Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 443-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 443-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 16-ի N 443-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2017 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի N736-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 443-Ա որոշման հավելվածի 12-րդ կետում առկա վրիպակով:

  

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ վարչապետի 2017 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հարնապետության վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի N736-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 443-Ա որոշման հավելվածի 12-րդ կետով սահմանված է ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել Դեղերի և դեղանյութերի արտադրության պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման և «Պատշաճ արտադրական գործունեության» հավաստագրի տրամադրման կարգերը, ինչպես նաև դեղերի արտադրության լիցենզավորման նպատակով փորձաքննության իրականացման կարգը և անհրաժեշտ փաստա­թղթերի ցանկը սահմանելու և Հայաս­տա­նի Հանրապետության կառավա­րու­թյան 2010 թվա­կանի նոյեմբերի 25-ի N 1603-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  ՀՀ կառավա­րու­թյան որոշման նախա­գիծը: Սակայն նախագծի անվանման մեջ տեղի է ունեցել վրիպակ, մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ կառավարության աշխատակազմ պետք է ներկայացվի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվա­կանի նոյեմբերի 25-ի N 1603-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախա­գիծը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

    ՀՀ վարչապետի 2017 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի N736-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 443-Ա որոշման հավելվածի 12-րդ կետում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո, ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ կառավարության սահմանված ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվա­կանի նոյեմբերի 25-ի N 1603-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախա­գիծը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

      Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

 Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանված ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվա­կանի նոյեմբերի 25-ի N 1603-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախա­գիծը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 443-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 16-ի N 443-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 443-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ  ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 16-ի N 443-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չկա:

 

  • Քննարկվել է

    02.06.2017 - 19.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7746

Տպել