ դեպքում սույն դրույթի նախատեսումը օրենսդրությամբ առաջացնում է գործատուների կողմից չարաշահումներով կիրառելու ռիսկ՝ աշխատանքային պայմանագրերը համատարած լուծելու և նորը կնքելու, որպեսզի սույն կարգավորումները տարածվեն իրենց վրա ևս։ 5. Ուստի նման իրավիճակներից խուսափելու համար, անհրաժեշտ են երաշխիքներ, որպեսզի գործատուները չընկնեն թյուրիմացության մեջ և սկսեն լուծել նախկինում կնքված պայմանագրերը և կնքեն նորերը։ Այսպիսով առաջարկում ենք չսահմանափակել հայցային վաղեմության ժամկետը կամ սահմանել դրույթ, համաձայն որի օրենքը վերաբերվում է օրենքը ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերության համար այն դեպքերում, երբ աշխատողը առաջին անգամ է աշխատանքի անցնում տվյալ գործատուի մոտ:

Տեսնել ավելին