Հիշել նախագիծը

Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը, ստանդարտացման 2017 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին հրամանի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ «ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.    Անհրաժեշտությունը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի «Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը, ստանդարտացման 2017 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման աշխատանքների 2017 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14123.4 հազ. դրամ:

Սույն հրամանի նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով (օգտվելով) «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 1313-Ն որոշումը:

 

2.    2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       2016 թվականին «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ կատարել է ստանդարտացման աշխատանքները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավա­րության 2016 թվականի հունիսի 4-ի N 612-Ա որոշման: Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում մշակվել է միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 60 ազգային ստանդարտ, որոնք ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում գործող ստան­դարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից:

         2016 թվականին մշակված ստանդարտների կիրառումը կաջակցի ռազմական արդյունաբերության արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, արտադրանքի անվտանգության ապահովմանն սպառողական շուկայում, արտադրական գործընթացում ինովացիոն տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմանը։ Ազգային ստանդարտները մշակվել են տնտեսության հետևյալ գերակայող ոլորտներում՝ ռազմաարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգախնայողության և էներգաարդյունավետության, շինարարության և շինանյութերի արտադրության, բնապահպանության, առողջապահության, սննդամթերքի և գյուղատնտեսական մթերքի արտադրության, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների։

           Ինստիտուտը 2016 թվականին իրականացրել է աշխատանքներ միջազգային ստանդար­տացման ոլորտում: Մասնավորապես, կազմակերպվել են միջազգային ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկության աշխատանքներ, որի ընթաց­քում 82 միջազգային ստանդարտների նախագծեր անցել են փորձաքննություն և համաձայնեցվել Հայաստանի Հանրապետությունում բոլոր շահագրգիռ կազմակերպություն­ների հետ։

         Միջպետական համագործակցության շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները`

1) կազմակերպվել և կատարվել է շուրջ 907 միջպետական ստանդարտների (ԳՕՍՏ) էլեկտրոնային քվեարկություն.

2) 430 միջպետական ստանդարտների նախագծեր համաձայնեցվել են Հայաստանի Հանրապետության 57 շահագրգիռ կազմակերպությունների հետ.

 2016 թվականին Ստանդարտների ազգային ֆոնդը համալրվել է 2755 միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) և 60 Հայաստանի Հանրապետության (ՀՍՏ) նոր ստանդարտներով։ Ստանդարտների էլեկտրոնային տարբերակներն արխիվացվել են, իսկ թղթային կրիչով ստանդարտները հաշվառման են վերցվել մատյանում։

2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության գործատուների և մասնագետների համար սպառիչ տեղեկատվություն ապահովելու նպատակով հրատարակվել են «Ստանդարտներ և տեխնիկական պայմաններ» 4 տեղեկատուները, և Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների համար պատրաստվել է 12 տեղեկատվական թերթիկ ազգային ֆոնդում համալրված բոլոր ստանդարտների վերաբերյալ, որոնք տրամադրվել են Ստանդարտների ազգային ինստիտուտի բոլոր բաժանորդներին։

2016 թվականին «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է 14300.0 հազ. դրամ, այդ թվում՝ ազգային ստանդարտների մշակման աշխատանքների ֆինանսավորումը՝ 8800.8 հազ. դրամ։ 2016 թվականին մշակվել և գործողության մեջ են դրվել 60 ազգային ստանդարտներ, ստանդարտների ազգային ֆոնդի արդիականացման նպատակով 2016 թվականի ընթացքում  կատարվել է 503 միավոր ստանդարտի տեխնիկական մշակում։

Միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտացման աշխատանքների գծով ֆինանսավորումը 2016 թվականին կազմել է 2062.4 հազ. դրամ։

Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների գծով ֆինանսավորումը 2016 թվականին կազմել է 3436.8 հազ. դրամ։

Ծրագրի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա: 

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին նախատեսվում է պետական աջակցություն ներքոհիշյալ աշխատանքների իրականացման համար`

ա)      ազգային ստանդարտների մշակման աշխատանքներ.

բ)       միջպետական, եվրոպական և միջազգային ստանդարտացման աշխատանքներ.

գ)       ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ:

Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի` պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրում նախատեսված ազգային ստանդարտների մշակումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու համար ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի արդիականացումը և վարումը` ԵՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովման նպատակով: 

3.   Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

      Ստանդարտացման բնագավառում քաղաքականությունը սահմանվում է լիազորված պետական մարմնի` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից, որը բխում է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի և ստանդարտացման միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ կնքված միջազգային ու միջպետական համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից:

4.   Կարգավորման նպատակը և բնույթը

      Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել ԵՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը:

Ծրագրի նպատակն է նաև ռազմաարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, շինարարության և շինանյութերի արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, նավթամթերքի և սննդամթերքի արտադրության ոլորտներում աջակցել աշխատանքների կարգավորմանը և արդյունավետության բարձրացմանը:

Ծրագրի իրականացումը կապահովի իրատեսական նախադրյալներ` համաշխարհային շուկայի հետ Հայաստանի Հանրապետության տնտեսության ինտեգրման,

    ա) տնտեսության գերակայող ճյուղերում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման,

    բ) սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովման,

    գ) որակի և մրցունակության բարձրացման,

  դ) Հայաստանի Հանրապետությունում գործող ԵՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման համար:

Ծրագրի հիմնական խնդիրն է` համապատասխանեցնել գործող ազգային ստանդարտ­ների ֆոնդը Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակայող ճյուղերի արդի պահանջներին:

Ծրագրի իրականացման ժամանակ` կիրառելով միջազգային գործելակարգում ընդունված ստանդարտացման հիմնական սկզբունքը, և ազգային ստանդարտների մշակման համար որպես հիմք ընդունելով միջազգային ստանդարտները, կստեղծվեն բարենպաստ պայմաններ,

     ա) դեպի միջազգային և տարածաշրջանային շուկաներ (այդ թվում ԵՏՄ տարածք) Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատ մուտքի համար,

    բ) համաշխարհային շուկայում տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման (գնահատման) արդյունքների ճանաչման համար, որը կնվազեցնի տեխնիկական խոչընդոտները միջազգային առևտրում: 

5.   Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

      «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ համակարգման համատարած և համակողմանի հարցում է անցկացվել շահագրգիռ բոլոր կողմերի շրջանում, այդ թվում` ՀՀ պետական կառավարման մարմիններ, կազմակերպություններ, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ: Ներկայացված բոլոր առաջարկությունների, առկա պետական քաղաքականության և տնտեսական գերակայությունների հիման վրա ձևավորվել է նախագծով առաջարկվող Ծրագիրը: 

6.   Ակնկալվող արդյունքը

      Ծրագրի իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար, ինչպես նաև կապահովի ԵՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովումը: Կընդլայնվի Հայաստանի Հանրապետության համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման մարմինների հետ:

  • Քննարկվել է

    06.02.2017 - 28.02.2017

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10273

Տպել